Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ոստիկանությունը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը. Ա. Վարդանյանի և Գ. Իսկանդարյանի պաշտպաններ

ОБЩЕСТВО

Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հայտարարություն են տարածել, որում մեղադրում են ՀՀ ոստիկանությանը իրենց պաշտպանյալների նկատմամբ անմեղության կանխավարկածի խախտման մեջ։

Փաստաբանների տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«2018 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանությունը հին ու ոչ այնքան բարի ժամանակների ոգով տարածել է հաղորդագրություն իրենց ձևակերպմամբ «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանի ու Գարեգին Իսկանդարյանի վերաբերյալ:

Հաղորդագրությունն իր մեջ ներառել է ինչպես անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտում, այնպես էլ իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, թե մի քաղաքացի հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ. հուլիսի 17-ին Արամ Վարդանյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն առևանգել են, տեղափոխել Արցախի փողոցի վրա գտնվող շինություն ու բռնության ենթարկել:

 Նշված է նաև, թե «...իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արամ Վարդանյանի հետ հանցագործությունը կատարել է Գարեգին Իսկանդարյանը», ապա հաղորդագրությամբ կոչ է արվել Ա.Վարդանյանի և Գ.Իսկանդարյանի «հանցավոր գործունեությունից տուժած» ինչ-որ քաղաքացիների այդ մասին հայտնել իրավապահներին:


Սա անմեղության կանխավարկածի ակնհայտ ու կոպիտ ոտնահարման դասական օրինակ է: Նախ դեռևս վերնագրում, հետագայում նաև տեքստում, նշվում է, որ   Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի հանցավոր գործունեությունից տուժածները կարող են դիմել ոստիկանություն: Փաստորեն նշված հայտարարությամբ որպես փաստ է նշվել, իբրև Ա.Վարդանյանը և Գարեգին Իսկանդարյանը զբաղվել են հանցավոր գործունեությամբ, ավելին` հայտարարության տեքստում նշվել է, թե . «պարզվել է, որ Արամ Վարդանյանի հետ հանցագործությունը կատարել է նաև Գարեգին Իսկանդարյանը»: Նշված արտահայտությամբ ևս փորձ է կատարվել որպես փաստ ներկայացնել, թե իբր Ա.Վարդանյանն ու Գ.Իսկանդարյանը կատարել են հանցագործություն: Այս արտահայտությունները անմեղության կանխավարկածի խախտում պարունակելուց զատ չեն համապատասխանում նաև իրականությանը: Քրեական գործի շրջանակներում տիրապետելով վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներին, կարող ենք փաստել, որ դրանցով ոչ միայն չի պարզվել, թե կատարվել է հանցագործություն, ոչ միայն չի պարզվել, թե հանցագործությանը առնչություն կարող են ունենալ Արամ Վարդանյանը կամ Գարեգին Իսկանդարյանը, այլ միանշանակ հերքվել է, թե հնարավոր է տեղի ունեցած լինի առևանգում, կամ այդ հաղորդում տված քաղաքացու նկատմամբ կիրառված լինի բռնություն:

Սրա վառ ապացույցն է նաև այն, որ գիտակցելով առկա մեղադրանքով Արամ Վարդանյանին կամ Գարեգին Իսկանդարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու անհնարինությունը, ոստիկանությունը փորձ է կատարում նման հայտարարություն տարածելով գտնել որևէ քաղաքացու ում միջոցով փորձ կկատարվի Ա.Վարդանյանին ենթարկել քրեական պատասխանատվության:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին կոչ ենք անում չառաջնորդվել Արամ Վարդանյանի հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով, չփորձել այդ նկատառումներով արհեստականորեն խտացնել գույները և ՀՀ Ոստիկանությանը ներքաշել նման անօրինականության մեջ, իսկ դրա անկարողության դեպքում հրաժարվել գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելուց, խնդրելով վարույթն իրականացնող մարմնին դրանք հանձնարարել այլ մարմնի:

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին այս գործով իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, պարզելու իրականությունը, որը որևէ աղերս չունի ներկայացված փաստական հանգամանքների հետ: Սույն հայտարարության մեջ նշված գործով տուժող ներգրավված և հաղորդում տված անձի իրական նպատակները պարզելու նպատակով, փորձել ենք ուսումնասիրել այդ անձի անցյալը, իրական նպատակները և կապերը: Անմեղության կանխավարկածի պահպանման նպատակ ունենալով այս պահին զերծ կմնանք  մեր կողմից հավաքագրված, նշված անձի կողմից ենթադրյալ հանցագործությունների դեպքերը հրապարակելուց և իրական նպատակները բացահայտելուց, սակայն կոչ ենք անում համապատասխան մարմիններին առավել սևեռուն ուսումնասիրել որպես տուժող ներկայացող անձի հակառակ սերնդի ներկայացուցիչների հետ խայտաբղետ հարաբերությունները, այդ հարաբերությունների նպատակը, դրանց զուգահեռ նրա կողմից իրականացվող գործողությունները, որոնց մասին որոշակի տվյալներ քրեական գործում հիմա էլ կան: Ավելին, մեր կողմից ձեռք բերված տվյալները կտրամադրվեն համապատասխան մարմիններին, քննություն կատարելու և, դրանք հաստատվելու դեպքում, տուժող ճանաչված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ավելին, հետևողական ենք լինելու իբր նշված հայտարարության արդյունքում հաղորդում տված յուրաքանչյուր անձի  իրական նպատակների, կապերի և անցյալի վերհանման հարցում:

Ավելացնենք, որ հայտարարության մեջ նշված տեղեկությունն այն մասին, որ Արամ Վարդանյանը գտնվում է անազատության մեջ, իրականությանը չի համապատասխանում, և ՀՀ ոստիկանությունը չէր կարող չիմանալ այդ մասին, իսկ եթե տեղեկություն չունի, ապա դա միայն խոսում ոչ արհեստավարժ լինելու կամ մանիպուլյացիայի արդյունքոմ որոշ քաղաքացիներից հաղորդումներ հավաքագրելու քողարկված նպատակի մասին»:

 

 

«Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на Западе