Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայհոյե՞լ, թե՞ ոչ. այս է խնդիրը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել հայհոյանքը. ինչպես ասում են՝ հասանք: Չէ, համաձայն ենք, հայհոյանքը, առավել ևս հրապարակային հայհոյանքը չափազանց տգեղ և վիրավորական երևույթ է, բայց արդյոք հայհոյանքի ապաքրեական լինելն այնպիսի էական ազդեցություն ունի երկրում արդարության հաստատման ու արդարադատության իրականացման վրա, որ անհրաժեշտություն է առաջացել օրինագիծ– առաջարկ ներկայացնել:

Պարզ է, արդարադատության ոլորտում չեն կարող լինել առաջնային կամ երկրորդական խնդիրներ: Ինչպես ասում է հայտնի ֆիլմի հերոսը՝ «էդ ո՞նց է հանցաքը փոքր, եթե մոլորված եզ չի եկել, մոլորված ոչխար է եկել, ուրեմն հանցանքը փո՞քր է» սկզբունքը արդարադատության, կարելի է ասել, էությունն է, բայց այստեղ մի հարց այնուամենայնիվ բաց է մնում:

Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ, գուցե վերջին իրադարձությունների ազդեցությա՞մբ, երբ մի շարք փաստաբաններ, հաճախ անհարկի, քննադատությունների ու զազրախոսությունների արժանացան զուտ իրենց պաշտպանյալների պատճառով: Բայց չէ՞ որ սա էլ իրավիճակային լուծում է, իսկ ցանկացած իրավիճակային լուծում կիսատ է և, երևի թե, ոչ նպատակահարմար, որովհետև, եթե խնդիրը հրապարակային հայհոյանքի դեմ պայքարն է, ապա այն հնարավոր չէ իրականացնել պարզապես պատիժ կամ տուգանք սահմանելով: Ի դեպ, ներկայումս էլ մեծ հաշվով կան համապատասխան իրավական կարգավորումներ: 

Բայց սա էլ թողնենք, քանի որ խնդիրը բոլորովին էլ հայհոյանքը չէ, այլ խնդրին մոտենալու ելակետը, նույն հաջողությամբ մենք տեսել ենք ծխելու համար աստղաբաշխական թվերով տուգանքներ սահմանելու առաջարկներ, աղբը ոչ սահմանված վայրերում թափելու տուգանքներ, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին: Վերջիններս մնացին թղթի վրա մի շատ պարզ պատճառով՝ պարզապես կան երևույթներ, որոնց լուծումը ուժային մեթոդով չի կարող լինել, հնարավոր չէ բնության ու սեփական միջավայրի մաքրության արժեքն ու նպատակը լավ չընկալող հասարակությանը ուժով պարտադրել դառնալ այդպիսին, դրա համար հարկավոր է ժամանակ, կրթություն, մտածողության փոփոխություն:

Հրապարակային հայհոյանքն էլ, իր հերթին, որոշակի աղբի տեսակ է, որը հայտնվում է մեդիահարթակներում, սոցցանցերում, տարբեր, հիմնականում կեղծ օգտատերերի էջերում: Տհաճ է, իհարկե, բայց դրա դեմ պայքարել պատիժներով, տուգանքներով, մի խոսքով ուժային ու արհեստական միջոցներով, կարելի է ասել անարդյունք զբաղմունք է: Պատկերացրեք մի գործնական իրավիճակ, երբ մեր դատարաններում են հայտնվում տասնյակ հազարավոր հայցեր՝ պայմանավորված հրապարակային հայհոյանքներով, կամ՝ նույն տրամաբանությամբ, երբ ոստիկանությունը բերման է ենթարկում բոլոր նրանց, ովքեր փողոցում աղբ կամ ծխախոտի ծխուկ են գցում: Պատկերացրցի՞ք, բարի, կարծում ենք ավելորդ է ասել, թե ինչ տեսարանների մենք ականատես կլինենք: Դեռ շարունակում ե՞նք մտածել հայհոյանքը քերականացնելու մասին: Իրո՞ք, էլ բանուգործ չկա՞:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին