Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ժողովրդի անունից խոսելը պարզ պոպուլիզմ է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հասարակական, քաղաքական գործչի պատասխանատվությունը սկսվում է այն պահից, երբ այդ գործիչը թիրախավորում է իր խոսքի, ելույթի, քննադատության կամ դրվատանքի հասցեատիրոջը: Այդ հասցեատերը կարող են լինել տարբեր հասարակական շերտեր, խմբեր, տարբեր համայնքների ներկայացուցիչներ, կոմունիստական բառապաշարով ասած՝ բանվորներ և գյուղացիներ: Սակայն ամեն ինչ քաոսի է վերածվում, երբ ինչ–որ մարդիկ սկսում են խոսել ամբողջ ժողովրդի անունից: Սա արդեն դառնում է բոլ շևիզմի յուրօրինակ դրսևորում, որի գայթակղությունը թեպետ շատ մեծ է, սակայն ցանկացած գործչի լրջությունը չափվում է հենց այս գայթակղությանը դիմադրելու կարողությամբ: Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ հիմնականում մենք տեսնում ենք հենց գայթակղվածների, ովքեր երկար ու երկար հռետորաբանում են ժողովրդի անունից:
 
Իհարկե, պոպուլիզմի որոշակի չափաքանակը մշտապես էլ հրապարակային քաղաքականության բաղադրիչ է լինելու, սակայն դա չի նշանակում, թե պետք է շարունակաբար մեր հանրությունը սնվի դատարկ պոպուլիզմով: Ժողովրդի անունից ամեն հնարավոր ու անհնար առիթով ճառողները զբաղված են մաքրամաքուր պոպուլիզմով, որը ոչ միայն տհաճ է, այլև վտանգավոր, որովհետև հաճախ մենք կարող ենք տեսնել անհատների, որոնք ոչ միայն ժողովրդի, այլև սեփական անունից չեն կարող հանդես գալ: Ի դեպ, սա վերաբերում է բոլորին առանց բացառության: 
 
Սա վերաբերում է այն լրագրողներին, ովքեր պաշտոնյային, քաղաքական գործչին հարց տալուց առաջ ասում են ժողովուրդն այսպես կամ այնպես է ուզում, վերաբերում է բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր ժողովրդի անունից ինչ–որ բաներ են ասում, վերաբերում է այն ընդդիմադիրներին, ովքեր ժողովրդի անունից դժգոհություն են հայտնում, սովորական ֆեյսբուքյան ստատուսչիկներին, ովքեր իրենց տեսակետը (մի քիչ ճոխ բառ է այս դեպքում, բայց ոչինչ) հրամցնում են որպես ողջ ժողովրդի կարծիք : Ի դեպ, ոչ պակաս հետաքրքիր են նաև ժողովրդի ինչ–որ հատվածի անունից հանդես եկողները՝ ասենք «ժողովրդի 70 տոկոսը կարծում է, որ...», «ժողովրդի 90 տոկոսը կարծում է, որ....» և այլն: 
 
Պարզապես հետաքրքիր է՝ նման դիրքերից հանդես եկողներն ինչի՞ վրա են հիմնվում՝ սոցհարցումնե՞ր են անցկացրել, հատ– հատ հարցրե՞լ են ժողովրդին, ինչ–որ մեկը ժողովրդից եկել և հուշե՞լ է, թե՞ զուտ անձնական մոտեցումներն ու կարծիքն են պարտադրում ամբողջ ժողովրդին: Ամենայն հավանականությամբ՝ վերջինը, որովհետև կրկին անգամ պետք է շեշտենք՝ ժողովրդի 60 կամ 90 տոկոսի անունից անհատները չեն կարող խոսել, չի կարող ոչ ոք՝ առանց բացառության: Իսկ սեփական կարծիքն ու մոտեցումները ժողովրդի վրա տարածելու իրողությունը մենք արդեն անցել ենք, կամ՝ հուսով ենք, որ անցել են «ինչքան ուզենք՝ կխփենք»–ի ժամանակները:
 
Վերջապես, իսկ ի՞նչ է անում ժողովուրդը. գուշակելը պիտի որ դժվար չլինի՝ ժողովուրդն ուղղակի մտածում է իր առօրյա հոգսերի մասին, ժողովուրդը երբեմն տեղյակ էլ չէ իր ինքնահռչակ ներկայացուցիչների մասին: Ընդհանրապես ժողովուրդը խոսում է մի շարք դեպքերում, և երբ սկսում է խոսել, միջնորդների ու ներկայացուցիչների կարիք չի ունենում: 
 
Ըստ էության՝ ժողովուրդը խոսեց, իսկ ավելի ճիշտ գործեց ապրիլ-մայիսին, ժողովուրդը կխոսի կամ կգործի ավագանու կամ խորհրդարանական ընտրություններում: Հնարավոր է՝ մենք կրկին լսենք ժողովրդին ինչ–ինչ իրադարձությունների կապակցությամբ: Սակայն մի բան պարզ է, երբ ժողովուրդը խոսում է կամ գործում, կամ իր ցանկություններն է ձևակերպում, բոլորը լռում են: 
 
Վերջին 20–25 տարիների ընթացքում հայաստանյան և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունները հանդես են եկել ժողովրդի անունից: Մեկը նշել է ժողովրդի անունից իշխանություն լինելու մասին, մեկը ժողովրդի անունից պահանջել է հեռանալ: Իրականում բոլոր հղումները ժողովրդին անտեղի ու տհաճ շահարկումներ են՝ լինի դա հեղափոխության, թե հակառակ ճամբարից: Ժողովրդին պարզապես կարելի է հանգիստ թողնել, որովհետև ժողովուրդը, այդ հավաքական ամբողջությունը արդեն ցույց է տվել, որ երբ ասելիք է ունենում, կարողանում է խոսել՝ առանց միջնորդների: Առավել ևս, որ ժողովուրդը միատարր զանգված չէ, ու չի էլ կարող այդպես լինել:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնի