Ալբանիայում ձերբակալել են 8 ազգականներին սպանած տղամարդուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլբանիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը սպանել է իր ութ բարեկամներին: Այս մասին հայտնում է Top Channel հեռուստաալիքը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ մասսայական սպանությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Տիրանայից մոտ 100 կմ հեռավորության վրա: 24-ամյա Ռիդվան Զիկայի զոհերի թվում է 6 և 14 տարեկան երկու երեխա:
Սպանությունից հետո տղամարդը փախուստի է դիմել, ընդ որում, կապի է դուրս եկել Facebook սոցցանցում՝ պատասխանելով մեղադրանքներին:
Զիկային գտել են սպանությունից մի քանի ժամ անց՝ գյուղի մոտակայքում: Ալբանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա չի տառապում հոգեկան հիվանդություններից, սակայն հայտնի է որպես թմրամոլ:
Նշվում է, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել գյուղում նշվող տոնից հետո: Ենթադրվում է, որ տղամարդուն նեղացրել է ցանկապատի տեղադրումը: Նա գնացել է Կալաշնիկովի ինքնաձիգի հետևից, վերադարձել ու կրակ բացել իր բարեկամների վրա:
Մարդասպանին ցմահ ազատազրկում է սպառնում: