Հովիկ Աբրահամյանը ժողովրդից ծնված է, նա ժողովրդի մի մասնիկն է
ԼԱՅՖՔաղաքական բազմագույն ներկապնակում իր պետականամեդ մտածելակերպով, քաղաքական հայացքներով, մարդկային բարձր արժեքներով մշտապես աչքի է ընկել Հովիկ Աբրահամյանը: Հետհայացք նետելով` այսօր արդեն շատերն են հասկանում ու ընդունում այն փաստը, որ Աբրահամյանը, ում վստահվել են տարբեր պատասխանատու բարձր պաշտոններ, մշտապես գործել է ի շահ պետութան զարգացման ու ժողովրդի բարեկեցության ապահովման: Իր Մարդ տեսակով Հովիկ Աբրահամյանը պարզապես ի զորու չէ քայլել կամ գործել իր իսկ ժողովրդի դեմ: Նա ժողովրդից ծնված է, նա ժողովրդի մի մասնիկն է. հենց դա է պատճառը, որ հասարակ գյուղացուց մինչեւ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնողները մշտապես հարգանքով են խոսում նրա հասցեին: Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հպարտ եմ, որ ունեցել եմ Հովիկ Արգամի Աբրահամյանի պես ազնիվ ու ժողովրդի համար սրտացավ պետական պաշտոնյա: