Ինչո՞ւ են լռում կոմունիստները, ի՞նչ խմորումներ են թաքցնում. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երկար տարիներ երկրի ղեկավարման ղեկն իր ձեռքում պահած Կոմունիստական կուսակցության հայկական թևը՝ Հայաստանի կոմունիստական կուսացությունը հասարակության աչքին հիմնականում երևում է մայիսի 1–ին, նոյեմբերի 7–ին ու էլի կոմունիստական տարիներից ժողովրդի հիշողության մեջ մնացած մի քանի տոներին: Մնացած դեպքերում նրանք կա՛մ լուռ են, կա՛մ բավականին քչախոս: Քչախոս լինելը, սակայն, դեռ չի նշանակում, որ կուսակցության ներսում ամեն ինչ հարթ ու խաղաղ է:
«Փաստ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, բավականին լուրջ խմորումներ են տեղի ունեցել և շարունակվում են տեղի ունենալ ՀԿԿ–ում: Եվ խնդիրը ոչ թե ներքաղաքական կամ ներկուսակցական հարցերին է վերաբերում, այլ, ոչ ավել, ոչ պակաս, ֆինանսական:
Մեզ հասած տեղեկություններով, Տաճատ Սարգսյանը, ով հասարակության համար այդպես էլ անհայտ պատճառներով փոխարինեց կուսակցության երկարամյա ղեկավար Ռուբեն Թովմասյանին, իր ղեկավարման ընթացքում հասցրել է որոշ պարտքեր կուտակել: Թե դրանք ինչու և ինչ ճանապարհով են կուտակվել, կպարզենք առաջիկայում, հիմա ուղղակի արձանագրենք, որ մեր աղբյուրնեառաջիկայում, հիմա ուղղակի արձանագրենք, որ մեր աղբյուրների հավաստմամբ, հենց այդ պատճառով է, որ Տ. Սարգսյանն իր տեղը ստիպված է եղել զիջել մեկ այլ կոմունիստի՝ Երջանիկ Ղազարյանին:
Հիմա կուսակցության նեկայիս առաջին դեմքը, կամ, ինչպես ՀԿԿ–ի դեպքում ընդունված է ասել, առաջին քարտուղարի պաշտոնակատարը Ղազարյանն է, և այս պահին հենց նրա ուսերին է «ծանրացած» կուսակցության առաջնորդի պարտականությունը, իսկ թե ինչ ուղղությամբ է պատրաստվում շարժվել հայկական կոմունիստական նավը, կներկայացնենք առաջիկայում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում