Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ի՞նչ է քաղաքականությունը՝ անբարոյականությո՞ւն, թե՞ հնարավորինի արվեստ. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Որտե՞ղ է սահմանը և ո՞վ այն պետք է գծի: Ինչպես բացառել կարելիի ու չի կարելիի միաձուլման ու սերտաճման տխուր փորձը: Վերջապես ինչպե՞ս քաղաքականությունը պահել որպես հնարավորինի արվեստ և ոչ թե դարձնել անբարոյականություն: Այո, դարձնել, որովհետև մենք մշտապես լսում ենք հակառակը, մինչդեռ քաղաքականությունը դարձնում են անբարոյականություն նրանք, ովքեր շատ փոքր աղերսներ ունեն բարոյականության հետ: Այս նուրբ հարցերը կարող են թվալ երկրորդական և անէական, սակայն խնդիրը շատ ավելի խորն է, խնդիրը հասարակության առողջությունն ու սթափ գիտակցությունն է: Այս տեսանկյունից, թեկուզ մտահոգությունների առկայությամբ, սակայն մեր հանրությունը բավական առողջ է դատում, որովհետև քննադատոթյան են արժանանում երևույթներ, որոնք պարզապես հիվանդագին են: 
 
Բայց և կան ոգևորվողներ, բնազդային կատաղությամբ լցված կյանքի ձևեր կամ մարդկային տեսակի առանձնյակներ, որոնք որևէ աղերս չեն կարող ունենալ քաղաքացու հետ, քաղաքացին, ի դեպ, կարող ենք գրել մեծատառերով:
 
Օրերս հայաստանյան սոցցանցերում տարածվեցին մի քանի աղմկահարույց նկարներ: Մեկը Էդուարդ Շարմազանովի «ադրբեջանական անձնագրի» նկարն էր, որն, 
 
իհարկե, ֆոտոշոփի արդյունք էր: Թվում է, թե գռեհիկ ու անճաշակ, չստացված կատակ է: Սակայն խնդիրն ավելի լուրջ է: Ըստ էության՝ Շարմազանովը հաստատ չի վաստակել ադրբեջանցի կամ թուրք կոչվելու մակդիրը՝ այս բնորոշումների վատագույն իմաստով: Սակայն, սրանից զատ, հիմա ի՞նչ, մենք արդեն մեր իսկ հանրությունը բաժանում ենք հայերի և թուրքերի, մենք այդպե՞ս ենք պատկերացնում հանրության առողջացումը: Կամ՝ եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե կարելի է Շարմազանովին կամ ցանկացած մեկին վիրավորել, նվաստացնել ու ստորացել նրան անվանելով թուրք կամ ադրբեջանցի, հավասարապես պետք է ընդունեն, որ հակառակն էլ կարելի է, որ թուրքը կամ ադրբեջանցին էլ կարող է «հայ»–ը կիրառել որպես վիրավորանք, տարբերություն կարծես թե չկա: Մենք պատրա՞ստ ենք դրան, ավելին՝ արդյոք Շարմազանովին Մամեդ օղլու անվանողները մտածե՞լ են այդ մասին: 
 
Ցավոք, սա միակ դեպքը չէ, հաճախ մենք կարող ենք տեսնել թուրք և ադրբեջանցի էթնանվանումները որպես հայհոյանք ու վիրավորանք կիրառելու դեպքեր: Նույն տրամաբանությամբ Սերժ Սարգսյանին անվանում էին Նարիմանով, կրկին անհասկանալի, կրկին հիվանդագին: Անշուշտ, հաճելի է տեսնել, որ հանրության մի լայն հատված բացասաբար է ընդունում այսօրինակ երևույթները: Թերևս հենց այս երևույթների շարքից էին շարժման օրերին սգո երիզների վրա մի շարք հանրապետական պատգամավորների անուններով ու տարիքը նշելով, այսպես կոչված, ակցիան, երևույթ, որին դժվար է անվանում տալ:
 
Մյուսը՝ հայկական պարբերականներից մեկը, կամ ավելի ճիշտ կլինի ասել ամենահայտնի պարբերականը հրապարակում է Մանվել Գրիգորյանի նկարը որպես օրվա կադր, նկարն արված է գաղտնի՝ Գրիգորյանի խցում: Հետո, իհարկե, լրատվամիջոցը ներողություն խնդրեց և հույս հայտնեց, թե մեղավորները, այն է թե՝ իրենց աղբյուրը, կպատժվի, սակայն իրենց աղբյուրին չեն բացահայտի: Քավ լիցի, ի՞նչ է սա նշանակում, խնդիրը փաստորեն աղբյուրն էր կամ «լրատվամիջոցային գայթակղությունը» և վե՞րջ: Իսկ հի՞շում եք 2013 թվականը, հիշո՞ւմ եք ողբերգական ավտովթարը, հի՞շում եք ավտովթարի մասնակից բեռնատարի 
 
վարորդ Հրաչյա Հարությունյանին, ում մոսկովյան դատարան բերեցին խալաթով: Կա՞ արդյոք տարբերություն Մանվել Գրիգորյանի նկարի և Հրաչյա Հարությունյանի խալաթի մեջ, դժվարությամբ եմ տեսնում, ավելի ճիշտ՝ չեմ տեսնում: 
 
Վերջապես, եթե առավել գլոբալ նայենք նման իրողություններին, ապա պարզապես կտեսնենք, որ հենց այսկերպ է անվանարկվում հեղափոխությունը, այս երևույթներն աշխատում են հենց նոր իշխանության և ընդհանրապես հասարակության դեմ: Եվ միաժամանակ շեշտենք, որ նմանօրինակ իրողություններում խնդիրը բոլորովին էլ անձերը կամ անձերի պաշտպանությունը չէ, այլ բարոյականության չափումը, հասարակության առողջությունը, սթափ գիտակցությունը: Սա առաջնային է, որպեսզի քաղաքականության մեջ բացառվեն նման գործիքները, որոնք դարձնում են քաղաքականությունն անբարոյականություն: Հնարավոր է և հարցը՝ ի՞նչ կապ ունեն միմյանց հետ, գուցե և ճիշտ հարցադրում կլինի, սակայն հենց նման կերպ է աղտոտվում ամեն ինչ՝ այդ թվում քաղաքականությունը՝ ինչպես յուղի ու կեղտի մասին հայտնի ժողովրդական ասացվածքում: 
 
Վերջապես, փոքր–ինչ լավատեսությամբ, այս ամենի մեջ ուրախալին այն է, որ մեծամասամբ մեր հանրությունը դատապարտում է նման երևույթները: Ավելի լավ կլիներ, սակայն, որպեսզի դատապարտելու կարիք չլիներ, որպեսզի նման երևույթները բացառվեն, ինչպես հանրային հիվանդություն:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ