Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նոր բողոք «Չումբո»–ի դեմ. նախարարության հետ չեն համագործակցում, այլ ՏԻՄ–երի. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չումբո» նախաձեռնող խմբի շուրջ նորից կրքեր են թեժանում. Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր Fecebook–ի էջում տեղեկություն էր տարածել, որ «Չումբո»–ն «կրկին կասկածելի միջոցառման տոմսեր է բաժանում հանրակրթական ուսումնական հաստատություններում և դպրոցներում»: 

«Չումբո» նախաձեռնող խմբի ղեկավար Սմբատ Հակոբյանի խոսքով` դպրոցներում տոմսեր չեն բաժանվել:

«Կասկածելի միջոցառում չի կազմակերպվում, այլ շուրջ տասը հազար երեխաների համար «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում համալիրի մուտքն ու խաղերն անվճար են»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց նա` նշելով, որ դպրոց չեն մտել, դպրոցների հետ չեն համագործակցում:

Հարցին, թե ԿԳ նախարարության հետ համաձայնեցվա՞ծ է ծրագիրը,պատասխանեց. «Ոչ, քանի որ նախարարության հետ ընդհանրապես ինչ–որ ծրագրերի շրջանակներում չենք համագործակցում: Մենք պետական դպրոցների հետ չենք աշխատում, որ նախարարությունից էլ թույլտվություն ստանայինք, իսկ եթե ԿԳՆ–ի համար կա որևէ հարց, մենք բոլորի համար բաց ենք: Մենք բաց ենք` մութ գործեր չենք անում, լավ միջոցառումներ ենք իրականացնում»:

Եթե չեն բաժանվել տոմսերը, ինչպե՞ս են աշակերտները տեղեկացել: Ի պատասխան` Սմբատ Հակոբյանը նշեց. «Գովազդով և պետական կառույցների միջոցներով է իրազեկում եղել: Քաղաքապետարաններին և մարզպետարաններին ուղղված հատուկ հրավեր ենք տվել, որ անապահով երեխաների այցը կազմակերպեն»:

Նշենք, որ ամիսներ առաջ ԿԳՆ–ն շրջաբերականով դիմել էր ՀՀ մարզպետարաններին ու դպրոցներին, որ հ/կ–ների հետ համագործակցության դեպքում տեղեկացնեն նախարարությանը:

Մեր զրուցակցի համոզմամբ` վերոնշյալ միջոցառումը մանկապատանեկան ծրագիր է, իսկ դպրոցից դուրս երեխան քաղաքացի է: Հաշվի առնելով, որ միջոցառումը սեպտեմբերի 1–ին ժամը 12:00–ից մինչև 16:00–ն է նախատեսված, հարցրեցինք` երեխաները դասը պետք է թողնեն, գա՞ն «Ջրաշխարհ»:

«Ոչ: Դասերը չպետք է թողնեն, դասերին չի խանգարում: Այդ օրը ամբողջական դաս չեն անում: Երկու ժամ են դպրոց գնալու: Բացի այդ` այստեղ որևէ պարտադրանք չկա, կա ինֆորմացիա` ցանկացողները դիմում են և հրավեր են ստանում: Եթե ծնողն իր երեխային ցանկանում է տանել «Ջրաշխարհ», ո՞վ կարող է այդտեղ ինչ–որ բան ասել»,–պատասխանեց Ս. Հակոբյանը:

Իսկ դիտարկմանը, թե Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը պնդում է, որ ժամանցի կազմակերպման ձեր նախաձեռնումը հակասում է ՀՀ–ում կրթության քաղաքականության սահմանված նորմերին և սկզբունքներին, նա արձագանքեց.

«Մանկական կարաոկե ակումբներ կան, երեխաները գումարներով գնում են այդ կարաոկե ակումբներ, դրանք չե՞ն հակասում: Դպրոցներից 7000–8000 դրամ փող են հավաքում, գնում են այդ կարաոկե ակումբները: Դա չի հակասում, բարեգործական նախաձեռնություններն են հակասո՞ւմ»:

Հետաքրքրվեցինք` բացի ժամանցային միջոցառումներից, դպրոցականների գիտելիքներն ավելացնելուն ուղղված միջոցառումներ եղե՞լ են:

«Եղել են: Բացի այդ` 2019–ին ՀՀ–ում մեծ գործունեություն ենք պատրաստվում ծավալել: Կստեղծվի Հայաստան–Արցախ–Սփյուռք համահայկական մշակութային հիմնադրամ, որը զբաղվելու է մշակութային խոշոր գործունեությամբ»,–ասաց նա:

Իսկ թե որն է խմբի ֆինանսական աղբյուրը, Սմբատ Հակոբյանը նշեց, որ գումարները գոյանում են իրենց ընկերների և գործընկերների միջոցով:

Հաշվի առնելով, որ հարցի շուրջ ԿԳՆ–ում հավել յալ ուսումնասիրության կարիք կա, ԿԳ մեկնաբանությունն ավելի ուշ կներկայացնենք: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ Կպատերազմի՞ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի․ ՊՆ ղեկավարի արձագանքըԲուլղարիան արգելք է մտցնում ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքի վրա Կանիաշիր գյուղում այրվում է տուն ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն․ մանրամասներ