Դա­տա­կան հա­մա­կար­գի վրա ճնշում­նե­րը հիմ­քեր են ստեղ­ծում... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ամե­նա­թո­ղու­թյան մթնո­լոր­տը ան­նե­րե­լի հե­տև­անք­նե­րի ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Չորս գործ ուղարկվել է դատախազություն. քանի՞ պաշտոնյա է խուսա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նման կառույցներով դասական իմաստով համամասնական ընտրության չե... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տո­տալ ճնշում Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նկատ­մամբ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրիում կառուցվող ավտոմաքսատուն Երեւանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել. Արմեն Սարգսյան Դա­տա­կան հա­մա­կար­գի վրա ճնշում­նե­րը հիմ­քեր են ստեղ­ծում երկ­րի ավ­տո­րի­տա­րաց­ման հա­մար. «Սրտումս Երեւան». Մեր մայրաքաղաքն այսօր նշում է հիմնադրման 2801-ամյակը «Ամե­նա­թո­ղու­թյան մթնո­լոր­տը ան­նե­րե­լի հե­տև­անք­նե­րի կա­րող է հան­գեց­նել» Հատուցման ժամը մոտ է. Հայաստանը գժապետություն դարձնելու համար պատասխան եք տալու. Արմեն Աշոտյան Չորս գործ ուղարկվել է դատախազություն. քանի՞ պաշտոնյա է խուսափել հայտարարագրել ունեցվածքը Նման կառույցներով դասական իմաստով համամասնական ընտրության չես գնա Այսօր Խոհարարի միջազգային օրն է Տո­տալ ճնշում Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նկատ­մամբ Արմեն Կարապետյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ՆԱՏՕ-ն միջուկային զենքով գաղտնի զորավարժություններ կանցկացնի Ավտովթար՝ Գորիս-Կապան ճանապարհին․կա վիրավոր Խոյերն այսօր տարօրինակ իրավիճակի մեջ կհայտնվեն․ հոկտեմբերի 19-ի աստղագուշակը Հրդեհ՝ Մարգահովիտ գյուղի մոտ․1 տոննա խոտով բարձված բեռնատարն ամբողջությամբ այրվել է ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության՝ մանկապղծության մեջ մեղադրվող նախկին գործակալը ճանաչել է իր մեղքը

Թե ինչու է Մեյմանդարից լոլիկը 150-200 դրամով գալիս և Երևանում դառնում 300 դրամ՝ այլ հարթակում քննարկելու խնդիր է. գյուղնախարար

 

Մեզ համար ուղենիշայինը Հովտաշատի մեծածախ շուկայի գներն են կամ այսպես ասած «Մեյմանդարի բիրիքնոցինը». Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով գյուղմթերքի բարձր գներին:

«Թե մանրածախ շուկայում գներն ինչ մետամորֆոզ են ապրում, դա գյուղատնտեսության նախարարության սահմաններից դուրս է: Ընդհանրապես, գնային քաղաքականությունը գյուղնախարարության լիազորություններից դուրս է, պետությունը գին չի սահմանում, դա այլ հարթակում քննարկելու խնդիր է »,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ ձևավորված է  որոշակի գին, և նույնիսկ այն գյուղացիները, ովքեր վաճառք են իրականացնում, բնականաբար, այդ ուղենիշային գնով են առաջնորդվում:

Նախարարը  հաստատեց՝  նվազ բերքի խնդիր, իհարկե, եղել է. «Երկու հիմնական մշակաբույս կա, որի քանակը պակասել է, հիմնականը լոլիկն է, և կոնսենսուսային կարծիք կա, որ եղանակն է պատճառը եղել՝ բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև գիշերվա ու ցերեկվա միջև տարբերությունը ցածր է եղել, և դա բերել է դժվարությունների:

 
Ձմերուկի հետ էլ խնդիր կար, վաղ ցանված ձմերուկի բերքը նվազեց, դեֆիցիտը որոշ չափով փակվեց Ռուսաստանից՝ Աստրախանից բերված ձմերուկով, և հիմա ձմերուկի միջին գնից շեղում չկա: Հիմնական հարվածը եղել է լոլիկի վրա»:

Նախարարը նշեց, որ հիմնական խնդիրը վերավաճառողների սահմանած բարձր գներն են. «Թե ինչու է Մեյմանդարից  լոլիկը 150-200 դրամով գալիս և Երևանում հասնում 300 դրամի (խոսքը հողի լոլիկի մասին է), դա հավանաբար ճիշտ կլինի այլ գերատեսչություններից հարցնել»,- ասաց նախարարը:

 

 

 

 



website by Sargssyan