Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քառօրյա պատերազմի զոհերի մայրերը միանում են ՀՀ վարչապետի տիկնոջ «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայրենիքի համար կյանքը զոհած տղաների մայրերը միանում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի` «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 15-ին Աննա Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայր Համեստ Ներսիսյանը:

«Կոչ ենք անում, որպեսզի լռեն աշխարհի բոլոր մահագույժ հրամանները։ Աշխարհում բոլոր մայրերը մերժում են պատերազմը։ Ողջունում և միանում ենք Աննա Հակոբյանի նախաձեռնությանը` միասնական կոչ անելով աշխարհի բոլոր մայրերին` պայքարել հանուն խաղաղության»,- ասաց Համեստ Ներսիսյանը:

Աննա Հակոբյանի խոսքով` ինքն ավելի վստահ կշարունակի իր արշավը` թիկունքին ունենալով զոհված տղաների մայրերի համաձայնությունը: «Առաջին անգամ այս նախաձեռնության մասին խոսեցի Մոսկվայում: Արդեն Փարիզում՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ինձ մեղադրող հարց հնչեց, թե ինչպես այս նախաձեռնությանը կվերաբերվեն քառօրյա պատերազմի ընթացքում զոհվածների մայրերը։ Ես ավելի վստահ եմ տանելու արշավը` իմ թիկունքին ունենալով ձեր համաձայնությունն այս արշավին միանալու։ Մենք մինչև մեր կյանքի վերջ պարտական ենք ձեզ, քանի որ անհերքելի փաստ է, որ ապրիլյան պատերազմի հանգուցալուծումը եղավ ձեր որդիների շնորհիվ»,- ասաց նա:

Վարչապետի տիկինը կարևորեց նաև այն ուղերձը, որն ուղղված է ադրբեջանցի մայրերին, ովքեր նույնպես դեմ են պատերազմին: «Դուք մեծ ծառայություն եք մատուցում այն մայրերին, ում որդիների կյանքը դեռ հնարավոր է խնայել։ Պատահական չէ, որ հենց ձեր որդիներն են հերոսացել քառօրյա մարտերում։ Հենց այսպիսի մայրերից կարող էին ծնվել հերոս տղաներ։ Շատ կարևոր է ձեր ուղերձը, որն ուղղված է ադրբեջանցի մայրերին, այդ ուղերձի համար քաջություն է պետք, որը դուք ունեք։ Մայրությունը չի ճանաչում ազգություն, կրոն, մաշկի գույն։ Մայրությունը ճանաչում է միայն անսահման սեր ու փաղաքշանք։ Ես հույս ունեմ, որ ձեր և մեր ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության: Այդ դեպքում մեր խոսքը մի օր կհասնի նաև կրակի հրաման տվող տղամարդկանց։ Խոստանում եմ, որ ամուր և վճռական կլինեմ այս արշավը վարելիս»,- նշեց Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինը նշեց, որ իրենց այս կոչը թուլության նշան չէ և, խաղաղության չհասնելու դեպքում, ինքը պատրաստ է զենքը ձեռքին կանգնել սահմանին:  «Մենք քարոզում ենք որպես մայր, ոչ թե որպես պետություն։ Հայաստանում երկու օր առաջ զորավարժություններ էին, որոնք խաղաղություն չեն ենթադրում։ Կամ մենք կհաղթենք և մարդավարի կնստեն բանակցությունների սեղանի շուրջ ու կլուծեն այս հարցը, կամ կպարտվենք, ու նորից կշարունակեն կրակել։ Առայժմ որևէ լուր չունեմ սահմանի այն կողմից։ Եթե մենք չհասնենք խաղաղության, ես ինքս եմ պատրաստ զենք վերցնել և գնալ մեր հայրենիքը պաշտպանելու։ Խոստանում եմ ամեն ինչ անել, որ հակառակ կողմը մեր նախաձեռնությունը թուլության նշան չընկալի»,- նշեց Հակոբյանը: 
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է:

Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար