Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրի տարբեր շրջաններում նորածիններին ամենից շատ տրվող անունների ցանկը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 2017-ին աղջիկների համար երկրի ողջ տարածքում ամենից հաճախ օգտագործվել են Օլիվիա, Ամելիա, Իսլա, Ավա և Էմիլի անունները: Մինչդեռ Սառա անունն ուումնասիրությունների պատմության ընթացքում 1904-ից ի վեր առաջին անգամ դուրս է մնացել 100-յակից:
Որոշ տարածաշրջաններում տղաների՝ ամենից շատ կիրառվող անուններն են եղել Օլիվերը, Հարին, Ջորջը, Նոյը և Ջեքը, սակայն մայրաքաղաքում, Յորքշիրում և մի շարք այլ շրջաններում առաջատարը Մուհամեդ անունն է եղել:
Ուշագրավ է, որ առաջատար հարյուրյակում Մուհամեդ անվան 3 տարբերակ է ընդգրկվել՝ Մուհամմադ, Մուհամմեդ և Մոհամեդ: Այս անվանումը երեք տարբերակի համադրությամբ գերազանցում է Օլիվեր անվանմանը: