Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գործ կա, իսկ աշխատավա՞րձ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել իր էջում, որտեղ նշել էր, թե համաձայն իր ստացած արձագանքների, տարբեր գործատուներ նշում են, որ ունենք աշխատատեղ, սակայն չկան համապատասխան որակավորմամբ մասնագետներ: Վարչապետն արդարացիորեն նշում է, որ մեր կրթության և ինքնակրթության համակարգերը համաձայնեցված չեն աշխատաշուկայի պահանջներին: Այստեղ, անշուշտ, վիճակելու բան չկա, սակայն մեկ այլ խնդիր, այնուամենայնիվ, կա: Ըստ էության՝ աշխատատեղերը նշանակում են ոչ թե բարձր որակավորում պահանջող և բարձր աշխատավարձ առաջարկող աշխատանքների առկայություն, օրինակ՝ այս կամ այն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ բանկային ոլորտներում, այլ միջին մասնագիտական կրթությամբ և միջին խավը ներկայացնող քաղաքացիներին հասանելի աշխատատեղեր: Հենց սա է լրջագույն խնդիրը, որն այսօր առկա է հայաստանյան հասարակության մեջ:

Բարձր որակավորմամբ մասնագետների պահանջարկ կա նաև շատ այլ զարգացած երկրներում, սակայն դրանք գոյություն ունեն մատների վրա հաշված ոլորտներում, որոնք էական ազդեցություն չեն կարող ունենալ գործազրկության վիճակագրության վրա: Սա նորմալ է, աննորմալ է այն, որ ընդամենը դպրոցական կամ միջին մասնագիտական կրթությամբ հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում աշխատանք գտնել, սա էլ, իհարկե, առնչվում է կրթական համակարգի հետ, որտեղ մեծ հաշվով չի գործում միջին մասնագիտական կրթության կամ, այսպես ասած, քոլեջ–տեխնիկում օղակը: Մյուս կողմից, եթե այն գործի էլ, ապա հարց է առաջանում, թե որտե՞ղ են աշխատելու այդ մարդիկ: Սրանք հարցեր են, որոնց շղթան կրկին անգամ բերում է զարգացած տնտեսություն ունենալուն: 

Այսօր հայաստանում զբաղվածների գերակշիռ հատվածը գտնվում է կամ պետական ոլորտում, կամ էլ սպասարկման: Տնտեսագետներն ու համապատասխան մասնագետները, թերևս, ավելի մանրամասն կներկայացնեն իրավիճակը, սակայն անգամ առանց նման հետազոտությունների, ամեն ինչ անզեն աչքով էլ պարզ է: 

Վերջապես, եթե մենք ասում ենք աշխատանք, ապա ի՞նչ նկատի ունենք, ընդամենը զբաղվածությո՞ւն, թե՞ այնպիսի զբաղվածություն, որի արդյունքում քաղաքացին կկարողանա արժանավայել ապրել: Այս տեսանկյունից վերջին շրջանում սոցցանցային հարթակներում շատ լայն տարածում է ստացել «գործկա» հեշթեգը, որը, սակայն, այդպես էլ չի պատասխանում՝ «իսկ աշխատավարձ կա՞» հարցին: Ի վերջո, կամավորական աշխատանքն էլ կարող է աշխատանք համարվել, հիմա ի՞նչ, համարենք, որ գործ կա՞: Չէ՞ որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանյան աշխատաշուկայում առաջարկվող աշխատավարձը տատանվում է 60–120 000 դրամի սահմաններում: Կարծում ենք՝ բացարձակ իմաստ էլ չկա հաշվարկներ կատարել, թե նման աշխատավարձն ու 4 հոգուց կազմված ընտանիքի պահանջները ինչքանով են հարաբերվում միմյանց հետ:

Վերջապես, մասնագետների ու որակավորված մասնագետների մասին: Կարծես թե ակնհայտ է չէ՞, որ չի կարող լինել հասարակություն, որտեղ բոլորը որակավորված մասնագետներ են, որովհետև անգամ ներկայիս պայմաններում մեր բարձրագույն հաստատություններն ավարտած քաղաքացիների շատ փոքր հատվածն է իսկապես մասնագետ դառնում՝ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Եվ ուրեմն՝ պահանջել, որպեսզի բոլորը լինեն մասնագետ, ավելին՝ լավ մասնագետ, բոլորովին էլ չի կարող հարցի լուծում լինել այն պարզ պատճառով, որ դա չի լինի:

Իհարկե, որակավորված մասնագետներն առավել մրցակցային են և ի վերջո գտնում են աշխատանք, բայց չէ որ հենց հիմա էլ այդպես է, հիմա էլ, նախկինում էլ լավ մասնագետը աշխատանք ուներ՝ խոսքը աշխատանքի մասին է, ոչ թե ուղղակի զբաղվածության կամ, ինչպես ժողովրդական լեզվով ասում ենք, «բզբզալու», ուստի՝ խնդիրն այստեղ մասնագետները չեն, նրանք կարող են լուծել իրենց խնդիրները, խնդիրն այստեղ սովորական քաղաքացիներն են, ովքեր ունեն ոչ պակաս արժանավայել ապրելու և աշխատելու իրավունք, քան տաղանդավոր ու Հայաստանի համար աստղաբաշխական թվերով վարձատրվող ծրագրավորողները: Դե ի վերջո, բոլորս չէ, որ Նյուտոն կամ Էյնշտեյն պիտի լինենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան