Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մրցակցային ընտրություններ առանց փաստացի ընդդիմության. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը դեռևս տրված չէ, ուստի նախընտրական պայքար, որպես այդպիսին, դեռ չկա: Սակայն այս փաստի արձանագրումն իսկ նոր հարցեր է ծնում, թե արդյոք մենք, ընդհանրապես, կտեսնենք բուռն քարոզարշավ ու սուր պայքար: Տրամաբանությունը կարծես թե հուշում է, որ ընտրապայքարում ընդգրկված քաղաքական ուժերը առնվազն համեստ կգտնվեն մի շարք պատճառներով: 

Նախ՝ սկսենք նրանից, որ առաջիկա ընտրություններում պարզապես չկա ընդդիմադիր բևեռ, և փաստացի ակնկալվում են ընտրություններ, որտեղ չկա ընդդիմության և ֆավորիտի պայքար: Այստեղ մենք հայտնագործություն չենք անում, որովհետև եթե առանձին–առանձին անդրադառնանք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ամեն ինչ առավել քան պարզ կլինի:«Քաղաքացիական պայմանագիր»: Այս կուսակցությունը ներկայումս ընտրությունների ֆավորիտներից է, ավելին՝ տարբեր հարթակներում ՔՊ–ն ներկայացվում է որպես իշխող կամ իշխանական կուսակցություն: Թե ինչքանով է այս գնահատականը ճիշտ զուտ քաղաքագիտության տեսանկյունից, բոլորովին այլ խնդիր է, սակայն փաստն այն է, որ երկրի վարչապետը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը, բացի սրանից, լայն ներկայացվածություն ունի պետական ապարատում: 

Միայն այսքանը բավարար է, որպեսզի ՔՊ–ն ընկալվի որպես իշխանական կուսակցություն: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ Երևանի ավագանու ընտրություններում տեղի է ունեցել բավական ուշագրավ տրանսֆորմացիա. եթե խորհրդարանում ինչ–որ տեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը նույնական են, ապա ավագանու ընտրություններում բովանդակային առումով «Ելք» դաշինքի կրողն է «Լուսավոր Հայաստան»–«Հանրապետություն» կուսակցությունների դաշինքը: Սակայն սա չի նշանակում, թե ԼՀԿ–«Հանրապետություն» դաշինքը ՔՊ–ի մրցակիցը, առավել ևս դասական իմաստով ընդդիմադիրը կարող է լինել: Ըստ էության՝ անզեն աչքով էլ պարզ է, որ այս դաշինքը չի կարող հավակնել ՔՊ–ի ընտրազանգվածին, որը բավական կայուն է, ինչը նշանակում է, որ ԼՀԿ–«Հանրապետություն» դաշինքը իր ձայներն ստանալու է մյուս կուսակցությունների ընտրազանգվածից և չկողմնորոշվածներից: ԲՀԿ: Այս կուսակցությունը կարելի է ասել ավագանու ընտրությունների հաջորդ ֆավորիտ ուժն է և ներկա պայմաններում փաստացի միակ քաղաքական ուժը, որն առավելագույն ձայներ ստանալու և հաղթելու ներուժ և համապատասխան ռեսուրսներ ունի, այստեղ ճշտենք, որ խոսքն առաջին հերթին քաղաքական ուժի ներուժի մասին է: Այս տեսանկյունից ԲՀԿ–ն ՔՊ–ի միակ լուրջ մրցակիցն է, և բոլորին էլ պարզ է, որ հիմնական պայքարն ընթանալու է այս երկու կուսակցությունների միջև: Սակայն արդյո՞ք մրցակից նշանակում է ընդդիմադիր: Կարծես թե՝ ոչ, որովհետև, անկախ ամեն ինչից, ԲՀԿ–ն ինչ–որ իմաստով նույնպես հեղափոխության կրողներից է, ինչպես «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և անգամ ՀՅԴ–ն: Ի վերջո, թեկուզ կոալիցիայի բացակայության պայմաններում ներկայումս մենք ունենք ազգային համաձայնության կառավարություն բնութագրմանն արժանացած կառավարություն, որի մասն են կազմում և՛ ԲՀԿ–ն, և՛ ՀՅԴ–ն: Այս գործոնն, ըստ էության, հնարավոր չէ անտեսել, ուստի ինչքան էլ մենք խոսենք Երևանի ավագանու ընտրությունների մրցակցային բնույթից, այնուամենայնիվ, դրանք բազմաբևեռ չեն: Ուստի չի բացառվում, որ և՛ ԲՀԿ–ն, և՛ ՔՊ–ն, և՛ ԼՀԿ–ն, և՛ «Հանրապետությունը» նախընտրական քարոզարշավը տանեն հեղափոխության հաղթանակի ու հեղափոխականության տրամաբանության մեջ:

Ավելին՝ վերջիններիցս շատ ավելի հեղափոխական տոնայնություններով է փորձում հանդես գալ անգամ ՕԵԿ–ը, որին հեղափոխության մասնակից կուսակցություն ընկալելու համար բավական մեծ երևակայություն է հարկավոր: Սակայն ՕԵԿ–ին թողնենք իր հոգսերի մեջ, չնայած, քանի որ հիշեցինք, նշենք, որ ՕԵԿ–ը նույնպես մասնակցում է այս ընտրություններին և, բնականաբար, փորձելու է հանդես գալ որպես հեղափոխության կրող հերթական քաղաքական ուժը, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ մենք, ի դեմս ՕԵԿ–ի, կրկին ընդդիմություն չենք տեսնելու: 

Ընտրություններին մասնակցող և համեմատաբար համեստ հնարավորություններ ունեցող մյուս կուսակցությունների պարագայում նույնպես դժվար է տեսնել ընդդիմադիր բևեռ: Այդպիսին կարող էր ընկալվել Ռեֆորմիստների կուսակցությունը, որը պրոքոչարյանական գծի մեջ է, սակայն ավելորդ է ասել, որ այս կուսակցությունը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի քաղաքական գործոն դառնալու և ընդհանրապես անցողիկ շեմին մոտենալու հավակնությունների համար:

Իհարկե, պրոքոչարյանական է ընկալվում նաև ՀՅԴ–ն, սակայն իրականության մեջ, կարծում ենք, որ ՀՅԴ–ն ունի իր սեփական օրակարգը և նպատակահարմար չէ նրան ներկայացնել որպես ընդդիմություն, ավելին՝ ՀՅԴ–ն չի էլ հավակնում ընդդիմության կարգավիճակին: Ըստ էության, վերջին 20 տարում ՀՅԴ–ն ընդդիմադիր եղել է ընդամենը մի կարճ ժամանակահատված, երբ 2009 թվականին Ցյուրիխում ստորագրվեցին հայ– թուրքական հայտնի արձանագրությունները, որոնց նկատմամբ ՀՅԴ–ն իր դժգոհությունն արտահայտեց կոալիցիայից դուրս գալով և ընդդիմադիր գործունեություն սկսելով: Այս կարճ ժամանակահատվածից հետո ՀՅԴ–ն մշտապես էլ կամ լոյալ է եղել իշխանություններին, կամ կոալիցիայի մաս կազմել, կամ էլ առնվազն համագործակցել որևէ ձևաչափով, ինչպես ներկայումս: 

«Երկիր ծիրանի»: Այս կուսակցության մասին դժվար է որևէ բան ասել, որովհետև անգամ պարզ էլ չէ՝ մենք գործ ունենք քաղաքական ուժի և քաղաքականության սուբյեկտի՞, թե՞ ինչ–որ այլ, անբացատրելի իրողության հետ, ուստի թող ներվի, սակայն «Երկիր ծիրանին» ավելի լավ է շրջանցենք: 

Վերջապես ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ՀՀՇ, «Գալա», «Ժողովրդական ուղի», «Ժառանգություն» կուսակցությունների դեպքում կրկին մենք տեսնելու են մրցակիցների, սակայն բոլորովին էլ ոչ ընդդիմության, ավելին, եթե հետևում ենք վերջին զարգացումներին, ապա ակնհայտորեն առնվազն «Ժառանգությունը» փորձում է յուրացնել հեղափոխության սոցիալական կապիտալը՝ ներկայանալով որպես ոչ միայն հեղափոխության կրող կուսակցություն, այլև ավելին՝ հեղափոխություն իրականացրած ուժ: Այս մասին են վկայում ժառանգականների հայտարարություններն ու «Ժառանգության» տեսահոլովակները, որոնցում հայտնվող իրադարձություններից ու գործիչներից «Ժառանգության» հետ կապ ունեն միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը, սակայն սա այլ քննարկման թեմա է:

Վերջապես ամփոփելով պետք է արձանագրենք, որ առաջիկա ընտրություններում որպես դասական ընդդիմադիր բևեռ կարող էր հանդես գալ Հանրապետական կուսակցությունը, որը պարզապես չի մասնակցում: Իհարկե, սա զուտ կուսակցության որոշելիքն է, սակայն մյուս կողմից առանց հստակ ընդդիմադիր բևեռի անցկացվող ընտրությունները գլոբալ առումով մի շարք վտանգներ են պարունակում, որոնցից առաջինը հակակշիռների մեխանիզմի բացակայությունն է: Ի վերջո, եթե մենք նայենք անցած տասնամյակի փորձին, ապա կարող ենք նշել, որ հեղափոխության կամ իշխանափոխության պատճառներից մեկն էլ այն էր, որ Հանրապետականը կազմաքանդեց քաղաքական դաշտը՝ գրեթե ոչնչացնելով ու վարկաբեկելով բոլոր ընդդիմադիր ուժերին, ինչի արդյունքում ստեղծվեց միակուսակցական տրամաբանության մեջ գործող համակարգ: 

Այս համակարգում կային ՀՀԿ–ի հետ մրցակցող ուժեր, սակայն ռեալ հնարավորություններ ունեցող ընդդիմադիրներ, մեծ հաշվով, չկային: Արդյունքն էլ մենք բոլորս տեսանք: Ուստի այս փորձը նկատի ունենալով, առնվազն լավ կլիներ, որպեսզի Երևանի ավագանու ընտրությունները մրցակցայինից զատ, լինեին նաև բազմաբևեռ՝ հստակ հակակշռող կողմերով: Սակայն ՀՀԿ–ն, որպես ինքն իրեն ընդդիմություն հայտարարած ուժ, հրաժարվեց մասնակցել, ուստի մեզ մնում է հուսալ, որ գոնե մոտ ապագայում կձևավորվի որոշակի ընդդիմադիր առանցք, առանց որի իշխանությունը կարող է դառնալ պարզապես անարդյունավետ: Իսկ դա մենք արդեն տեսել ենք: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի