ԱՄՆ-ն «Իրանի գործողության խմբի» միջոցով ցանկանում է տապալել Իրանում գործող իշխանությանը․ Զարիֆ
ՔԱՂԱՔԱԿԱՆԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ «Իրանի գործողության խմբի» (Iran Action Group) ստեղծմամբ Միացյալ նահանգները ցանկանում են տապալել Իրանում գործող իշխանությանը, ինչպես դա եղավ 1953 թվականին, այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Ուղիղ 65 տարի առաջ ԱՄՆ-ն տապալեց Իրանում Մոսադդըքի ժողովրդավար ու ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը՝ վերականգնելով բռնապետությունն ու ստրկացնելով իրանցիներին առաջիկա 25 տարում։ Այժմ «գործողությունների խումբը» երազում է անել նույն բանը ճնշման, ապատեղեկատվության ու դեմագոգիայի միջոցով։ Այլևս երբեք», - ասել է Զարիֆը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է «Իրանի գործողության խմբի» ստեղծման մասին։
Խմբի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն Թեհրանի առաջ դրել է պահանջների 12 կետանոց ցանկ, որոնք չկատարելու դեպքում Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կսահմանի: