Ո՞վ է Հայաստանի հավաքականի նոր մարզիչը. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն իսկ հաստատ է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կմարզի իտալացի մասնագետ Ջիանի դե Բիազին: Ֆուտբոլի ֆեդերացիան երեկ արդեն, մեր տեղեկություններով, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ստորագրել է պայմանագիրը: Մարզչական կարիերայի ընթացքում Ջիանի դե Բիազին մարզել է «Տորինո», «Լևանտե», «Ուդինեզե», «Ալավես» թիմերը: Ամենամեծ հաջողության հասել է Ալբանիայի ազգային հավաքականի հետ: Հենց այս մարզչի գլխավորությամբ ալբանացիներն առաջին անգամ դուրս եկան Եվրո –2016–ի եզրափակիչ փուլ:
Հիշեցնենք, որ այդ շրջափուլում դե Բիազիի գլխավորած Ալբանիայի ընտրանին սեփական հարկի տակ 2:1 հաշվով, իսկ Երևանում 3:0 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին:
Հավելենք, որ մինչ այս ակտիվ բանակցություններ էին վարվում Յուրի Ջորկաեֆի հետ, սակայն վերջինս չունի համապատասխան մարզչական լիցենզիա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում