Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անկախության տոնի առթիվ ՀՀ գլխավոր դատախազը մի խումբ դատախազների պարգևատրել է մեդալներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ դատախազության համակարգի 77 աշխատակիցներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և արդյունավետ կատարելու համար պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, սեպտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ պարգևատրման արժանացած դատախազներին ՀՀ գլխավոր դատախազի կողմից մեդալների հանձնման արարողությունը:

Այդ առթիվ շնորհավորելով բոլորին՝ Արթուր Դավթյանը նշեց, որ կրկնակի հպարտության առիթ է նման պարգևի արժանանալ՝ ինչպես մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկի՝ Անկախության հռչակման տարեդարձի, այնպես էլ դատախազական համակարգի 100-ամյակի կապակցությամբ, քանի որ այն իր մեջ պարունակում է ինչպես հայոց պետականության, այնպես էլ 100-ամյա դատախազական համակարգի պատմությունը կերտած նախորդ սերունդների գործի արժևորման խորհուրդը:

Նշելով, որ այդ հանգամանքը պարտավորեցնում է առավել մեծ պատասխանատվությամբ մոտենալ ստանձնած առաքելությանը՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցած լրջագույն փոփոխությունների համատեքստում առավել հստակ է դրսևորվում, որ դատախազության որդեգրած արժեքները և գործելաոճը ճիշտ էին, ինչը նաև համակարգի հանդեպ հանրության վստահության ամրապնդման կարևորագույն նախապայմաններից է:

«Մենք առաջնորդվում ենք այսպես կոչված «ստերիլ իրավաբանությամբ», այսինքն բացառապես օրենքով, իրավունքով, խղճով և բարոյականությամբ: Օրենքի առջև բոլորի հավասարության, պատասխանատվության անխուսափելիության ապահովումը, պետական շահերի լիարժեք պաշտպանությունը մեր առաջնահերթություններն են: Սակայն դրանցով հանդերձ՝ մեր ամենակարևոր խնդիրներից են քրեական դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների պաշտպանությունն ու  քրեադատավարական ընթացակարգերի օրինահենության ապահովումը: Այս կարևորագույն խնդիրների լուծման հիմնական գրավականը ոմանց մոտ ներքին ծուլության հաղթահարումն է,ինչը հռչակել ենք որպես մեր ներքին թշնամի, ինչպես նաև իրավական մտքի զարգացմանը զուգընթաց նոր գիտելիքների ձեռքբերմանը, մասնագիտական հմտությունների կատարելագործմանը ամենօրյա ուշադրություն դարձնելը: Վերջիններիս մրցակցային դատավարության պարագայում այլևս հանդիսանում են յուրաքանչյուր դատախազի հիմնական գործիքները, զենքերը»,-ասել է Արթուր Դավթյանը:

Նա առանձնահատուկ կարևորել է ցանկացած միջավայրում դատախազի՝ հանրության համար ընկալելի և գնահատելի կերպարին համահունչ վարքագծի դրսևորումն ու կենցաղավարումը, որոնցով Հայաստանի դատախազության համակարգի ներկայացուցիչները պետք է լինեն օրինակելի:

Իրենց աշխատանքում բոլոր պարգևատրվածներին մաղթելով նորանոր ձեռքբերումներ՝ Արթուր Դավթյանը համոզմունք է հայտնել, որ դրանք խարսխված կլինեն հռչակված սկզբունքների և արժեհամակարգի վրա:

Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ