Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թոնիրը, բուրդ մանողներն ու տիկնիկ գործողները. հազարամյակներից՝ մերօրյա Փշատավան. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի բակում՝ դարբնոց ու դարբին, մյուսում՝ ասեղնագործություն: Մի բակում՝ կարպետ գործողներ, մյուսում՝ թոնիր ու լավաշ թխողներ, մեղր քամողներ ու խնոցի: Մեկ այլ տեղ էլ տիկնիկներ են գործում, ձեռքով բուրդ մանում: Հազարամյակներ հետ չենք գնացել, մեր օրերն են, Արմավիրի մարզի սահմանամերձ Փշատավան գյուղն է՝ Արաքս գետի ձախ ափին: Հենց այստեղ անցկացվեց «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը, որի նպատակներից մեկը նաև վերոնշյալ ավանդույթներին կենդանություն տալն է:

Նշվածներից շատ ավանդույթներ մեր կենցաղից դուրս են մնացել, բայց Փշատավանում դեռ կան մարդիկ, ովքեր անգամ հազարամյակներ հետո նախնիների ստեղծած մշակույթը կրողն են:

Օրինակ են տիկին Անահիտի հայրական տունն ու տան անդամները: Փողոցի ծայրից արդեն լավաշի բույր էր գալիս: Մտովի իսկապես մեր պատկերացրած հազարամյակներում էինք՝ լավաշ թխելու արարողությանը, որը պարուրված էր տան տերերի անսահման հյուրասիրությամբ: 

«Գյուղում օրը մեջ լավաշ են թխում: Հիմա համարյա ամեն օր թխում են՝ ամբողջ գյուղն է առնում: Լրիվ ձեռքով են շաղում՝ ոչինչ մեքենայացված չէ: Համի գաղտնիքը հենց դա է, դրա համար էլ ձեռքով ենք նախատեսել»,– «Փաստ»–ին պատմեց տիկին Անահիտը:

Մյուս բակում էլ մեղվապահն է՝ և՛ մեղր է քամում, և՛ միաժամանակ Երևանից ժամանած հյուրերին բացատրում գործընթացի բնույթը: 

«Հիմա մեղրը որպես սննդամթերք չի դիտվում, գնում են՝ այն դիտարկելով որպես առողջության գրավական»,–ասում է մեղվապահն ու ընդգծում մեղվապահության մեջ ազնիվ լինելու կարևորությունը: Գյուղի դարբին Մարատն էլ պապերից եկած դարբնությունն է ժառանգել: Ե՛վ պատմում է գործի մասին, և՛ հասցնում ցույց տալ աշխատանքը: Ասում են՝ գիտականորեն ապացուցված է, որ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից հետո պատմական Արմավիրի տարածաշրջանն աշխարհում երկրորդն է, որն ամենաշատ արևային օրերն ունի: Երևի սա պատահական չէ, որովհետև գյուղի մարդկանց մեջ հենց այդ երկարատև արևի ջերմությունն է: Այդ ջերմությունը նաև նրանց ստեղծած բերք ու բարիքի մեջ է, որովհետև լավաշի, խաղողի ու մեղրի համն իսկապես ուրիշ է: 

Երևի պատահական չէ նաև փառատոնի հեղինակի և կազմակերպչի այն համոզմունքը, որ մշակույթ ներկայացնելու համար առաջին հերթին պետք է միջավայրը բնական լինի: Փառատոնը երրորդ տարին է անցկացվում, բայց Փշատավանում առաջինն է: 

«Փառատոնի նպատակը մշակութային կյանքն ակտիվացնելն է, մշակութային կյանքի միջոցով հասարակական մտածողության վրա ազդեցություն ունենալը, զբոսաշրջության զարգացումը: Իմ խնդիրը նաև մշակույթի նկատմամբ ջերմ վերաբերմունքը վերակենդանացնելն է: Առաջին հերթին՝ մշակույթը ներկայացնելու համար պետք է միջավայրը բնական լինի, ես դժվար եմ մարսում արհեստականորեն կազմակերպված միջոցառումները: Կարևոր է, որ զբոսաշրջությունը չզարգանա արհեստածին իրադարձությունների հիման վրա: Կարևոր է, որ այն զարգանա բնական միջավայրին կյանք տալու միջոցով, այն միջավայրի, որի մեջ մեր ժողովուրդը ապրել է հազարամյակներ շարունակ: Այդ մշակույթը դարերով ու հազարամյակներով եղել է մեր հասարակության կենսակերպը, մտածողության ոճը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց փառատոնի հեղինակ և կազմակերպիչ Կարինե Փանոսյանը՝ ընդգծելով, որ, ցավոք, այսօր այդ առումով որոշակի խնդիրներ կան:

«Մշակույթի նկատմամբ մեր զգայական կարևորագույն հատկանիշները մենք այսօր կարծես թե կորցրել ենք: Այս պահին ինձ համար կարևոր է առաջին հերթին արթնացնել այդ հարցերը, որից հետո էլ Հայաստան բերել զբոսաշրջիկների ու ներկայացնել այն ահռելի ժառանգությունը, որը մենք ունենք և որը կարող ենք կենսակերպ դարձնել»,–նշեց նա:

Կարինե Փանոսյանը շեշտեց, որ փառատոնի կազմակերպչական հարցում իրեն օգնել է Փշատավանում ապրող Լիլիթ Գրիգորյանը: «Նա փառատոնի շարժիչ ուժն էր, ու ամենածանր գործն ինքն արեց՝ կարողացավ մի գործի շուրջ միավորել գյուղի բնակիչներին։ Մարդը մենակ ոչնչի պիտանի չէ: Իրար օգնելով միայն կարող ենք ինչ–որ բանի հասնել: Եթե դու չես ապրում համայնքում, տեղում բարձր մակարդակով միջոցառում չես կարող իրականացնել: Ուստի այստեղ շատ կարևոր էր մարզում ունենալ մեկին, ում վստահում ես և ով կարող է իր վրա վերցնել այնպիսի ծանր աշխատանք, ինչպիսին միջոցառում կազմակերպելն է»,–ասաց նա՝ ընդգծելով նաև Արմավիրի մարզպետարանի, ինչպես նաև Փշատավանի գյուղապետարանի աջակցության մասին: 

«Որպես Արմավիրի մարզպետ, ինձ համար բավականին մեծ պատիվ է, որ մեր գեղեցիկ համայնքում կազմակերպիչների ու համայնքապետի մեծ ջանքերի շնորհիվ կարողացանք ունենալ նման փառատոն»,–փառատոնի բացման իր ելույթում ասաց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը՝ ընդգծելով, որ այսուհետ փառատոնը շարունակական բնույթ է կրելու՝ յուրաքանչյուր սեպտեմբերի վերջին կիրակի օրը Փշատավան համայնքի օրն է նշվելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24