Past.am | Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան իրենց պաշտպանյալին կալանավորելու որոշման դեմ
Պատահար Տիգրանաշենի ոլորաններում. վարորդը և ուղևորուհին տեղո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման մ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի օգոստոսի 21-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արժանապատիվ հեռանալու արվեստը. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դեռ մրցավազքը չսկսած՝ արդեն իրար վրա ցեխ են շպրտում. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն Բացահայտվել են պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձանց զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքեր. պարզվել է 5 կասկածյալի ինքնություն Անցած շաբաթվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ Վանեցյանը հաստատում է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Բարեկարգվում են Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք ճանապարհներ Զեյնալյանը Կարմիր Խաչի ներկայացուցիչներին խնդրել է առավել հաճախ տեսակցել Կարեն Ղազարյանին Հովհաննես Մանուկյանի հրաժարականի իրական պատճառը. մանրամասներ նրա, Քոչարյանի ու Սարգսյանի տարաձայնություններից Արթիկում կողաշրջվել է զինվորական մեքենա Ռումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. փրկարարները վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել Երևանում և 8 մարզերում այսօր կիրականացվեն էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով՝ քաղաքի որևէ թաղամասից Կոչ եմ անում երեխաների համար չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ. Արայիկ Հարությունյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի վրայի գազալցակայանում հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անտառապահի Ոստիկանությունը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը. Ա. Վարդանյանի և Գ. Իսկանդարյանի պաշտպաններ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Ռեալ»-«Աթլետիկո» Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 67-ի Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայում Ռումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. փրկարարները տարհանել են 120 մարդու

Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան իրենց պաշտպանյալին կալանավորելու որոշման դեմ

Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ առայժմ վարույթ ընդունելու մասին որոշում չեն ստացել:

«Ե՛վ առաջին ատյանի դատարանում, և՛ Վերաքննիչ դատարանում բազմիցս ասել ենք, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, սակայն դատարաններն ապօրինի որոշումներ են կայացրել»,- ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը տառապում է քաղցկեղով, շաքարային դիաբետով, ինչպես նաև հարակից այլ հիվանդություններով:

Հարցին, թե արդյոք իրականացվե՞լ է բժշկական փորձաքննություն, Մկրտչյանը ասաց, որ ընթացքի մեջ է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:    

 Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

website by Sargssyan