Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, որը ներկայացրել է Horizon Weekly-ն:
«Այսօր միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայկական համայնքներին՝ տոնելու Հայաստանի անկախության տարեդարձը:
Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել: Ավելի քան 60 000 կանադացի հայկական ծագում ունի, և նրանց նպաստավոր գործունեությունն օգնում է Կանադան դարձնել բարգավաճ, կենսունակ և բաց երկիր, ինչպիսին այն ասօր է:
Վերջին մի քանի տարում կանադահայերը միավորվել են Կանադայում հազարավոր սիրիացի փախստականների ընդունելու համար: Նրանք արել են ամեն ինչ, որպեսզի նորեկներն իրենց ապահով և սպասված զգան, միավորվեն ընտանիքների հետ: Նրանց բարեհոգությունն ու կարեկցանքը ոգեշնչում է մեզ բոլորիս: