Ավտոմեքենան Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր` օգոստոսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վրա, դեպի Երևան ընթանալիս, Hyundai Sonata մակնիշի 40 PS 040 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթացել, բախվել ձախակողմյան հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, որից հետո փրկարարները մահացածի դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի շտապօգնության ավտոմեքենային: