2 միլիոն դրամը դարձել է 4 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ավելի մատչելի գին, քիչ թռիչքաժամ, գումարած՝ որակ. ինչպե՞ս «A... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Համատիրություններում կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Խանութները գուցե հրաժարվեն ծխախոտ վաճառել ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Անկաշկանդ տնտեսական համաժողովն» ու Հայաստանը. ի՞նչ ակնկալել... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեւորգ Մուրադյանը ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ 2 միլիոն դրամը դարձել է 4 «Քանի դեռ ԼՂ հարցը մնում է չլուծված, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ». Չավուշօղլու Ավելի մատչելի գին, քիչ թռիչքաժամ, գումարած՝ որակ. ինչպե՞ս «ARON»–ը ՀՀ բերեց նոր ավիափոխադրողի Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա. Էդուարդ Շարմազանով Համատիրություններում կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ հարկավոր է օրենք փոխել Խանութները գուցե հրաժարվեն ծխախոտ վաճառել «Անկաշկանդ տնտեսական համաժողովն» ու Հայաստանը. ի՞նչ ակնկալել Դավոսից Առիթմիա. հեղափոխության խափանված «սիրտը» Ավտովթար Արմավիր-Սարդարապատ ճանապարհին, ուղևորներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ ԲԿ-ում, կան վիրավորներ Ի՞նչ անել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ Հունաստանում բրիտանացուն մեղադրել են լրտեսության մեջ Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում դեռ սպասում է 289 բեռնատար Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը. Ստեփան Դանիելյան Իբրահիմովիչ. Հիմա տեսնում ենք երջանիկ Պոգբայի Անհայտ անձինք կոտրել են Ազգային ժողովի պատգամավորի ավտոմեքենան Համացանցում հրապարակվել են Սև ծովում այրվող երկու նավերի կադրերը Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հերքման պահանջը Նորմալ եմ համարում պարգեւատրում տալը, շահարկման թեմա են դարձնում. Սյունիքի փոխմարզպետ

Ասֆալտը՝ քաղաքականության անբաժանելի մաս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին հրահանգեց երկու ժամվա ընթացքում կարգ ու կանոն հաստատել երկրում, մասնավորապես «ասֆալտին պառկեցնել օլիգարխների թիկնազորի անդամներին»: Ողջ գիշեր և հաջորդ օրվա առավոտյան մեդիադաշտն ու ֆեյսբուքի օգտատերերը սպասում էին բարդուղիմեոսյան հռչակված գիշերվա ցնցող տեսանյութերին: Մի քանի տեսանյութ ամեն դեպքում հասանելի դարձավ արդեն երեկ, օրվա ընթացքում, թեկուզև բավական մեծ ուշացումով՝ կոտրելով էքշնի սպասման թափը, հատկապես, որ տեսանյութերի քանակը սուղ էր: Այնուհետ արդեն հայտնվեցին պաշտոնական և ոչ պաշտոնական ինֆորմացիաներ այն մասին, թե կոնկրետ ում թիկնազորին են «ասֆալտին պառկեցրել»:

Իսկ ամենազավեշտալին այստեղ այն էր, որ ուժային կառույցները վարչապետի հրահանգը հասկացել էին բառի բուն իմաստով և իրականացրել տառացիորեն: Այսինքն՝ կոնկրետ մարդկանց թիկնազորի ենթադրյալ մի քանի անդամների պառկեցրել էին դեմքով դեպի ասֆալտը: Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ինչպես ինքը երեկ նշեց ԱԺ–ում, տարբեր ինտոնացիաների լայն դիապազոն ունի՝ էմոցիոնալից մինչև զուսպ: Հանրահավաքային ֆորմատում նրա ելույթները մեծիմասամբ էմոցիոնալ են, հաճախ նրա ձևակերպումները կրում են փոխաբերական իմաստ: Ենթադրվում է, որ երբ վարչապետը կոչ է անում որևէ մեկին ասֆալտին պառկեցնել, նա նկատի չունի ասֆալտի հետ ֆիզիկական շփումը ուղիղ իմաստով: Ցավոք, սակայն, քաղաքական մեսիջները, դրանց վերծանումը իշխանության հիերարխիկ օղակներով հասել է բավական պարզունակ մակարդակի, որտեղ ասֆալտը բիտումի և ասֆալտային ապարի կամ մանրատված կրաքարի խառնումից ստեղծվող միներալ շինանյութ է, որն ավազի կամ կոպիճի հետ խառնված՝ օգտագործվում Է հիմնականում որպես ճանապարհածածկանյութ: 

Կարո՞ղ ենք հետևություն անել արդյոք, որ կամ հրամանի արձակումը սահմանափակվել է բացառապես հանրահավաքով ու տեխնիկական–պաշտոնական մաս չի եղել, թե՞ ամեն դեպքում ուժային կառույցները հակված են լսել ու կատարել այն հրահանգները, որոնք հնչում են հանրահավաքի ընթացքում: Վերջին տարբերակն, ընդ որում, բավական մոտ է իրականությանը՝ հաշվի առնելով այն պնդումները, որ ժողովուրդն այլևս իր քաղաքական կամքն իրացնելու է հրապարակներում, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմով: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan