Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գուժ Մանուկյան. «Թող ես հազար անգամ սխալվեմ, բայց այդ հարցում մի քիչ մտահոգություններ ունեմ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնահատելով հեղափոխությունից հետո առկա ձեռքբերումները, խնդիրները, անդրադառնալով նաև սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ ծավալվող հնարավոր գործընթացներին` Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը «Փաստի»–ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ որևէ մեկն այսօր չի կարող իրավիճակը փակուղի տանել:

Դերասանն այդ համատեքստում կարևորեց հինգ ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունները՝ ընդգծելով հատկապես ժողովրդի դերը: «Այսօր էլ շարժումն այնքան համաժողովրդական բնույթ է կրում, որ դժվար թե մի փոքր խումբ կկարողանա ինչ–որ գործընթացներ դեպի փակուղի տանել: Ես չեմ կարծում, որ դա հնարավոր կլինի, որովհետև ժողովուրդն այլ կերպ է մտածում. ոգևորությունը բավականին մեծ է, ինչը թույլ չի տա, որ ինչ–որ անհատներ կարողանան խոչընդոտել այս շարժումը: Դա լինի ընտրություն կամ մեկ այլ գործընթաց, կարևոր չէ»,–ասաց անվանի դերասանը:Այդուհանդերձ, Գուժ Մանուկյանը շեշտեց, որ մեկն է այն մարդկանցից, ով այսօր տեղի ունեցող մի շարք երևույթների հետ համաձայն չէ:

«Ես կասեմ մի բան՝ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Եթե ես արվեստի մեջ եմ, եթե ես դերասան եմ, ես պետք է զբաղվեմ միմիայն դերասանական աշխատանքով: Եթե ես ուրիշ տեղեր քիթս մտցնեմ, դա արդեն ճիշտ չի լինի: Բայց այսօր ես նման երևույթներ եմ նկատում և իրողությունների հետ, մեղմ մասած, համամիտ չեմ: Ամեն մարդ պետք է իր գործն անի: Ես կխոնարհվեմ փողոցները մաքրող մարդու առաջ, եթե իմանամ, որ նա այդ գործն անում է այնքան նվիրված, այնքան լիաթոք... Այսպես ասեմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է իր գործով զբաղվի՝ «վերևից» մինչև «ներքև»: Բայց այսօր կան մարդիկ, ովքեր, չգիտեմ՝ ինչ–ինչ նկատառումներով, ուզում են քիթ խոթել այնտեղ, որտեղ չպետք է լինեն: Ես դա չեմ կարող ընդունել»,–ասաց Գուժ Մանուկյանը: 

Վերջինս կադրային քաղաքականության խնդիրն առանձնացրեց: «Ամեն մարդ կոչված է ինչ–որ բան անելու: Չի կարելի մի մարդու բերել ու մտցնել մի ինչ–որ տեղ, մի ասպարեզ, որի հետ ինքն ընդհանրապես կապ չունի: Եթե դա արվում է ինչ–ինչ հանգամանքներով պայմանավորված, դա ևս չեմ ընդունում: Չէ ո՞ր այդ մարդն ավելի պետքական կլինի իր ասպարեզին, քան որ բերեն և, կոպիտ ասած, ախպեր–ախպեր, ընգեր–ընգեր սկզբունքով փաթաթեն ժողովրդի վզին: Կադրային քաղաքականությունը շատ կարևոր է և պետք է հետամուտ լինել: Թող ես հազար անգամ սխալվեմ, բայց այդ հարցում մի քիչ մտահոգություններ ունեմ»,–ընդգծեց մեր զրուցակիցը: 

Վերլուծելով ներկա իրավիճակը, գնահատելով հեղափոխությունից հետո առկա ձեռքբերումներն ու խնդիրները՝ դերասան Գուժ Մանուկյանն, այնուամենայնիվ, ընդգծեց, որ ճանապարհը, որով գնում ենք, ճիշտ է:

«Ընտրված ուղին պետք է որ ճիշտ լինի: Ես ևս հետևում եմ իրադարձություններին, վատ ուղի չէ, բայց այդ ուղին ունի իր դժվարությունները, որոնք պետք է հաղթահարել: Ես չգիտեմ՝ հետագայում ի՞նչ է լինելու, բայց, համենայն դեպս, սպասումները բավականին մեծ են: Մենք մեր դարն ապրել ենք՝ այս ամենն ու դրա արդյունքը շատ կարևոր է մեր երիտասարդության համար: Տեսնենք, թե ինչպես կլինի: Չգիտեմ... Հույս կա, որ լավ է լինելու և այդ հույսով ենք ապրում»,–նշեց նա՝ կարևորելով հատկապես նոր աշխատատեղերի ստեղծման ու հայրենադարձության հարցը: 

Գուժ Մանուկյանը շեշտեց, որ հեղափոխությունից հետո մարտահրավերները շատ են, որոնք պետք է հաղթահարել: Նա ընդգծեց, որ հենց փոքր խնդիրներից պետք է սկսել: «Այնքան մանր խնդիրներ կան, և նոր իշխանության անելիքները կախված են հենց այդ խնդիրներից: Օրինակ՝ աշխատատեղերից մինչև քաղաքաշինություն, աղբահանությունից մինչև ավելորդ շինարարություններ, որոնց պատճառով քաղաքն ընկնում է տեսքից: Այնքան մանր թերություններ կան, բայց երբ դրանք իրար են միանում, ստացվում է մի գլոբալ խնդիր, որը լուծելը բավականին բարդ է, բայց ոչ անհնար»,–եզրափակեց դերասանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը