Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գոռ Սուջյան. «Մարդիկ որակ են պահանջում` «ֆոնոգրամաների» ժամանակն անցավ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երիտասարդ երաժիշտ, այն ժամանակ դեռ «Dorians»–ի մեներգիչ Գոռ Սուջյանի և իր խմբի համար Հայաստանում և՛ դժվար էր, և՛ հեշտ. հեշտ էր, որովհետև այն, ինչ ներկայացնում էր խումբը, մեզ մոտ դեռ բաց էր ու ազատ, դժվար, որովհետև մարդիկ դեռ պատրաստ չէին ընկալել այդ երաժշտությունը: Գոռ Սուջյանն այս մասին խոսել էր դեռ 2009–ին, իսկ հիմա կարծում է, որ այդ օրնից շատ բան է փոխվել:

Սկսել են գնահատել ու որակ պահանջել

Մարդիկ սկսել են որակյալ երաժշտություն լսել, գնահատել: Ամեն ինչն է փոխվել դեպի լավը: Համենայն դեպս, երաժշտական ճաշակի առումով զգացվում է, որ որակ են պահանջում: Որակյալ ասելով` նկատի ունեմ նաև հետևյալը. մարդիկ կենդանի երաժշտություն են ուզում լսել, կենդանի կատարում: «Ֆոնոգրամաների» ժամանակն անցավ, իսկ երաժիշտները ձգտում են խմբերի հետ աշխատել: Այդ իմաստով բավականին շատ բաներ են փոխվել: Ինչ վերաբերում է ստեղծագործական աշխարհին, ապա կարող եմ ասել, որ այն ժամանակ «անդերգրաունդում» շատ երաժիշտներ կային: Հիմա, որքանով տեղյակ եմ, նրանց թիվն ավելի է քչացել: Բացի այդ` նախկինում նաև ռոք ժանրում շատ փառատոններ էին կազմակերպվում:

Ստվերում մնալու խնդիրը. ժամանակները փոխվել են

Դաշտում կոնկրետ այս պահին ես խնդիրներ չեմ տեսնում: Գուցե շատերի համար կա այդ խնդիրը, բայց, իմ կարծիքով, տարիներ առաջ առկա իրավիճակի համեմատ, որակյալ երաժշտությունն ավելի է գնահատվում: Այն ժամանակ կար «անդերգրաունդ», մի որոշակի քանակության մարդիկ, ովքեր ֆանատիկորեն սիրում էին որակյալ երաժշտություն: Այդ ժամանակներն էլ եմ կարոտում` որակյալ երաժշտության սիրահարների այդ փոքր քանակը: Դա, իհարկե, իր տեղն ուներ, բայց այն, ինչն այս պահին է կատարվում, ունի իր նշանակությունը: Հիմա էլ չկա որակյալ երաժշտության սիրահարների փոքր թիվ: Այսօր ամեն ինչ այլ է, նրանց թիվն ավելի շատ է: Ինչ վերաբերում է չգնահատվելուն, որակյալը պրոպագանդելու հարցին, այս պարագայում ես մի փոքր այլ դիրքորոշում ունեմ: Այսօր շատ հնարավորություններ կան, որտեղ արտիստները կարող են իրենց ներկայացնել: Այսօր կա ինտերնետ, կա Fecebook, Youtube, Instagram: Միգուցե այն ժամանակ այդքան ակտիվ չէին օգտագործվում այդ միջոցները, բայց հիմա ավելի հեշտ է, մարդն իրեն ներկայացնելու տեղ միանշանակ ունի: Ինչ վերաբերում է ռադիոյի և հեռուստատեսության դերին. անկեղծ ասած` ո՛չ ռադիո եմ լսում, ո՛չ հեռուստատեսություն դիտում: Չգիտեմ` ինչ է պրոպագանդվում, գիտեմ, որ շատ սերիալներ են ցուցադրվում: Տեղյակ եմ նրանից, թե ինչ է կատարվում ինտերնետ տիրույթում համաշխարհային երաժշտության համատեքստում. այդ միջոցով նույնիսկ «անդերգրաունդ» երաժշտության համաշխարհային երաժիշտներն են հայտնի ու սիրված, թեև նրանց հեռուստաալիքներով ցույց չեն տալիս: Մեծ հաշվով` ժամանակները փոխվել են, և այսօր հնարավորությունները շատ են: 

Ոչ թե տանը նստել ու բողոքել, այլ` աշխատել

Արվեստի ներկայացուցիչ–նոր կառավարություն, մշակույթի նախարարություն կապը նախկինների հետ համեմատած` ավելի ակտիվ ու ավելի պրոֆեսիոնալ պետք է լինի: Ավելի շուտ` անհամեմատ ավելի ակտիվ պետք է լինի: 

Իսկ առհասարակ քաղաքական իրողությունների մասով հորդորներ կամ ցիտատներ ասել չեմ ուզում, որովհետև չեմ հասկանում այնքան, որ կարողանամ ասել` ինչն է ճիշտ, ինչը` սխալ: Համենայն դեպս, ընդհանուր առմամբ, մեր երկրում կատարված հեղափոխության վերաբերյալ իմ կարծիքը շատերի կարծիքներից չի տարբերվի. բոլորս տեսնում ենք, որ ամեն ինչ դեպի լավն է գնում: Չեմ ընդունում նաև այն մոտեցումը, որ եթե քաղաքացի ես, նաև քաղաքականությունից անմասն չպետք է մնաս: Ես քաղաքականությունից չեմ հասկանում, առանձին դաշտ է, որին չեմ խառնվում: Ես ուղղակի քաղաքացիների կողքին եմ եղել, և ամեն ինչ անելու եմ նրանց համար: 

Ես անում եմ իմ աշխատանքը, մյուսն` իրենը. պետք է ուղղակի ակտիվ գործունեություն ծավալել, ստեղծագործել, նվագել, տանը չնստել ու բողոքել, այլ` աշխատել: Եթե երգիչ է` թող երգի, եթե երաժիշտ է` նվագի և այլն:

Իսկ մեծ բեմերի համար պետք է ժամանակ անցնի, մարդիկ պետք է դաստիարակվեն որակյալով, որակյալն անորակից տարբերեն: Մի խոսքով` ժամանակ է պետք: Թեև նշեցի, որ «պրիարիտետն» ինտերնետն է, բայց պատասխանատու պետական մարմիններն, իհարկե, կարող են ազդել` հեռուստատեսությամբ պրոպագանդելով որակյալ երաժշտությունը: Ես փորձում եմ իմ գործն առավելագույնը լավ անել: Համենայն դեպս` մարդկանց չեմ խաբում, անում եմ այն, ինչ կարողանում եմ: Եթե մարդիկ առաջնորդվեն այդ ճանապարհով, ամեն ինչ ինքնըստինքյան կփոխվի: 

Լևոն Արևշատյանի PROJECT LA նախագծի շրջանակներում ստեղծված երգերը հասցրել են սիրվել մարդկանց կողմից: Գոռ Սուջյանն այդ նախագծում որպես կատարող է հանդես գալիս: Նախագիծն արդեն 2 ալբոմ ունի, որտեղ ներառված են Էդգար Պոյի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի, Լորդ Բայրոնի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։ 

Նախագիծը շարունակական է լինելու

PROJECT LA–ում ես հանդես եմ գալիս որպես կատարող, ստեղծագործությունները գրում է Լևոն Արևշատյանը: Շատ ինֆորմացիա չեմ կարող հայտնել, բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ արվում է մաքսիմալ որակով: Ամբողջ աշխատակազմը և թիմը որակյալ երաժիշտներից է բաղկացած: Նախագիծն, այո, դեռ շարունակական է: Բացի այդ` ունեմ նաև իմ նախագիծը, որը կոչվում է «One Man Band»: Այդ նախագծով ակումբներում եմ հանդես գալիս, ինքս նվագում եմ տարբեր գործիքներ: Կարծում եմ, եթե մարդն ինչ-որ բան սիրում է, անկախ ամեն ինչից, անկախ նրանից` դաշտը տրամադրում է այդ հնարավորությունը, թե ոչ, իրեն ոչինչ չի խանգարի: Իհարկե, գուցե շատ անգամ դժվար է լինում: Մեր անցած ճանապարհը ևս դժվար է, բայց հիմա բավականին հեշտ է ամեն ինչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ Կպատերազմի՞ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի․ ՊՆ ղեկավարի արձագանքըԲուլղարիան արգելք է մտցնում ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքի վրա Կանիաշիր գյուղում այրվում է տուն