Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանն առնվազն պետք է խմբագրի իր արտաքին քաղաքականության հայեցակարգը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք իրողություններ՝ լինի դա Անգելա Մերկելի այցը, թե Ալեքսանդր Լուկաշենկոյի ոչ այնքան նուրբ ակնարկները, մի շարք խնդիրների շուրջ մտածելու տեղիք են տալիս: Ըստ էության, պետք է արձանագրենք, որ Հայաստանը ներկայումս չունի արտաքին քաղաքականության հայեցակարգ՝ թե ընդհանրապես, թե կոնկրետ երկրների ու կազմակերպությունների պարագայում: Լավագույն դեպքում մենք արտաքին քաղաքական շփումներում ականատես ենք լինում զուտ արձագանքումների և պատասխան հայտարարությունների մեխանիզմի՝ ինչ–ինչ դեպքերում: Իհարկե, սա ինչ–որ իմաստով տրամաբանական է և բխում է նախորդ համակարգից: 

Մինչ իշխանափոխությունը հայաստանյան կառավարման համակարգում առկա էին որոշակի ավտորիտարիզմի տարրեր, սա շեշտենք, որովհետև անկախ միտումներից և տարրերից, Հայաստանը չի ունեցել ավտորիտար կառավարման համակարգ: Սակայն անգամ ավտորիտար միտումները բավական էին, որպեսզի ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին իրողությունների դեպքում լիներ կոնկրետ հասցեատեր՝ դա երկրի նախագահն էր: Հենց նախագահն էր երբեմն զուտ անձնական հարաբերությունների մակարդակում լուծում տարբեր հարցեր, հարթում հակասություններ և ընդհանրապես վարում բանակցություններ:

Իշխանափոխությունից հետո նախկին համակարգն այլևս դադարեց գործել, ինչը բերեց նրան, որ դադարեցին գործել տարբեր խնդիրների կարգավորման համար գոյություն ունեցող ինստիտուտներն ու խողովակները: Արդյունքում այսօր Հայաստանն առնվազն պետք է խմբագրի իր արտաքին քաղաքականության հայեցակարգը: Ընդ որում՝ խոսքը վեկտորների փոփոխության մասին չէ: Ներկայումս հրատապ անհրաժեշտություն կա ճշտել արտաքին շփումների օրակարգը, հստակեցնել ակնկալիքներն ու առաջարկները թե՛ դաշնակից, թե՛ բարեկամ, թե՛ չեզոք պետությունների, համաշխարհային կազմակերպությունների և այլ ուժային կենտրոնների նկատմամբ: 

Հենց նման հայեցակարգ օրակարգի առկայության դեպքում միայն մեր արտաքին գերատեսչությունը ստիպված չի լինի տարբեր առիթներով հակադարձել Բելառուսի նախագահի հայտարարություններին կամ էլ ասենք, ՀԱՊԿ–ին Ադրբեջանի անդամակցության գաղափարին: Արտաքին քաղաքականության հայեցակարգը պարզապես պետք է բացառի այսօրինակ խնդիր–հակասությունների առաջացումը կամ գոնե հրապարակայնացումը: Նույնը վերաբերում է, ասենք, Անգելա Մերկելի այցին: Պարզից էլ պարզ է, որ Գերմանիայի կամ Եվրամիության հետ շփումներում հստակ օրակարգի ու հայեցակարգի առկայության դեպքում չէին առաջանա այն հարցերն ու հարցադրումները, թե ինչու Մերկելը վրացիներին փող տվեց, մեզ չտվեց, թե ինչ տվեց Գերմանիայի կանցլերի այցելությունը, կամ ընդհանրապես ինչ պետք է տար կանցլերի այցելությունը և ինչ կարելի էր ակնկալել: Վերջապես շատ ավելի պարզ՝ եթե այցելության օրակարգը ընդամենը ճանաչողությունն էր և կանցլերի ծանոթությունը հայաստանյան իրողություններին, ապա դա էլ պետք է պարզ լիներ բոլորի համար:

Սա, իհարկե, չի կարող բացառել տարատեսակ մեկնաբանությունների ու գնահատականների շրջանառությունը, սակայն հանրության համար առնվազն արտաքուստ հասկանալի կլիներ այցի նպատակն ու բովանդակությունը: Իսկ քանի որ դա չկար, այսօր յուրաքանչյուրս մեզ համար, մեր պատկերացումների չափով, փորձում ենք մեկնաբանել ու ներկայացնել մեր ընկալած բովանդակությունը: Նման սուբյեկտիվ իրավիճակներից խուսափելու համար արտաքին քաղաքականության հայեցակարգը պետք է հասկանալի լինի: Անշուշտ, պարզ է, որ արտաքին քաղաքականությունը փակ ոլորտ է, և ամեն ինչ չէ, որ պետք է ասել ու հրապարակել, սակայն խոսքն այստեղ դետալների կամ մանրամասների մասին չէ, այլ զուտ սկզբունքների և օրակարգի, որոնք թույլ կտան հնարավորինս խուսափել և՛ ապատեղեկատվությունից, և՛ տարատեսակ մեկնաբանություններից ու քարոզչությունից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ