Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Քյաշ» գումարից առավել կարևոր իրողություններ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը տարածաշրջան և մասնավորաբար Հայաստան, ինչպես սպասելի էր, բուռն արձագանքներ ունեցավ: Հայաստանյան մեդիահարթակներում այդ այցելությունը մեկնաբանվեց երկու՝ միմյանց հակասող և, կարելի է ասել, հավասարաչափ իրականությունից կտրված տեսանկյուններից: Մի խմբի համար Մերկելի այցը հսկայական ձեռքբերում էր Հայաստան–Եվրոպա հարաբերությունների տեսանկյունից, Փաշինյան–Մերկել երեկոյան զբոսանքը հայ դիվանագիտական մտքի աննախադեպ հաղթանակ, իսկ մեկ այլ խմբի համար Մերկելի այցը որևէ նշանակություն չունեցավ, ավելին՝ ապտակ էր Հայաստանին, քանի որ Մերկելը վրացիներին տվեց փող, ադրբեջանցիների հետ կնքեց համաձայնագիր էներգետիկ համագործակցության ոլորտում, իսկ հայերի հետ սելֆիներ արեց: 

Հասկանալի է, չէ՞, որ ճշմարտությունն իրականում գտնվում է ոսկե միջինի մեջ: Այս տեսանկյունից նշենք մի քանի կարևոր հանգամանք: Վրաստանին հատկացված դրամաշնորհը լիովին տարամաբանության մեջ է, քանի որ վաղուց արդեն Վրաստանը հայտնել է կոնկրետ աշխարհաքաղաքական դիքորոշում, կրել դրա հետևանքները և ներկայումս դրա դիմաց ստանում է ոչ միայն Գերմանիայի, այլև ընդհանրապես Եվրոպայի և Արևմուտքի տարբեր տեսակի օժանդակություններ՝ նաև փողի տեսքով: Ակնկալել Մերկելից կամ ցանկացած այլ արևմտյան երկրի ղեկավարից նույնանման վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, առնվազն մանկամտություն է: 

Ադրբեջանի պարագայում նույնպես ամեն ինչ հստակ է՝ Ադրբեջանն ունի էներգակիրներ և համագործակցությունն այս ոլորտում ավելի քան տրամաբանական է: Այս հանգամանքների կողքին, կարող է հարց առաջանալ, թե այդ դեպքում Հայաստան այցելությունը ձևական բնույթ էր կրում՝ ուղղակի հայերին չնեղացնելու միտումով: Սակայն այստեղ թերևս կանգ առնենք: 

Ըստ էության՝ Մերկելի այցը Երևան շատ հետաքրքիր էր իր ընթացքով: Վարչապետ Փաշինյանի հետ երեկոյան զբոսանքը՝ շրջապատված բազմաթիվ քաղաքացիներով, հայկական կողմից արժեքների ցուցադրությունն էր Գերմանիայի կանցլերին՝ ժողովրդավարությունը, անվտանգությունը և, իհարկե, Հայաստանի քաղաքացին: Պատկերացրեք հետհեղափոխական երկիր, որը, գումարած դրան, գտնվում է պատերազմական դրության մեջ, և այդ երկրի վարչապետը Եվրոպայի առաջնորդներից մեկի հետ հանգիստ զբոսնում է անվտանգ քաղաքում, նկարվում քաղաքացիների հետ: Հենց սա էր հայկական կողմը առաջարկում Եվրոպային՝ ժողովրդավարություն և անվտանգություն: Բովանդակային իմաստով սա չափազանց հաջողված ու կարևոր այց էր և սրա արդյունքում էր, որ Մերկելը ոչ թե խոսեց ինչ–ինչ դրամաշնորհներից կամ Հայաստանին փող տալու ակնարկներ արեց, այլ խոսեց վիզային ռեժիմի ազատականացումից և Նիկոլ Փաշինյանին հրավիրեց համաշխարհային տնտեսության հիմնախնդիրներ քննարկելու: Այս չափազանց կարևոր կետը, կամա թե ակամա, կարծես վրիպեց բոլորի ուշադրությունից, մինչդեռ հենց այստեղ էր Մերկելի այցելության մեխը: Վարչապետի հետ երեկոյան զբոսանքը, պատկերավոր ասած, չափազանց եվրոպական քայլ էր՝ հարիր եվրոպական աշխարհայացքին ու արժեքներին: Թերևս լավ կլիներ, եթե մեր մեկնաբանները հենց այս դրվագին ուշադրություն հրավիրեին և ոչ թե մտնեին անարդյունք քննարկումների մեջ. թե ինչու վրացիներին փող չտվեց, իսկ մեզ՝ ոչ: 

Վերջապես, եթե անդրադառնանք հենց փողին, ապա պետք է արձանագրենք, որ հենց այնպես կամ ժողովրդական լեզվով ասած՝ «ափռ–ցփռ» տրված փողը վտանգավոր է, որովհետև միշտ փողի դիմաց ինչ–որ բան են պահանջում: Հայաստանն այսօր Մերկելից փող չուզեց, ավելին՝ փողի ակնարկներ էլ չարեց, այլ ցույց տվեց արժեք, այն արժեքը, որը արևմտյան քաղաքակրթության հիմքն է՝ քաղաքացիական հասարակություն և անվտանգություն: Որին էլ Մերկելը պատասխանեց վերևում նշված հայտարարություններով, և այսօր, կարող ենք ասել, որ Հայաստանն արեց արժանապատիվ քայլ, իսկ գնդակը, ինչպես ասում են, Եվրոպայի դաշտում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին