Ереван, 01.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երբ ուզում ենք լինի լավ, ստացվում է... «ինչպես միշտ». «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովը քննարկում էր և էլի է քննարկելու ընտրակաշառքը քրեականացնեու մասին նախագիծ: Թե ինչպիսի ծանր հանցագործություն է ընտրակաշառքը առնվազն բարոյական տեսանկյունից, բոլորիս է հայտնի, սակայն, երբ մի փոքր ուսումնասիրում ես քրեականացման նախագիծը, ապա ակամայից սկսում ես մտածել, որ մենք ապրում ենք պոտենցիալ հանցագործների հասարակության մեջ: Ամեն ինչ քրեականացնելու այս միտումներն իրապես էլ որոշակի մտահոգությունների տեղիք տալիս են: Օրեր առաջ քրեականացնելու մասին հերթական նախագիծն էր առաջարկում Փաստաբանների պալատը, նրանք էլ առաջարկում էին քրեական հանցագործություն դարձնել հայհոյանքը:

Պատկերացնում եք, թե մեր հասարակության ինչպիսի ստվար հատված, այդ թվում՝ այս տողերի հեղինակը, կարող է ընկնել հայհոյանքի քրեական հոդվածի ազդեցության տակ: Սակայն այստեղ խնդիրն այս մասնավոր դեպքերը չեն, այլ ամեն ինչ ծայրահեղացնելու և կտրուկ լուծումներ առաջարկելու միտումները: Ընդ որում պետք է շեշտել, որ այդ լուծումները միայն թղթի վրա են խիստ, քանի որ կան հասարակական իրողություններ, որոնք հնարավոր չէ կարգավորել զուտ քրեական հոդվածներով, ծանր պատիժներով կամ տույժերով: Ընտրակաշառք երևույթը, որը վերջին 20 տարիներին լայնորեն տարածում գտավ մեր իրականության մեջ, ցավոք սրտի, հանցագործություն լինելուց զատ հասարակական երևույթ է, իսկ հասարակական երևույթները պետք է շտկվեն կամ վերացվեն առնվազն մի փոքր պատժիչ–դակիչ տրամաբանությունից դուրս գտնվող մեխանիզմներով ու մեթոդներով: Այո, ընտրակաշառքը պետք է բացառվի, սակայն դրան պետք է հասնել հասարակական գիտակցության բարձրացմամբ, հասարակության քաղաքական հասունության որոշակի մակարդակ ապահովելով, հակառակ դեպքում ընտրակաշառք տվողն ու վերցնողը միշտ էլ կարող են գտնել իրենց հանցագործության կամ համաձայնության որոշակի տարբերակներ, որովհետև չկան կատարյալ օրենքներ, որտեղ որևէ սողանցք չլինի: 

Սակայն, այս ամենից զատ, ընտրակաշառքը քրեականացնել առաջարկող օրինագծում խոսվում է նաև ընտրակաշառքի խոստումի մասին: Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ խոստում բառն ինքնին վերացական է, այլ կերպ ասած՝ վերացական ինչ–որ բանի համար քաղաքացին կարող է դատապարտվել, ասենք, ազատազրկման կամ որևէ այլ պատժի: Ընդհանուր առմամբ, եթե գնահատենք ընտրակաշառքի բացառմանն ուղղված ջանքերը, բայց երբ գնահատենք այդ ջանքերի իրականացման միջոցները, ապա շատ բան անհասկանալի է դառնում: Ի վերջո, ընտրակաշառքի երևույթի գոյության հազար ու մի հասարակական, սոցիալական, անգամ մշակութային ու քաղաքական պատճառներ կան, որոնք առնվազն բազմակողմանի ուսումնասիրության կարիք ունեն: Այս տեսանկյունից ընտրակաշառքը դուրս է գալիս զուտ սովորական ծանր կամ թեթև հանցագործություն լինելու սահմաններից և դառնում է երևույթ, որն առնվազն պետք է հասկանալ՝ դրանից ձերբազատվելու համար: 

Վերջապես, եթե անդրադառնանք ընտրակաշառքի չափորոշիչներին, ապա կրկին որոշակի խառնաշփոթի կհանդիպենք: Ի վերջո, արդյոք տարբեր բարեգործական ակցիաները կարող են ինչ–որ ժամանակահատվածում համարվել ընտրակաշառք, թե՞ ոչ, կամ ի՞նչ չափով կարող են այդպիսին համարվել: Սա նույնպես խրթին հարցերից է, որովհետև, համաձայնենք, ցանկացած բարեգործություն ունի քարոզչության և փիառի ենթատեքստ, ցանկացած բարեգործություն միտված է քաղաքական կապիտալին և այս տեսանկյունից մեծ հաշվով էական չէ այդ բարեգործությունը կոնկրետ ինչ ժամկետում է արվում, ի վերջո կան բարեգործական հիմնադրամներ, որոնք գործունեություն են ծավալում տարիներ, երբեմն էլ տասնյակ տարիներ շարունակ, կա՞ արդյոք նրանց գործունեության մեջ ընտրակաշառքի տարր, թե՞ ոչ, սա որոշելը գրեթե անհնար է: 

Եզրափակելով՝ պետք է նշենք, որ լավագույն լուծումը կլինի այնպիսի երկիր ու հասարակություն ունենալը, որտեղ բարեգործության կարիք չի լինի՝ իր որևէ դրսևորմամբ, սակայն սա ուտոպիա է, ուստի մեզ մնում է կառուցել այնպիսի հասարակություն, որտեղ ուղղակի ընտրակաշառք երևույթը կվերանա առանց, այսպես ասած, ոչ թե ուժային ու պատժիչ միջոցների կիրառմամբ, այլ հասարակության գիտակցության ու հասունության որոշակի մակարդակի հասնելու արդյունքում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян