Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ազատական տնտեսությանը պետական միջամտության հնարավորությունները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երբ վարչապետը՝ ցանկացած վարչապետ, մեկ այլ երկրի ղեկավարի հետ զբոսնում է քաղաքում, դա շատ դրական է, օրինակելի, երբ վարչապետը՝ ցանկացած վարչապետ, այցելում է սովորական քաղաքային շուկա, նույնպես լավ է: Այս տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանի զբոսանքը երևանյան շուկաներով ու խանութներով դժվար է քննադատության արժանացնել, քննադատության տեղիք էլ չկա:
 
Մյուս կողմից, սակայն, միայն վարչապետի, ԿԲ նախագահի կամ էլ, ասենք, գյուղատնտեսության նախարարի այցելությունները շուկա, խանութներ, սուպերմարկետներ չեն կարող գործնական մեծ արդյունքներ տալ: Վարչապետը, այցելելով շուկա, զարմացավ որոշ մթերքների գներից, ավելին՝ զարմացավ որոշ մթերքների ընդհանրապես առկայությունից, օրինակ՝ այս սեզոնին՝ ջերմոցի լոլիկի:
 
Ինչ խոսք, գրեթե բոլորս մեր ամենօրյա առևտրում նկատում ենք գնային հաճախ անբացատրելի տատանումներ, եթե գնումներ ենք կատարում տարբեր խանութներից և շուկաներից: Այս տեսանկյունից վարչապետի այցելությունը շուկա ընդամենը կարող է ազդակ դառնալ ոլորտի կարգավորման պատասխանատու մարմինների համար, որպեսզի վերջիններս համապարփակ և հետևողական ուսումնասիրություններ իրականացնեն:
 
Ի վերջո, երկրի ղեկավարը չի կարող շուկա այցելելով պարզել, թե ինչպես է տեղի ունենում, ասենք, գյուղմթերքների գնագոյացումը, ովքեր են այս շուկայում գին թելադրողները, ինչով են բացատրվում, ենթադրենք, գյուղացու և վերավաճառողների, Գումի շուկայի և Մեյմանդարի մեծածախ շուկայի գնային անհամեմատելի տարբերությունները: Արդյո՞ք այստեղ չկան մենաշնորհային երևույթներ, արդյո՞ք չկա խոշոր տնտեսավարողների գերշահույթի վտանգ և, ընդհանրապես, այս շուկան ազատականացվա՞ծ է, թե՞ այդպիսին է միայն թղթի վրա, ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում: 
 
Սրանք հարցեր են, որոնց պատասխանը վարչապետի կամ որևէ այլ պաշտոնյայի այցելությունը քաղաքային շուկաներ կամ խանութներ չի կարող տալ, ավելին՝ այս ամենի մեխանիզմը հասկանալու համար բազմաշերտ և, ամենակարևորը, հետևողական ուսումնասիրությունների կարիք կա: Հակառակ դեպքում, մեզ կմնան միայն հաճելի հուշեր այն մասին, թե ինչպես էր վարչապետը շրջում շուկայում, հետաքրքրվում գներով՝ այնպես, ինչպես բոլորս, իսկ գործնական արդյունքներ այդպես էլ չենք տեսնի, այդպես էլ չենք հասկանա, թե ինչու են նախորդ տարիների համեմատ տարօրինակ կերպով թանկ մի շարք ապրանքատեսակներ, որոնք, առնվազն այս սեզոնին, ժողովրդական լեզվով ասած, «ջրի գին» ունեին: Չնայած այս առումով պետք է նշել, որ ժողովրդական ասացվածքն էլ իր իմաստն սկսում է կորցնել, քանի որ ջուրը բավական թանկ հաճույք է դարձել, բայց՝ չշեղվենք: 
 
Վերջապես, վարչապետի շրջայցից հետո լավագույն զարգացումը կլիներ, եթե մոտ ապագայում մենք տեսնեինք համապատասխան օղակների հստակ, ուսումնասիրությունների ու հետազոտությունների վրա հիմնված բացատրությունը, թե ինչու է հայաստանյան շուկաներում տիրում առկա իրավիճակը: Անշուշտ, հասկանալի է, որ ազատ շուկայական հարաբերությունների պարագայում գների վրա պետական միջամտությունը ցանկալի չէ, սակայն դա չի նշանակում, որ առերևույթ հակասական իրավիճակի դեպքում պետությունը կամ կառավարությունը պետք է ձեռքները ծալած նստեն՝ մտածելով, որ այս կամ այն ապրանքի գինը զուտ վաճառողի և գնորդի փոխհամաձայնության արդյունքն է: 
 
Այս ամենից զատ, ակնհայտ է, որ կոնկրետ Գումի և մի քանի այլ շուկաներում ու մանրածախ առևտրով զբաղվող կրպակներում գնային տարբերությունները հասնում են անգամների: Նույն ազատ շուկայական հարաբերություններում սա էլ իր հերթին պարադոքսալ է: Նման իրավիճակում ոլորտի կարգավորման պատասխանատուների այցելությունները շուկաներ ու խանութներ խրախուսելի են, եթե դրանք իրականացվում են զուտ հետազոտության շրջանակներում և որոնց արդյունքներին մենք շատ երկար չենք սպասելու, հակառակ դեպքում ամեն ինչ կավարտվի անուշ խոսքուզրույցով, որից ոչ լոլիկի գինը կնվազի, ոչ էլ կհասկանանք, թե ինչ գործ ուներ թանկ ջերմոցային լոլիկը շուկայում՝ օգոստոս ամսվա վերջին: 
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան