Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում այրվել է մոտ 100 քմ, «Ջրվեժ» անտառապարկում՝ մոտ 700 քմ և ջերմահարվել՝ եղևնիներ, Նուբարաշեն թաղամասի 1-ին փողոցում գտնվող ջրամբարի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Աճառյան փողոցի փակուղու թիվ 30 հասցեում` մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի հանդամասում՝ մոտ 6 հա խոտածածկույթ և այլն:
Հրդեհներ են եղել նաև Ջրաբեր, Ներքին Պտղնիում, Լեռնանիստ, Քաղսի, Քասախ, Մրգաշեն, Առինջ, Կապուտան գյուղերում, Հրազդան Աբովյան քաղաքներում և մի շարք այլ վայրերում:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: