Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Միայն աջ ուժերով երկիրը զարգացնել հնարավոր չէ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը «Փաստի» լրագրողի հետ զրույցում նշեց, որ եթե ԱԺ արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա իրենց կուսակցությունն անպայման կմասնակցի: Հաշվի առնելով ժողովրդի ներկա տրամադրությունները՝ կուսակցության ղեկավարի կարծիքով, իրենք կփոխեն ընտրությունների մասնակցության ձևաչափը, և ձախ ուժերի ավելի մեծ և լայն՝ ընդլայնված դաշինքով հանդես կգան: Բայց, օրինակ, ՀՅԴ–ի հետ կոալիցիա կազմելու մասին չեն մտածում:

«Ձախ ուժերը միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը չէ: Բացի այդ, մենք Դաշնակցության հետ համագործակցելու ավանդույթ չունենք: Ձախ ուժեր ասելով՝ հասկանում ենք նրանց, ովքեր ունեն նաև աշխարհընկալումային այնպիսի մոտեցումներ, ինչպիսին մենք ունենք: Եվ բոլոր այն կուսակցությունները, որոնք կլինեն այդ դաշտում, կարող են ակնկալել, որ կարող են մաս կազմել ձախ ուժերի դաշինքին»,– ասաց Վ. Սաֆարյանը:

ՀԱԿԿ–ն, ինչպես հայտնի է, սոցիալիստական գաղափարախոսություն կրող քաղաքական ուժ է և կարևորում է տնտեսության քաղաքականության մեջ պետության դերի բարձրացումը: Վ. Սաֆարյանի տեղեկացմամբ, Հայաստանում 20–ից ավելի նման գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժ կա, որոնք կարող են միևնույն գաղափարի և դրոշի շուրջ համախմբվել: Եթե մինչև հիմա այդ ուժերը չեն համախմբվել, կուսակցության առաջնորդի կարծիքով, մեղավորը ներքաղաքական իրավիճակն  է եղել:

«Ստեղծված իրավիճակում, երբ ձայների 81%–ը ստանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները սկսում են մտածել լայն կոնսոլիդացիա ձևավորելու մասին: Իրավիճակն է թելադրում գնալ այդ ճանապարհով»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Կուսակցության առաջնորդի կարծիքով, մինչև տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելը միայն գործող իշխանությանն է ձեռնտու, քանի որ ադմինիստրատիվ և ֆինանսական լծակներն իրենց ձեռքում են: Իսկ իրենց կուսակցության նման քաղաքական ուժերին մոտ վեց ամիս ժամանակ է պետք ընտրություններին պատշաճ պատրաստվելու, ուժերը կոնսոլիդացնելու և ժողովրդին ներկայանալու համար:

«Մեր պառլամենտը պետք է դասական պառլամենտների նման լինի: Այնտեղ պետք է ձախ և աջ ուժեր լինեն, նրանց մեջ պետք է գաղափարական պայքար լինի: Սակայն, ինչպես տեսնում ենք, այսօրվա պառլամենտում գաղափարական պայքարին պատրաստ կուսակցություններ չկան, քանի որ բոլորն էլ միևնույն՝ լիբերալ գաղափարախոսություն ունեցող կուսակցություններն են: Այդ է պատճառը, որ մեր պառլամենտը միատարր ու միագույն է: Մինչդեռ դասական իմաստով, բնակչության աղքատության 30 %–ից ավելի ցուցանիշ ունենալու պարագայում չէր կարող նման արդյունք լինել: Բայց այդ մարդիկ գնում և ընտրում են լիբերալներին: Դասական քաղաքականություն ունեցող երկրներում այդպես չի լինում»,– ասաց  Վ. Սաֆարյանը:

Քաղաքական գործչի կարծիքով, դա ոչ թե ձախ ուժերի թուլության, այլ երկար տարիների ընտրակեղծիքների հետևանք է: Այն թույլ չի տվել, որ ժողովուրդը կարողանա իր կամքն ազատ արտահայտել: Խոսելով վերջին ընտրությունների ժամանակ գրանցված արդյունքների և ազատ կամարտահայտության հնարավորությունների մասին՝ Վ.Սաֆարյանն ասաց, որ արձանագրված արդյունքները էյֆորիայի հետևանք են, որից պետք է հասարակությունը փորձի մի փոքր սթափվել:

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ժողովուրդը պետք է հասկանա, որ եթե միատարր և միագույն պառամենտ ունենա, ապա այն չի կարող երկրի զարգացման և առաջընթացի համար արդյունավետ գործել: Մեր սպասելիքն առաջիկա ընտրություններից այն է, որ կարողանանք հակակշիռների ինստիտուտ ձևավորել: Ե՛վ կառավարությունում, և՛ պառլամենտում լիբերալից բացի պետք է նաև այլ գաղափարախոսություն ունեցող ուժեր լինեն, որպեսզի կարողանան ոչ միայն իրենց քաղաքական մոտեցումները ներկայացնել, այլև տնտեսական քաղաքականությունը: Այլապես մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, որը չի կարողանա երկրի համար առաջընթաց ապահովել»,– ասաց Վ.Սաֆարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց