Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դատավորներին զանգելու այլընտրանքը ռեֆորմներն են. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնված հայտնի ձայնագրությունն այլ հարցերի շարքում քննարկման առիթ դարձրեց նաև դատավորներին զանգել–չզանգելու թեման: Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԱԱԾ պետը պատմում, որ դատավորներից մեկը զանգել է իրեն, ինքն էլ ասել է, որ ուսումնասիրի գործի հիմքերը, ինչից հետո դատավորը խոստացել է ուսումնասիրել ու զեկուցել: Թեման քննարկվող է դարձել Փաշինյանի ավելի վաղ արված այն հայտարարությունների կոնտեքստում, որ դատավորներին նա չի զանգելու: Փաստացի, սակայն, դատավորներին զանգերը շարունակվում են, ավելին՝ դատավորները իրենք են զանգում: Ինչո՞ւ է դատավորներին զանգել–չզանգելու թեման այսքան կարևոր ու քննարկվող, ի վերջո ինչո՞ւ է ստացվում այնպես, որ առաջանում է դատավորներին զանգելու խնդիր:

Նախ, եթե հայտարարում ես, որ պատրաստվում ես քաղաքական մեծ փոփոխությունների ու վերակառուցումների, և այդ վերակառուցման մեջ կենսական նշանակություն ես տալիս դատական համակարգին, ապա պետք է հստակեցնես գործիքակազմդ, ժանգից մաքրես, յուղես, նոր խաղի կանոններ սահմանես, գուցե ամբողջովին փոխես: Հնարավոր չէ հին համակարգով հասնել նոր փոփոխությունների: Լինելու են կիքսեր, որոնց ամեն անգամ անդրադառնալն ամեն առանձին դեպքում ավելի շատ քաղաքական դիվիդենտ և ռեսուրս է պահանջելու, քան եթե խնդիրը լուծվեր ի սկզբանե և համակարգային: Հաճախակի դարձած քաղաքական կոշտ հայտարարությունները, դատավորներին սթափվելու կոչերը ևս քաղաքական դիվիդենտներ են, որոնցով գուցե ստացվի առանձին դատավորների ու կիքսերի դեմն առնել, բայց համակարգ փոխել չի ստացվի, ավելին՝ այդ դիվիդենտներն անսպառ չեն: 

Հայաստանում, սակայն, հեղափոխությանը չհաջորդեց դատական համակարգի ռեֆորմ: Ինչպես կոռուպցիայի դեպքում, այնպես էլ դատական համակարգի, իշխանության դիրքորոշումը շատ պարզ է՝ նրանք բավարարվում են քաղաքական կոշտ հայտարարություններով: Իր մամուլի ասուլիսներից մեկում Փաշինյանը հայտարարել էր, թե կառավարությունը, առանց հավել յալ լումա ծախսելու, կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան նախկին կառավարության և ԵՄ–ի համագործակցության արդյունքում տեղի է ունեցել՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսելով: Նույն միտքը նա վերահաստատեց՝ խոսելով դատական համակարգի մասին: Նոր իշխանությունն ունի այն անկեղծ համոզմունքը, որ միայն քաղաքական հայտարարությունները բավարար են, որպեսզի կոռուպցիան վերանա, դատական համակարգը սկսի աշխատել անաչառ ու անկաշկանդ: Հաշվի չի առնվում մի պարզ փաստ, որ 20 տարուց ավելի գոյատևած ու կարծրացած համակարգերը, այս դեպքում՝ կոռուպցիան և դատական համակարգի կախյալ կարգավիճակը, մի քանի օրում ու բացառապես հայտարարություններով հնարավոր չէ բարեփոխել: Այդ համակարգերը անցել են տարիների փորձություն, իրենց մեջ ցավոք ունեն ընդարձակ սոցիալական բաղադրիչ: Այն փաստը, որ այժմ այդ համակարգերը չեն գործում, չի նշանակում, թե դրանք վերացել են, դրանք ընդամենը վախեցել են: Քաղաքական կոշտ հայտարարություններով հնարավոր է վախեցնել կոռուպցիոներներին, բայց վերացնել կոռուպցիան հիմնահատակ հնարավոր չէ: Ակնհայտ է, որ վերացնել ու վախեցնել բառերը նոր իշխանությունը դիտարկում է որպես հոմանիշներ: Չենք խոսում այն մասին, որ նույնիսկ ամենաարդյունավետ պետությունները, որոնք տասնամյակներ են ծախսել կոռուպցիայի դեմ պայքարում, իրենց չեն կարող թույլ տալ հայտարարել, որ ամբողջովին վերացրել են կոռուպցիան: 

Գալով հայտնի ձայնագրությանը և այնտեղ հնչած տարակուսանք առաջացնող մի քանի մտքերի, որոնք վերաբերում էին դատավորներին զանգելուն, չենք կարող չարձանագրել, որ նոր իշխանությունը ինքն է իր համար ծուղակ սարքել ու այժմ ստիպված է նախկինի պես զանգել դատավորներին: Դատավորներին չզանգելու միակ երաշխիքը դատական համակարգի ռեֆորմն էր, որին, ցավոք, հայաստանյան հեղափոխական իշխանությունները չգնացին, ինչպես, օրինակ, դա արվեց Վրաստանում՝ վարդերի հեղափոխությունից ու Սահակաշվիլու նախագահ ընտրվելուց անմիջապես հետո: 

Քանի դեռ դատական համակարգը, որպես տարիներ շարունակ կարծրացած արատավոր համակարգի մաս չի բարեփոխվել, չեն սահմանվել նոր խաղի կանոններ, չեն ներգրավվել նոր որակի մասնագետներ, լինելու է անհրաժեշտություն զանգել դատավորներին: Հասկանալի է, որ կարող են լինել հիմնավորումներ, թե եթե դատավորներին չզանգենք, նրանք կվախենան, դիցուք՝ կալանավորման որոշում կայացնել Քոչարյանի համար: Բնականաբար, այնպիսի գործ, ինչպիսին է Մարտի մեկի գործը, չի կարող վերաբացվել ու քննվել առանց ռիսկերի: Բնական է նաև, որ նոր իշխանությունը հանդիսանում է այդ գործերի դատական քննության քաղաքական երաշխավորը: Բայց, երբ նոր իշխանությունը երաշխավորության տակ է վերցնում չբարեփոխված, հին դատական համակարգը, հետո ստիպված է լինելու կոծկել այդ համակարգի վախերը ամեն անգամ, երբ որևէ դատավոր վախենա կամ տարակուսի որոշում կայացնել Քոչարյանի կամ մեկ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի առնչությամբ: Այսպես ստացվում է, որ ի սկզբանե չարված դատական ռեֆորմի հետևանքով, ավելի շատ ջանքեր ու նյարդեր են պահանջվելու ամեն առանձին վերցրած գործի հետ կապված: Այնինչ հարցը կարելի էր, ու, ըստ էության, պետք էր լուծել ի սկզբանե ու համակարգային:

Հայաստանում ոլորտային բարեփոխումները անհրաժեշտություն են: Դրանք ոչ միայն կենսական են մարդկանց կյանքի որակը բարելավելու առումով, այլև արդեն դառնում են ազգային անվտանգության և կայուն պետականության հարց: Հնարավոր չէ հին, փտած համակարգով սկսել նոր Հայաստանի կառուցումը: Այն կարող է և արդեն հանգեցնում է կազուսների, հայտարարությունների և իրականության միջև խզումների և, որ ամենավտանգավորն է՝ միջանցքներ է բացում նոր իշխանության հակառակորդների համար: Նոր իշխանությունները շատ են սիրում խոսել հակահեղափոխության վտանգներից: Այդ վտանգների հիմնարար չեզոքացման բանալին համակարգային ռեֆորմներն են: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները