Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կոռուպցիոն մտասևեռումներն ու ինստիտուցիոնալ հիշողության խցանումը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ով ուզում է, թող գնա երախտապարտ լինի Վիգեն Սարգսյանին». այսպես էր հայ–չինական դպրոցի բացման ժամանակ արձագանքել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ այն հարցին ի պատասխան, որ դպրոցի կառուցման հետ կապված լուրջ մասնակցություն է ունեցել Վիգեն Սարգսյանը: Նախօրեին էլ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում նախապատրաստվող «Armenia» ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը նշեց, որ նախաձեռնության մեջ կարևոր դերակատարում է ունեցել Վիգեն Սարգսյանը և նրա անունը պետք է նշել, ինչն ակնհայտորեն դուր չեկավ նախարար Մակունցին: 

Մի կողմ թողնենք Վիգեն Սարգսյանի անձը, թեկուզև հասկանալով նրա հանդեպ արդարացի հանրային դժգոհության պատճառները: Նրա անվան հիշատակմամբ դեպքերը միակը չեն, երբ նոր իշխանությունը շարունակում է նախորդների որևէ նախաձեռնություն, բայց հրաժարվում է ֆիքսել այդ փաստը կամ էլ դիստանցավորվում է նախաձեռնությունից: Հասկանալի է նախորդ իշխանության հանդեպ եղած բացասական վերաբերմունքն ու հեղափոխական իրավիճակը, որն առկա է հիմա: Որևէ կարիք էլ չկա, որ նոր իշխանությունը նախորդների հասցեին դիֆերամբներ ձոնի: Բայց խնդիրը ոչ թե նախորդ–ներկա իշխանությունների դիմակայության տիրույթում է, այլ երկրի ինստիտուցիոնալ հիշողության: 

Եվ երբ ասվում է, որ նորերը շարունակում են կամ յուրացրել են հների նախաձեռնությունները, պետք չէ այդ ասելիքը ընկալել որպես բացասական: Թե՛ հները, թե՛ նորերը, ինչպես ասում են, «իրենց հոր տնից» չեն բերել այդ նախաձեռնությունը: Հետևաբար որևէ վատ, քննադատելի բան չկա շարունակել, թեկուզև յուրացնել նախորդից մնացած լավն ու օգտակարը: Քննադատելին այստեղ այն է, որ շարունակելով հանդերձ՝ տեղի է ունենում դիստանցավորում: Այսինքն, մի կողմից եղածն օգտագործում են, բայց մյուս կողմից փորձում են չասոցացվել դրա հետ, քանի որ հնարավոր է նախորդ իշխանության հետ ասոցացվեն: Այս պարադոքսը, ընդ որում, առաջանում է բացառապես այն կարծրատիպային մտածողությունից, որի կրողն են իշխանության որոշ ներկայացուցիչներ, և որոնք այդպես էլ չեն կարողանում գտնել հնի և նորի համադրելիության բանալին: 

Նմանատիպ մեկ այլ մտասևեռման օրինակ՝ ամենուր կոռուպցիա տեսնելու միտումը: Բնական է, որ նոր իշխանության կողմից հռչակվել է կոռուպցիայի դեմ պայքար՝ հաշվի առնելով նախորդների կառավարման շրջանում կոռուպցիայի ծավալները: Բայց մի՞թե հնարավոր չէր ստեղծել մեկ մարմին, որ կզբաղվեր կոռուպցիայով, իսկ մյուս գերատեսչությունները արդեն կզբաղվեին իրենց ոլորտային, կոնկրետ անելիքներով: Արդյունքում ստացվում է, որ մեկ հանձնաժողովին փոխարինում են բոլորը՝ բոլոր նախարարները ու ոլորտի ղեկավարները, ովքեր հետհեղափոխական շրջանի լավագույն ամիսներից չորսը կորցրեցին ոչ թե նոր Հայաստանին հարիր նոր հայեցակարգերի ստեղծման, այլ ամենուր կոռուպցիա և կոռուպցիոներներ ման գալու վրա: Ու ինչպես և ենթադրվում էր, նույնիսկ դա արեցին վատ, որովհետև նախարարի գործը չէ կոռուպցիա գտնելը, նախարարն այլ անելիքներ ունի: Հետևանքն այն է, որ շատ նախարարություններ ու գերատեսչություններ կոռուպցիայի դեմ պայքարը դարձրին միակ և հիմնական նպատակ և ոլորտային խնդիրները թողած՝ ընկել են սեփական մտասևեռումների ծուղակը: 

Արդյունքում, ամենուրեք կոռուպցիա փնտրելու մոլուցքը պետական ապարատում ստեղծել է անհասկանալի իրավիճակ, երբ փաստացի հին և նոր կադրերի միջև կոմունիկացիա չի կայանում, ամբողջ նախարարությունը գործում է առանձին, նախարարներն ու փոխնախարարները՝ լրիվ առանձին: Այսինքն, ինստիտուցիոնալ հիշողության փոխանցման խողովակը խցանվում է: 

Եվս մեկ անգամ՝ հասկանալի է, որ հնի հանդեպ կա բավական մեծ քանակի բացասական լիցք: Եթե չլիներ այդ լիցքը, չէր լինի նաև իշխանափոխություն: Բայց, եթե շարունակվում են հին համակարգից իներցիայով եկող նախագծեր, եթե նոր իշխանությունը որդեգրում, օգտագործում, թեկուզև յուրացնում է դրանք, նշանակում է չի մերժում հինն ամբողջովին: Հետևաբար ինչ կարիք կա օգտվելով հանդերձ՝ դիստանցավորվել, հինը մերժող հռետորաբանությամբ հանդես գալ: Երկրորդ՝ հինը մերժելու մասին հայտարարությունները, հինը բացառապես կոռուպցիայի պրիզմայով դիտարկելու միտումը բերում է պետական ապարատում ինստիտուցիոնալ հիշողության խցանման: Այդ հիշողությունը չի փոխանցվում: 

Ամենացավալին այն է, որ վերոնշված խնդրահարույց իրավիճակը շատ պարզ լուծում ունի և բարդացվում է բացառապես մի քանի կարծրատիպերի պատճառով: Ընդամեննը պետք է առանց ամաչելու, առանց վախենալու խոստովանել, որ ահռելի թերություններով հանդերձ՝ հին համակարգում ևս եղել են ծրագրեր, նախաձեռնություններ, որոնց շարունակականությունը համարվում է շահավետ նաև հիմա, պետք է արձանագրել, որ արատավոր բազմաթիվ դրսևորումներով հանդերձ՝ հին համակարգում աշխատել են մասնագետներ, որոնք պիտանի են պետությանը նաև հիմա: Ընդամենը պետք է անկեղծ լինել ու չընկնել սեփական մտասևեռումների ծուղակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США