Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արդեն ոչ թե «ասում են», այլ պատրաստ են խոսել. «Փաստ»

АНАЛИТИКА

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մենք անվերջ հայհոյում ենք ընկեր Ստալինին և, բնականաբար, տեղին: Սակայն, այնուամենայնիվ, ուզում եմ հարցնել՝ ովքեր գրեցին 4 միլիոն մատնագրերը»: 

Սերգեյ Դովլաթով

20–րդ դարի խորհրդային և, կարելի է ասել, համաշխարհային գրականության ամենաինքնատիպ գրողներից Դովլաթովի այս հարցը կարծես թե շարունակում է արդիական մնալ մինչ օրս: Հայկական մի շարք պարբերականներ օրերս լուրեր են տարածում, թե «հակաիշխանական» որոշակի շրջանակներ վարչապետ Փաշինյանի այցի նախօրեին կառավարության աշխատակիցների «դոսյեներ» են ուղարկել Կրեմլ և վերջինիս մերձակա շրջանակներին: 

Այդ «դոսյեներում» մանրամասնորեն ներկայացված են այն պաշտոնյաները, որոնք կարող են «վնասել» հայ–ռուսական հարաբերություններին: Սրան գումարած, որոշակի լրատվականներ հրապարակում են նույնիսկ կոնկրետ անուններ, որոնք անցանկալի են Մոսկվայի համար: Նման պայմաններում ակամայից սկսում ես մտածել, որ որոշակի շրջանակներ սկսել են գործել ստալինյան շրջանի մատնագրերի տրամաբանության մեջ:

Դժվար է ասել, թե այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ, սակայն մեկ բան ակնհայտ է, եթե անգամ դրանք կեղծ լուրեր են, ապա առավել ևս ցայտուն է դառնում, որ հայաստանյան որոշակի շրջանակներ շարունակում են Ռուսաստանից «տղա բերելու» գիծը կամ էլ նույն հակաիշխանական շրջանակների կողմից բազմիցս քննադատությունների ու հայհոյանքների ենթարկված «Զարուհիփոստանջյան սթայլի» մեջ են: Նմանօրինակ տեղեկությունները ոչ միայն զայրացնում են ու զզվանք առաջացնում, այլ մտածելու տեղիք տալիս, թե ինչպիսի բարոյական ու քաղաքական նորմեր կարող են լինել հայաստանյան քաղաքական դաշտում: Ավելին՝ միգուցե նման տեղեկությունները տարածվում են ոչ թե ռուսական ուշադրության արժանանալու, այլ ներքին հարցեր լուծելու համար: Այս դեպքում ամեն ինչ շատ ավելի նողկալի է: Ամեն դեպքում, երևույթը դժվար է գնահատել ցենզուրայի շրջանակներից դուրս չեկող բառերով: 

Այս ամենից զատ, առնվազն հետաքրքիր է, թե ի՞նչ են մտածում կամ ինչո՞վ են մտածում հայաստանյան որոշ ուժեր, երբ ռուսական շրջանակներում փնտրում–գտնում են թունոտ, կիսահարբեցող, այսպես կոչված, տեսաբանների միայն նրա համար, որ վերջիններս ցեխ շպրտեն առկա կառավարության կամ իշխանության վրա: Ի դեպ, մենք չենք ելնում այն տեսակետից, թե պետք չէ խոսել ներքին աղբի մասին, որովհետև թշնամին կարող է «տեսնել–ուրախանալ», ավելին՝ կարծում ենք՝ ցանկացած լրատվամիջոց, գործիչ և քաղաքացի առվելագույնս պետք է քննադատի, մատնացույց անի, բացահայտի իշխանության բացթողումները, թերացումները, արատները, սակայն այդ քննադատությունը պետք է լինի տրամաբանության սահմաններում, այդ քննադատությունը պետք է չլինի մատնագրերի տեսքով, այդ քննադատությունը չպետք է լինի «դրսի տղաներով» վախեցնելով: 

Երկրի վրա եկող «տղաներ» միշտ էլ կան՝ Ռուսաստանի, թե որևէ այլ երկրի տեսքով, միշտ էլ կլինեն, որովհետև դա կոչվում է մեծ քաղաքականություն, դա կոչվում է տարածաշրջանային շահեր ու շահերի բախումներ, դա կոչվում է կայսրության գերիշխանական ձգտում: Բայց, մյուս կողմից, դրանք երբեք էլ էական չեն եղել և չեն լինելու, որովհետև հայաստանյան հասարակությունը հարկ եղած դեպքում ցույց է տալիս իր ինքնուրույնությունը. և սա ինքնագովեստ չէ, ոչ էլ սնապարծություն: Այդ ինքնուրույնության արդյունքում է նաև, որ նույն ռուսական շրջանակները դեռևս չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվել մեզ մոտ: Եվ, կարելի է ասել, հայացքները Ռուսաստանին ուղղողները հենց այդ ինքնուրույնությունն են վաճառքի հանել իրենց նեղ անձնական ու թայֆայական շահերն անձեռնմխելի պահելու համար: Վերոնշյալից էլ զատ, ի՞նչ է նշանակում Կրեմլ են ուղարկվել պաշտոնյաների դոսյեներ, նշանակում է, որ երկրում գործում է Կրեմլի գործակալական ցա՞նց, որը լրտեսական բնույթի տեղեկություններ է հաղորդում Մոսկվային, ու, ինչպես հասկանում ենք, նման լուրեր հրապարակող ԶԼՄ–ների աղբյուրները այդ լրտեսական ցանցի ներկայացուցիչներ են: Ավելին՝ համապատասխան անվտանգության մարմինները տեղյակ չե՞ն այդ մասին: Թե՞ ինչ–որ այլ բան պետք է ենթադրել ու հասկանալ, եթե այլ բան, ապա ի՞նչ: Տրամաբանությունը, կարծես թե, այս հարցին չի կարողանում պատասխանել: 

Վերջապես, եթե ավելի լայն նայենք վարչապետի առաջիկա այցին, ապա կարող ենք տեսնել, որ Ռուսաստանը ևս խոսում է կուտակված հարցերի մասին խոսելու անհրաժեշտության մասին, ասվածի մեջ բանալի բառը խոսելն է, Ռուսաստանն արդեն իրեն պատրաստ է զգում խոսելու, ոչ թե ասելու, ոչ թե հրամայելու, ոչ թե պարտադրելու, այլ խոսելու, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում արդեն հասկանում են, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, կամ էլ հասկանալու ուղու վրա են: Նման պայմաններում Կրեմլին ՀՀ վարչապետի վրա «քսի» տվողներն ի՞նչ կարգավիճակում են հայտնվում, այս հարցի պատասխանն էլ թողնենք ընթերցողներին: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ