Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քանի՞ թոշակառու կօգտվի փոփոխությունից. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարությունը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ է մշակել, այն դրված է քննարկման: Նպատակը, ըստ նախագծի հակիրճ բնութագրի, կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։ Նախագծի համաձայն՝ 2019 թ. հունվարի 1–ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25 500 դրամ: Հաշվի առնելով, որ հասարակության շրջանում նախատեսվող փոփոխության վերաբերյալ հարցեր են առաջացել, շատերի մոտ տպավորություն է ստեղծվել նաև, որ բոլորի կենսաթոշակն է ավելանալու, զրուցեցինք վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքել յանի հետ: Հարցին, թե փոփոխությունը կենսաթոշակառուների ո՞ր խմբին է վերաբերում, Մեսրոպ Առաքել յանը նախ ընդգծեց. 

«Հայտարարվել է, որ նախատեսվում է կենսաթոշակային համակարգում օրենսդրորեն ներդնել նվազագույն կենսաթոշակ գաղափարը, ինչը ենթադրում է, որ բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը: Այս պահին Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 16 հազար դրամ է և, կախված աշխատանքային ստաժից, յուրաքանչյուր տարվա համար որոշակի հավելադրում է տեղի ունենում: Կառավարության կողմից որոշում է կայացվել նվազագույն կենսաթոշակի չափի վերաբերյալ: Եվ անկախ նրանից, թե քաղաքացիները, կախված իրենց ստաժից կամ հիմնական կենսաթոշակի չափից, որքան թոշակ են ստանում, այդ չափը չի կարող պակաս լինել այդ նվազագույն կենսաթոշակի չափից: Ավելի պատկերավոր ասած՝ հաջորդ տարվա բյուջեի քննարկումների համատեքստում նախատեսվում է նվազագույն կենսաթոշակը սահմանել 25 500 դրամ, որը հաշվարկված է ծայրահեղ աղքատության շեմի վրա: Այսինքն՝ այն քաղաքացիները, ովքեր ստանում են 16 հազարից մինչև 25 500 դրամ կենսաթոշակ, բոլորի համար նվազագույն կենսաթոշակը կսահմանվի 25 հազար 500 դրամ»:

Մեսրոպ Առաքել յանը հայտնեց, որ այս փոփոխությունն ազդեցություն կունենա 85 հազար քաղաքացու վրա:

Վարչապետի խորհրդականից հետաքրքրվեցինք՝ նախատեսվո՞ւմ է ծրագիր, ըստ որի՝ կբարձրացվեն նաև մյուս քաղաքացիների կենսաթոշակները: 

«Նույնիսկ 1000 դրամով բոլորի կենսթոշակները բարձրացնելու համար լուրջ ֆինանսական ռեսուրսների անհրաժեշտություն կա: Կառավարության կարևորագույն գործառույթներից մեկը եղած ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելն է: Նույն հաջողությամբ վերոնշյալ փոփոխության փոխարեն կարելի էր բոլոր թոշակառուների կենսաթոշակը մի քանի հարյուր դրամով բարձրացնել: Բայց կառավարության հիմնական խնդիրներից մեկն առաջին հերթին ավելի կարևոր ու հրատապ խնդիրները լուծելն է: Սա վերաբերում է ոչ միայն նշված ոլորտին, այլև մնացած այլ ոլորտներին: Այս ոլորտում խնդիրն այն մարդկանց թոշակները բարձրացնելն է, ովքեր ավելի ցածր են ստանում, այսինքն՝ ծայրահեղ աղքատ են: Սա ընդամենը առաջին քայլն է»,–ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ կառավարությունն ընդամենը մի քանի ամիսների գործունեություն է ծավալում, իսկ կուտակված խնդիրները բազմաթիվ են:

«Համոզված ենք, որ հաջորդ տարի բյուջեի արդյունավետության ավելի բարձր մակարդակ, բյուջետային եկամուտների աճ ունենալու պարագայում կենսաթոշակների բարձրացումն ավելի մեծ ծավալով կիրականացվի»,–նշեց վարչապետի խորհրդականը:

Մեսրոպ Առաքել յանը շեշտեց, որ ծայրահեղ աղքատության շեմը ՀՀ–ում 23 300 դրամ է: «Այս որոշմամբ բարձրանում է այն թոշակառուների կենսաթոշակը, ովքեր գտնվում են ծայրահեղ աղքատության շեմից ներքև: Հետևաբար՝ աղքատության մեջ գտնվող թոշակառուների համար ծայրահեղ աղքատության հարցը կարգավորվում է: Սակայն, ընդհանուր առմամբ, աղքատությունը բավականին բարձր մակարդակի վրա է Հայաստանում: Այդ մասով խնդիրը ոչ թե աղքատների ֆինանսական օգնության ավելացումն է՝ համարելով, որ դա իրենց «դատավճիռն» է, այլ աշխատանքի հնարավորություն ստեղծելը: Պետությունն անում է առավելագույնը, որ այդ մարդիկ սեփական ուժերով ու աշխատանքով իրենց բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ունենան»,– նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ խնդիրը միայն ֆինանսական միջոցների առկայության կամ բացակայության մեջ չէ, այլ նաև այն գործողությունների, որոնք կնպաստեն, որ մարդիկ աղքատությունից դուրս գան սեփական աշխատանքի շնորհիվ: 

Դիտարկմանը, թե 25 500 հազար դրամն այդքան էլ մեծ գումար չէ կարծելու, որ այդպիսով ծայրահեղ աղքատության հարցը կարող է լուծվել, Մեսրոպ Առաքել յանն արձագանքեց. «Հաշվի առնելով աղքատության, բարեկեցության մակարդակը, մեկ օրում ու մեկ փոփոխությունով բարեկեցության մասին խոսելն, իհարկե, արդար չէ: Սակայն համոզված եղեք, որ կառավարությունը քայլ առ քայլ անում է առավելագույնը, որ փոփոխություն լինի: Կառավարությունը, թեկուզև փոքր հնարավորություններով, չի զլանում փոփոխություններ անել և ոչ թե ասել՝ սպասե՛ք, տաս կամ 20 տարի հետո միանգամից բոլորս լավ ենք ապրելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ