Քաղաքապետին զեկուցելիս ազնիվ ու անաչառ է պետք լինել. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Լուկաշենկոյի «փչացած ռադիոն» ու Հայաստանի լրջանալու պահը. «Փ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Անմեղ թվացող իրավիճակներ, հոգեբանական ներազդեցություններ...... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հետընտրական Հայաստան՝ կեղծ օրակարգերով ու կուլիսային ռիսկերո... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Միլանը» միավորներ կորցրեց Կարո Փայլանը ներկայացրել է Թուրքիայի տնտեսության կորուստները Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել The Economist-ը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր Գյումրու ծննդատունը վստահեցնում է, որ իրենց մոտ 85-ամյա կին չի ծննդաբերել ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստանի պարեկային ոստիկանություն Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում Սթոլթենբերգ․ ԵՄ-ն չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին Էրեբունու թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնանորոգումից հետո բացեց դռները Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Չինաստանի քաղաքացին փորձել է Մերձծովյան երկրամասից ապօրինի կերպով ճապոնական սյուրիկեններ տանել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը տոնում է 20-ամյակը «Սմարթ Քոնսթրաքշն»-ը ստիպված է վերադարձնել BMW-ից գողացած 350.000 դոլարը. Ջաբեր Ալմարզուքի Վիրավորումների դեպքերը տեղի են ունեցել տարբեր զորամասերում, տարբեր ժամանակահատվածներում և տարբեր հանգամանքներում. ՊՆ պարզաբանումը Նոր ռուսական սպառազինությունը աշխարհում նմանը չունի. Պուտին Երեւանն ու Մոսկվան ինտենսիվ երկխոսություն են վարում ռուսական վարկի իրականացման հարցով. ՌԴ դեսպան Վերջին տարիներին թենիսը շատ է փոխվել. Ռոջեր Ֆեդերեր ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը Հիմա արևմուտք թե՞ Եվրասիական տիրույթ Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն և մառախուղ է

Մարտիրոս Սարյանի՝ Փարիզում ստեղծած կտավներն ու գրաֆիկական աշխատանքները ներկայացվեցին մեկ հարթակում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում  սեպտեմբերի 19-ին բացվեց «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը: Ընդգրկված են ստեղծագործություններ, որոնք հեղինակը ստեղծել է 1926-1928 թվականներին Ֆրանսիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեց վարպետի հայտնի «Գազելներ» կտավը` Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը, որն այրված էր համարվում։ Սարյանն այն համարել է իր «ուժեղ գործերից» մեկը:

«Ներառվել է տասը ստեղծագործություն Սարյանի փարիզյան շրջանից, նույն ժամանակահատվածում ծնված քսան գրաֆիկական աշխատանք: Արվեստասերները հնարավորություն կունենան տեսնել Սարյանի անձնական իրերը, 3D ակնոցի միջոցով ծանոթանալ նրա այն կտավների սև ու սպիտակ տարբերակով լուսանկարներին, որոնք, ավաղ, այրվել են»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Նա հավելեց, որ, համեմատելով Սարյանի մինչև Փարիզ գնալը և դրանից հետո նկարած ստեղծագործությունները, հստակ կարող ենք տեսնել, թե ինչպիսի գեղանկարչական խնդիրներ էր նա դրել իր առաջ և կարողացել լուծել դրանք դեպի Փարիզ կարճատև գործուղման ընթացքում: «Փոխվում է նրա յուղաներկով աշխատելու տեխնիկան, լույսը, արևը ներկայացնելու ձևը, գույների համադրությունը, վրձնահարվածները դառնում են ավելի կարճ, ավելի հատու: Մինչև Փարիզ գնալը Մարտիրոս Սարյանը սիրում էր մեծ հատվածներով նույն գույնով ծածկել կտավը»,-ներկայացրեց Ռուզան Սարյանը:

Ցուցահանդեսը կգործի մինչև այս տարվա նոյեմբերի 14-ը: Այն մեկ անգամ ևս մի փորձ է՝ ներառելու Մարտիրոս Սարյանի անունը համաեվրոպական մշակութային համատեքստում:

1926-1928 թվականներին Մարտիրոս Սարյանն ապրել և աշխատել է Փարիզում: Այդ շրջանը նշանակալի ազդեցություն է ունեցել նկարչի արվեստի հետագա զարգացման և գեղանկարչական խնդիրների լուծման առումով:

Սարյանը Փարիզում ստեղծել է մոտ քառասուն գործ, Շարլ-Օգյուստ Ժիրար պատկերասրահում կազմակերպել է իր անհատական ցուցահանդեսը, որը մեծ արձագանք է ստացել արվեստների մայրաքաղաքում: Բայց, ավաղ, տունդարձի ճանապարհին նրա երեսուն ստեղծագործություն այրվել է ֆրանսիական նավատորմին պատկանող «Ֆրիժ»-ի բեռնախցում` Կոստանդնուպոլսի նավահանգստում: Փարիզյան շրջանից պահպանվել են միայն այն կտավները, որոնք նկարիչն ի պահ էր տվել իր բարեկամուհուն՝ թատերական գործիչ Աննա Բուդաղյանին, և կտավներ, որոնք վաճառել կամ նվիրել էր Ֆրանսիայում ապրող ընկերներին: Պահպանվել են նաև այն էտյուդներն ու գրաֆիկական աշխատանքները, որոնք իր հետ գնացքով բերել էր Հայաստան: Այդ իսկ պատճառով Սարյանի փարիզյան շրջանից պահպանված գործերը մասունքների արժեք են ձեռք բերել:

website by Sargssyan