Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ժողովրդավարական ընտրությունների կանխակալության թնջուկը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Նախընտրական ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը: Կուսակցությունն արդեն այս մասին պաշտոնապես հայտարարել է: «Ժառանգության» այս որոշումից հետո ասպարեզ են կրկին իջել տարատեսակ քննադատներ ու ավելին՝ ծաղրողներ: Թե ինչ քննադատելու, առավել ևս ծաղրելու բան կարող է լինել քաղաքական կուսակցության՝ ընտրություններին մասնակցելու ցանկության մեջ, առնվազն անհասկանալի է: Անշուշտ, «Ժառանգությունն» այլևս առաջվանը չէ, կուսակցությունը մի շարք ճգնաժամեր ունեցավ, այստեղից հեռացան հայտնի ժառանգականներ, սակայն եթե թողնենք այս ամենը, ապա պետք է ասենք, որ «Ժառանգության» մասնակցությունը ավագանու ընտրություններին ավելի քան առողջ որոշում է: Այստեղ, ի դեպ խնդիրը բոլորովին էլ «Ժառանգությունը» չէ, այլ ընտրությունների նկատմամբ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը: Ըստ էության՝ ներկայումս ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՔՊ–ն, ԲՀԿ–ն, «Ժառանգությունը» և իհարկե՝ «Երկիր Ծիրանին», ՀՅԴ–ն շարունակում է տատանվել, չնայած, երբ ոչ վաղ անցյալում մի շարք լրատվականներ նշեցին, թե ՀՅԴ–ն կարող է չմասնակցել ընրություններին, մի խումբ դաշնակցականներ գրեթե կատաղի կերպով հակառակն էին պնդում:
 
Մինչդեռ լավ կլիներ, որպեսզի մասնակցեին, ավելի լավ կլիներ, որպեսզի մասնակցեին նաև՝ հանրապետականները, ի վերջո, շատ ավելի լավ կլիներ, եթե մասնակցեին հնարավորինս շատ և նոր քաղաքական ուժեր, որպեսզի ակնկալվող ժողովրդավար, առանց ընտրակաշառքի ու ընտրակեղծիքների ընտրությունները լինեն հնարավորինս մրցակցային: Իսկ «Ժառանգության» քննադատներին դժվար է ինչ–որ բան բացատրել. գուցե նրանց թվում է, թե բոլորը պետք է մասնակցեն կամ ավագանու ընտրությունների ֆավորիտների ցուցակով կամ էլ ընդհանրապես չմասնակցեն: Այլ բացատրություն կարծես թե հնարավոր չէ գտնել և սա չափազանց տհաճ մտայնություն է, որովհետև, կարծես թե արդեն որոշվել է հաղթողը: Իսկ ընտրություններից առաջ հաղթողը պարզ էր լինում միայն ոչ վաղ անցյալի 15–20 տարում՝ Հանրապետականների օրոք, հիմա իրավիճակ է փոխվել, այս մասին խոսում են ամեն պատեհ, երբեմն էլ անպատեհ առիթով, ուստի որտեղի՞ց այդ վստահությունը հաղթողների վերաբերյալ, որտեղի՞ց այդ սևեռումը: Չէ որ խնդիրն այստեղ ավագանու կամ էլ, ընդհանրապես, ցանկացած առաջիկա ընտրության մասնակցող ուժերն ու անհատները չեն, այլ հանրային վերաբերմունքը, հանրային մոտեցումը՝ կանխորոշված հաղթողների նկատմամբ: Ի վերջո, իրավիճակի փոփոխության առաջնային բնորոշիչը հենց ընտրության արդյունքների անորոշությունն է մինչև ինչ–որ մի պահ՝ մինչև ընտրության ու քվեաթերթիկների հաշվարկի ավարտ: Մնացած բոլոր դեպքերում մենք գործ ունենք կանխակալության հետ, Հանրապետականներից եկած կանխակալության հետ: Հենց այստեղ է, որ պետք է տեղի ունենա հեղափոխություն, հենց այս մտայնությունն է, որը պետք է կոտրվի, որ որոշողը իշխանությունը չէ, այլ հասարակությունը, ժողովուրդը, որն էլ հենց իշխանության իրական տերն է:
 
Երբ կունենանք այս հայեցակարգով հասարակություն, այդժամ էլ գուցե սկսենք խոսել հեղափոխության և, առավել ևս, արժեքների հեղափոխության մասին: Հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ կրկին հասարակությունը հեռացնում է իրենից պատասխանատվությունը՝ «ամեն ինչ արդեն պարզ է» մտայնությամբ: Այդպես հեղափոխությունները չեն հաղթում: 
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել