ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒԼԻՍԻ)․ Մե­ղադ­րանք է առա­ջադր­վել ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակակոռուպցիոն պայքարի ար­դյունք­նե­րը դեռ շատ սիմ­վո­լիկ են ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որքանո՞վ են ավելացել փոխնախարարի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Պետք է կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը, հա­կա­ռակ դեպ­ք... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 18.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահմանադրական դատարանը դիմում է ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին Ոստիկանների եւ ցուցարարների բախումներից հետո Իջեւանի ԲԿ է տեղափոխվել 11 մարդ, որից 8-ը ոստիկան. Մանրամասներ (ֆոտո) Փաշինյանն այժմ նորից դիմել է կեղծիքի միջոցի․Վիկտոր Սողոմոնյան Ինչ որ մեկդ այս մարդուն փողոցից բերեք տուն, տաք թեյ տվեք. Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանի մասին Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում Մոնակոյում չի եղել. գրասենյակը հերքում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒԼԻՍԻ)․ Մե­ղադ­րանք է առա­ջադր­վել փու­չիկ­նե­րի պայ­թյու­նի գոր­ծով, Երև­ան են մտցվել լրա­ցու­ցիչ զին­վո­րա­կան ստո­րա­բա­ժա­նում­ներ Հակակոռուպցիոն պայքարի ար­դյունք­նե­րը դեռ շատ սիմ­վո­լիկ են Որքանո՞վ են ավելացել փոխնախարարի դրամական միջոցները «Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը լուրջ ազ­դան­շան պետք է լի­նեն» «Պետք է կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը, հա­կա­ռակ դեպ­քում նույն աղե­տա­լի վի­ճա­կը կլի­նի, ինչ Սև­ա­նա լճի պա­րա­գա­յում» «Ափալ-թա­փալ» փո­փո­խու­թյուն­ներ՝ մտա­հո­գիչ թե՛ հա­կա­կո­ռուպ­ցի­ոն պայ­քա­րի, թե՛ նաև լավ կա­ռա­վար­ման տե­սան­կյու­նից

Չարաշահումների դեպքի առթիվ թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի կողմից պաշտոնեկան լիազորություններն առերևույթ անցնելու վերաբերյալ:

2018թ. մայիսի 25-ին «1In.am» տեղեկատվական հարթակում հրապարակվել էր «Չարաշահումներ ենք բացահայտել թիվ 19 պոլիկլինիկայում. Դավիթ Խաժակյան» վերտառությամբ հոդվածը: Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 08.06.2018թ. հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տարիներ շարունակ պոլիկիլինիկայի բուժաշխատողների աշխատավարձերից կատարվել են պահումներ՝ 10 000-20 000 ՀՀ դրամի սահմաններում:

Բացի այդ, պարզվել է նաև, որ մտացածին անձանց անուններով կատարվել են «մամոգրաֆիա» հետազոտության վերաբերյալ վճարումներ՝ 10 000 դրամի չափով, այն դեպքում, երբ նշված սարքն ընդհանրապես չի աշխատել, չի շահագործվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

website by Sargssyan