Հնի ու նորի սահմանները ՏԻՄ-երում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Նշա­նակ­վել են նոր փոխ­վար­չ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ռումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. փրկարարները վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել

Օգոստոսի 15-ին, ժամը 21:33-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 22:20-ին փրկարարներն ավարտել են հյուրանոցից մարդկանց տարհանումը (120 հոգի):

Ժամը 23:36-ին աշխատանքներն ավարտվել են. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

website by Sargssyan