Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սա հատուկ հակառուսական ծրագիր էր, ռուսներն այդքան միամիտ չէին, որ «հ» տառերը բաց թողնեին ձայնագրության թարգմանության մեջ. Գագիկ Համբարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ես գտնում եմ, որ պարոն Փաշինյանի մոտ մի փոքր նյարդային պոռթկում տեղի ունեցավ երեկվա հանրահավաքին, որը լավ երևույթ չեմ գնահատում, որովհետև լինելով երկրի թիվ մեկ դեմքը՝ նա պետք է ավելի զուսպ և ավելի կշռադատված վարվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով երեկ Դավիթաշեն համայնքում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հայտարարեց, որ ՀՀ-ում սպիտակները հաղթել են, և սևերի պարտությունը անշրջելի է:


«Ես համաձայն չեմ հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, ես, որպես ՀՀ քաղաքացի, դա չեմ ընդունում, կարող է՝ շատ մարդիկ չլինեն վարչապետի կարծիքին, բայց երբ երկրի թիվ մեկ դեմքը հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների դա արդեն նորմալ չէ, որովհետև, եթե ինքը երկրի վարչապետն է, պետք է ներկայացնի իր ասած` «սևերի» կարծիքը»,-ասաց նա:

 
Գագիկ Համբարյանն ասաց, որ գաղտնալսումը մեծ հարված էր ոչ միայն իշխանություններին, այլ նույն պետությանը, դա նշանակում է, որ այս երկրում կարող են գաղտնալսել նույն վարչապետին և անհրաժեշտության դեպքում այդ ամենը կհայտնվի համացանցում:

«Հանրահավաքային ոճն արդեն հարիր չէ երկրի ղեկավարին, իհարկե, հասկանում եմ, որ պարոն Փաշինյանը հիմա ամեն ինչ անում է, որ Հայկ Մարությանը դառնա քաղաքապետ, բայց չպետք է մոռանա, որ լինելով ՔՊ թեկնածուի լոբբիստը՝ նաև երկրի վարչապետն է: Նա պետք է ընդդիմադիր գործչի կերպարից դուրս գա, քանի որ շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր է, ինչը տարակուսելի է»,-ասաց նա:

Քաղաքագետն ասաց, որ փաստ է, որ այդ ձայնագրության հրապարակումը մեծ վտանգ է պարունակում: «Դա իշխանությունների խնդիրն է, դա, ում արածը ուզում է լինել, ինքնին խնդիր է: Ոչ թե պետք է վհուկների որսով զբաղվենք, այլ պետք է ապագայում կանխենք այսպիսի ձախողումները: Սա համապատասխան համակարգի ձախողումն էր»,-ասաց նա:

Վերջինս նկատեց, որ հակառուսական տրամադրություններ ունեցող որոշ ուժեր շատ պրոֆեսիոնալ կերպով փորձեցին ասել, որ այս ձայնագրությունների հրապարակումը ռուսական գաղտնի ծառայությունների ձեռքի գործն է:

Ինչ վերաբերում է ձայնագրության անգլերեն թարգմանության մեջ «հ» տառի բացակայությանը, ապա նա ասաց. «Ես չեմ կարծում, որ, եթե ռուսները ունակ էին այսպիսի օպերացիա կազմակերպել, իրենք չունեին մի թարգմանիչ, որը շատ նորմալ հայերենից անգլերեն կթարգմաներ, և այսպիսի կիքս չէր անի: Սա ծրագիր է՝ հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի վատթարացնելու»:

Նա նկատեց, որ հենց այդ ձայնագրությունում երևում է, որ հայ-ռուսական հարաբերություններն այնքան էլ լավ չէին Խաչատուրովի առումով: «Սա հատուկ հակառուսական ծրագիր էր, ռուսները այդքան միամիտ չէին, որ «հ» տառերը բաց թողնեին»,-ասաց նա և ավելացրեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները լավացել են այսօր:

 

 

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի