Ընտ­րու­թյուն­նե­րին պատ­րաստ­վում են զգոնու­թյամբ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հնի ու նորի սահմանները ՏԻՄ-երում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ռոնալդուն գոլ է խփել Յուվենտուսի կազմում իր նորամուտի խաղում (տեսանյութ)

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջին գոլն է խփել «Յուվենտուսի» կազմում:

33-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստն իր նորամուտի` թուրինցիների երկրորդ թիմի հետ խաղի արդեն 8-րդ րոպեին է աչքի ընկել խփած գնդակով:

Հարկ է նշել, որ «Յուվենտուսը» մրցաշրջանի մեկնարկից առաջ, ավանդույթի համաձայն, ընկերական խաղ է անցկացնում «Յունետուս Բ»-ի հետ:

 Հիշեցնենք` Ռոնալդուն թուրինյան ակումբ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» այս տարվա հուլիսի 10-ին 100 մլն եվրոյի դիմաց: Հարձակվողի պայմանագիրը նոր թիմի հետ նախատեսված է 4 տարով:

Իսպանական Պրիմերայի ավարտված մրցաշրջանում Կրիշտիանուն 27 հանդիպման է մասնակցել, դարձել է 26 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

«Յուվենտուսն» Ա Սերիայի գործող չեմպիոնն է: 2017/18 մրցաշրջանում Մասիմիլիանո Ալեգրիի սաներն անցկացրած 38 խաղում 95 միավոր էին վաստակել:

Թուրինյան ակումբը տոնել է 30 հաղթանակ, 5 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել է 3 պարտություն:

 

 

website by Sargssyan