Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է հայտարարագրել պատգամավոր Արտակ Մանուկյանը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գուցե 50 համարի երթուղայինն է՞լ է ուզում սնանկանալ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինքնահայտարարագրվելուն մնաց մեկ ամիս. ինչո՞ւ են խուսափում պա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կիսատությունն ու ձևի գերակայումը բովանդակության հանդեպ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 22.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ուշացած սեր հեռուստասերիալում խաղ թե իրականություն Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները Իրանական այցին չեն կարողանում հանգիստ նայել. Լեգենդար Յուրի Ջորկաեֆը Vbet և BetConstruct բրենդների դեսպան (տեսանյութ) Ղրիմի «նվիրումը»՝ 15 րոպեում. ի՞նչ կապ ունի Խրուշչովը Քսեք դեմքին այս դիմակը գիշերը, առավոտյան և կապշեք Ի՞նչ է հայտարարագրել պատգամավոր Արտակ Մանուկյանը Գուցե 50 համարի երթուղայինն է՞լ է ուզում սնանկանալ Ինչու պետք է լվացքի մեքենայի մեջ սև պղպեղ լցնել Ինքնահայտարարագրվելուն մնաց մեկ ամիս. ինչո՞ւ են խուսափում պատասխանել Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 դպրոցում մարզադահլիճ կկառուցվի Հանգիստ նստե՞լ, թե՞ ակտիվ քայլել. քաղաքական երկընտրանք Սարսափելի փաստեր եռացրած ջրի մասին (Տեսանյութ) Կիսատությունն ու ձևի գերակայումը բովանդակության հանդեպ Անկախ նրանից՝ Սան Ֆրանցիսկոյում ես, թե Հեշտիայում Մատնահարդարման «ռոմանտիկ» տարբերակներ (Տեսանյութ) Նոր որակի ընդդիմության պահանջարկը. փակ ցիկլից պետք է դուրս գալ «Գործող օրհներգը չի պարունակում այն խորհուրդը, որը պետք է դրված լինի պետության խորհրդանիշի իմաստի ներքո» Իշխանությունների «սրբագրիչն» ու ՍԴ ապագա նախագահը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հերքել է հայկական անօդաչուի կորստի մասին լրատվությունը

Ինչպե՞ս է փոխվում հեղափոխության օրակարգը. բացարձակ մեծամասնության վտանգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեզ այս ընտրություններում ուղղակի հաղթանակ չէ, որ անհրաժեշտ է, մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է անվերապահ, կատարյալ, անքննելի մեծամասնությամբ հաղթանակ, մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է հակահեղափոխության անվերապահ կապիտուլ յացիա»: Սա Նիկոլ Փաշինյանի՝ Դավիթաշեն համայնքում ավագանու ընտրության քարոզարշավային հանրահավաքի ելույթից մի հատված է: Նշված տողերին նախորդել էին նրա խոսքերն այն մասին, որ Հայկ Մարությանը ճիշտ էր՝ կան սև ու սպիտակ ուժեր, և ավագանու ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության պայքար է: Փաշինյանը նաև թափանցիկ ակնարկներ արեց՝ մատնանշելով իր որոշ կողմնակիցների ու կոալիցիոն համարվող գործընկերների, որոնք, ըստ Փաշինյանի, այժմ բանակցությունների մեջ են հակահեղափոխական ուժերի հետ:

Հասկանալի է, որ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցների գաղտնալսման ձայնագրության հրապարակումը համացանցում արժանանալու էր իշխանության և անձամբ Փաշինյանի կոշտ արձագանքին: Քարոզարշավային հանրահավաքը դարձավ այդ արձագանքի հարթակը: 

Հանրահավաքում հնչեցված այս մտքերը, որքան էլ ունենան հասկանալի դրդապատճառներ, ամեն դեպքում մի շարք խնդրահարույց հարցերի տեղիք են տալիս: Նախ՝ պարզվում է, որ իշխանությունը հակահեղափոխական և սև ուժեր համարում է ոչ միայն նախկին իշխանությանը, որոնք ֆորմալ առումով այս ընտրություններին չեն մասնակցում, այլ այն մյուս բոլոր ուժերին, որոնք մասնակցում են ընտրություններին: Երկրորդ և ամենակարևորը՝ հեղափոխության առաջնային օրակարգերից մեկը՝ ազատ և արդար ընտրությունների անցկացումը նոր ընտրական օրենսգրքով, փաստացի մղվում է երկրորդ պլան, իսկ առաջին պլան է գալիս ընտրություններում բացարձակ մեծամասնություն ստանալը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan