Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պուպուշներն» ու «քըխերը». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկիրը վերածվել է հեղափոխականների ու հակահեղափոխականների: Տխուր է, չափազանց տխուր է, բայց փաստ: Բոլոր նրանք, ովքեր գովում, փառաբանում, խնկարկում են նոր իշխանություններին, նրանք «պուպուշ» են, ավելին՝ լիակատար անսխալական են: Բայց եթե որևէ մեկը հանկարծ ու համարձակվի մի թեթև, մի աննշան քննադատել որևէ իշխանավորի, առավել ևս՝ վարչապետին, անպայման, անկասկած, անտարակույս «քըխ» է, հակահեղափոխական է, հակապետական է: Իսկ ի՞նչ են անում նմանների հետ. ճիշտ է՝ ենթարկում են տոտալ հարձակման, վարկաբեկման, ոչնչացման: Դա քիչ է, կախել է պետք նմաններին, Հրապարակում, հերթական հանրահավաքի ժամանակ: Թե չէ միայն բառերով արդյունքի հնարավոր չէ հասնել, որքան էլ այդ բառերը մաղձով ու հայհոյանքով լեցուն լինեն: Առավել ևս, որ սպառնալիքների պակաս չկա:

Իսկ եթե լուրջ, ապա իրապես մտահոգիչ է հասարակության նման բաժանումը՝ հեղափոխականներ ու հակահեղափոխականներ (որ նույնն է, թե հակապետականներ. դե, «պետությունը ես եմ» գործելաոճը դարերի ընթացքում ընդամենը տրանսֆորմացվել է ըստ անձերի): Ամենևին պարտադիր չէ, որ կառավարության գործունեությունը քննադատողները անպայման հհկական կամ քոչարյանական «թելը թելեն», անպայման Նիկոլի թշնամի լինեն, հակահեղափոխական լինեն: Ավելին, նրանց մեջ գուցե քիչ չեն նրանք, ովքեր նախկին իշխանություններին էլ անողոք քննադատել են: Եվ դեռ հարց է՝ ով է ավելի հայրենասեր. նա, ով հավատն ու վստահությունը կուրորեն պաշտամունքի է հասցրե՞լ, ով միայն վարդագույն ակնոցներո՞վ է շրջում, թե՞ նա, ով ցավում է երկրի ու պետության համար, ով տեսնում է բացթողումներն ու բարձրաձայնում դրանց մասին՝ շտկելու, օգնելու միտումով: Առաջիններն, ի դեպ, կործանեցին Սերժ Սարգսյանի իշխանությունը, որովհետև ՀՀԿ–ականներն ուղղակի հայտնվել էին այլ իրականության մեջ՝ երկրի ու ժողովրդի հետ որևէ կապ չունեցող: Հիմա կարող ենք զուգահեռ իրականության մեջ գցել նաև Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը, քանզի երբ հաճախ ես ասում՝ ամեն ինչ լավ է, սկսում ես հավատալ դրան, չես տեսնում առկա խնդիրները, առաջ է գալիս մեծամտության լուրջ պաշար: Սա վտանգավոր է: Առավել վտանգավոր է, երբ նախկինների հետ կապ չունեցող արժանապատիվ, անկեղծ, խելացի մարդիկ քիչ–քիչ սկսում են ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել: Այնինչ նրանց լսել է պետք, այլ ոչ վանել: Վանողներն ավելի շատ չեն սիրում մեր երկիրը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»