Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու փորձ. ՀՔԾ պետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հույս ունի, որ դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանը նաև հույս հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը դրա արդյունքում կհայտնվի անազատության մեջ ու չի կարողանա խոչընդոտել գործի քննությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանն այս պահին կարո՞ղ է լքել երկիրը, ինչին ի պատասխան ՀՔԾ պետն ասաց, «Չեմ կարծում, որ նա կփորձի լքել երկիրը: Այս պահին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, սակայն եթե նա փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու, քրեական վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, և կկիրառվի խափանման միջոց»:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ըն