Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞րն է լինելու հաջորդ կոչը՝ «շկաֆ շուռ տա՞լը». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասֆալտին պառկեցնելու մասին վարչապետի կոչին ի պատասխան ոստիկանությունը բառի բուն իմաստով ասֆալտին պառկեցրեց օլիգարխի համբավ ունեցող որոշ գործարարների թիկնազորի անդամներին: Երեկ էլ արդեն Փաշինյանը խոստացավ ոչ միայն ասֆալտին պառկեցնել, այլև տալ պատերին նրանց, ովքեր կհամարձակվեն խաղալ մեր երեխաների ապագայի հետ: Հաշվի առնելով ոստիկանության՝ Փաշինյանի հանրահավաքային տեքստերը բառի բուն իմատով ընկալելու փորձը, կարող ենք ենթադրել, որ առաջիկայում ոմանց կտան պատերին՝ կրկին բառի բուն իմաստով: Պատ ասելով՝ այս դեպքում նկատի ունենք՝ուղղահայաց պարսպող շինվածք, որը բաժանում է տարածությունը իրեն շրջապատող տարածքից կամ հարևան տարածությունից:

Վարչապետի հանրահավաքային հրահանգ–ոստիկանության գործողություններ շղթայում ամեն ինչ այնքան միանշանակ ու ուղիղ իմաստով է ընկալվում, որ Աստված մի արասցե, եթե հնչեն, օրինակ, «շկաֆը շուռ կտանք ձեր վրա», «դալաններում զգույշ քայլեք», «փողոցը զգույշ անցեք» կամ «պոչկեքդ յուղեք» ոճի ձևակերպումներ. դժվար կլինի պատկերացնել, թե ինչ տեղի կունենա այդ կոչերից հետո: Հասկանալի է՝ Փաշինյանը հանրահավաքային գործիչ է, հանրահավաքները նրա քաղաքական կենսագրության մեջ պատկառելի մասնաբաժին ունեն: Բայց այժմ, երբ նա վարչապետ է, նրա հանրահավաքային՝ շատերի ու այդ թվում իր համար հոգեհարազատ ոճն ու հռետորաբանությունը պարզապես կրքոտ ելույթ չեն, այլ քաղաքական կյանքի ուղենիշեր: Միայն այն փաստը, թե ինչպես է ոստիկանությունն այդ ելույթները վերծանում ու կյանքի կոչում, գալիս է ապացուցելու, որ այդ ուղենիշերը սահմանելուց պետք է զգույշ լինել: Մեծ հաշվով՝ ոստիկանության կողմից Փաշինյանի հանրահավաքային կոչերի իրագործումը մեկին–մեկ, չարյաց փոքրագույնն է: Կան ավելի մեծ վտանգներ, երբ փաստացի երկրի առաջին դեմքը սահմանում է քաղաքական այնպիսի լեզվամտածողություն, որտեղ ոչ քաղաքական ձևակերպումները դառնում են դոմինանտ: Խոսքը հենց ձևակերպումների մասին է: Այո, չի բացառվում, որ կա ու ապագայում էլ կլինի անհրաժեշտություն ուժային պատասխան տալ որոշ շրջանակների դավադիր պլաններին: Բայց արդյո՞ք դա պետք է անել բացառապես քաղաքական հայտարարությունների մակարդակը իջեցնելով: Արդյո՞ք չկա այլ լեզու, այլ լեքսիկոն այդ գործողություններն ազդարարելու, թեկուզև այնպիսի էմոցիոնալ հարթակում, ինչպիսին հանրահավաքն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է Ռուսաստանին Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ողբերգական դեպք՝ Տավուշում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՍահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Տաջիկստանում մարդիկ են ձերբակալվել Կրոկուսի ահաբեկչության հետ առնչության համար«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել