Մեկնարկեց ՀՀ վարչապետի կազմակերպած երթը դեպի Հանրապետության հրապարակ. ՈՒՂԻՂ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկից մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քայլերթը դեպքի Հանրապետության հրապարակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրապարակում տեղի կունենա վարչապետի պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանն իր քայլերթը որոշել է սկսել այն վայրից, որտեղից «Թավշյա հեղափոխության» ժամանակ` ապրիլի 22-ին ուժային կառույցները բերման էին ենթարկել իրեն ու իր կողմնակիցներին:
ՀՀ վարչապետի կազմակերպած երթին ու հանրահավաքին մասնակցելու համար Երևան են ժամանել Հանրապետության տարբեր մարզերից ու Արցախից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի էր էջումուղիղ եթերով հայտրարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակումանցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման100 օրը: