Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պետության և սպառողի մեղքը՝ սպառողական վարկերի թնջուկում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքացիներից շատերը հաճախ են դիմում բանկերին՝ սպառողական վարկեր ստանալու համար: Այդ գործընթացի ժամանակ քաղաքացիներից ոչ բոլորն են հետևում այն պահանջներին, որոնցով պետք է առաջնորդվեն: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանն այս դաշտում որոշակի խնդիրներ է տեսնում: Խնդիրներին զուգահեռ՝ նաև կարևոր խորհուրդներ  է առանձնացնում, որոնք կօգնեն սպառողին:

«Այստեղ մենք իրազեկման մասով խնդիր ունենք: Հիմնական խնդիրն այն է, որ սպառողների գերակշռող մեծամասնությունը վարկը ձևակերպելիս փաստացի տոկոսադրույքի մասին տեղեկատվությանը չի տիրապետում: Թեպետ վարկատուն ինչպես տոկոսադրույքի, այնպես էլ փաստացի տոկոսադրույքի վերաբերյալ պարտավոր է օրենքով սահմանված կարգով սպառողին ամբողջական տեղեկատվություն տալ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ քաղաքացին տեղեկացված է լինում միայն այն հանգամանքի մասին, որ ցածր տոկոսադրույքով վարկ է ստանալու:

Նշենք, որ եթե, օրինակ, տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 14 տոկոս, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է կազմել մոտ 23 տոկոս: 

«Հիմնականում մեզ մոտ մարդիկ ֆինանսական համակարգի մասին լավ պատկերացում չունեն: Իրականում շատ ավելի վաղ տարիքից պետք է համապատասխան տեղեկատվություն ստանան, պետությունը պետք է այդ հարցերին անդրադառնա: Այստեղ շատ մեծ անելիքներ կան: Բայց մեղքը հիմնականում բոլորինս է: Այնպես չէ, որ միայն որևէ բանկի, Կենտրոնական բանկի, քաղաքացու կամ պետության մեղքն է: Որ կրթական համակարգում ֆինանսական համակարգի վերաբերյալ գրագիտությունը ցածր մակարդակի վրա է, փաստ է, բայց այն, որ, օրինակ, փաստացի տոկոսադրույքը շատ դեպքերում չի հրապարակվում, սա, բնականաբարսպառողի խնդիրը չէ: Այն, որ պետությունը չի վերահսկում, ևս սպառողի խնդիրը չէ: Բայց, մյուս կողմից, ամբողջ մեղքը չենք կարող գցել պետության վրա, երբ տեսնում ենք, որ մարդն առանց պայմանագիրը կարդալու ստորագրում է»,–ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ վերահսկողության խնդիր ևս կա:

«Օրենքը դրված է, ըստ որի՝ ցանկացած բանկ նաև պետք է տեղեկություն տա փաստացի տոկոսադրույքի մասին: Իսկ պետությունը պետք է մոնիթորինգ անի և հասկանա՝ օրենքում գրվածը կատարվո՞ւմ է, թե՞ ոչ: Բայց պետությունը դա չի անում: Պետությունը պետք է վերահսկի, բայց չի վերահսկում»,–ընդգծեց հ/կ նախագահը: 

Այդուհանդերձ՝ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ բանկային համակարգի հետ կապված բողոքները քիչ են:

«Բողոքները հիմնականում սպառողի մեղավորության հետևանքն են: Օրինակ՝ պայմանագիրն առանց կարդալու ստորագրել, հետո փաստի առաջ կանգնել: Կամ վարկի գումարը ուշ վճարելու պատճառով հայտնվում են սև ցուցակում ու հետո բողոքում, թե ինչու է հայտնվել սև ցուցակում: Այստեղ պետության խնդիրը կա այնքանով, որ պարտավոր է իրազեկում ապահովել, որ քաղաքացու գրագիտությունն այդ առումով բարձրանա, և սկսի նաև այլ խնդիրների վրա էլ ուշադրություն դարձնել: Իսկ հիմա քաղաքացին բողոքում է հիմնականում նրանից, ինչն իր մաշկի վրա է զգում: Օրինակ՝ ասում է, թե ինչո՞ւ է տոկոսը բարձր: Սրանք գլոբալ խնդիրներ են, որոնք ոչ թե սպառողական, այլ պետական հիմնախնդիրներից են բխում: Ամենևին այլ տեղ է պետք փնտրել խնդիրը՝ բանկային համակարգի նկատմամբ հսկողության: Բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ եթե չհաշվենք այն հանգամանքը, որ վարկերը թանկ են, բանկայինը այն ամենավատ համակարգը չէ, որը կա մեզ մոտ»,–նկատեց նա: 

Բաբկեն Պիպոյանը նշեց այն կարևոր կանոնները, որոնք պետք է հաշվի առնի քաղաքացին՝ սպառողական վարկ վերցնելուց առաջ: «Ամենակարևորը՝ քաղաքացին պետք է իմանա, որ ցանկացած վարկ վերցնելուց առաջ պետք է լիարժեք տիրապետի այն ինֆորմացիային, թե որքան է փաստացի տոկոսադրույքը: Իսկ եթե բացակայում է փաստացի տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվությունը, անպայման պետք է ահազանգի: Երկրորդը՝ նախքան պայմանագիր ստորագրելը, որքան էլ սոցիալական վիճակը վատ լինի, որքան էլ գումարի կարիքը հրատապ լինի, պետք է կարդալ այն: Առանց մանրամասն ծանոթանալու, քաղաքացին որևէ դեպքում չպետք է ստորագրի այն, որ հետո իր համար չպարզվեն բաներ, որոնք իրականում պայմանագրում կան, բայց իր կողմից աննկատ են մնացել»,–նշեց հ/կ նախագահը՝ հավելելով, որ առանց պայմաններին ծանոթանալու, օնլայն տիրույթում ևս չպետք է դնել նշան, թե ծանոթացել եք փաստաթղթին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ Կպատերազմի՞ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի․ ՊՆ ղեկավարի արձագանքըԲուլղարիան արգելք է մտցնում ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքի վրա Կանիաշիր գյուղում այրվում է տուն ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն․ մանրամասներ