Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաջալերել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին հանդես եկող պատգամավորներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաջալերել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող Ազգային ժողովը լուծարելու և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին:
«Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել եւ ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:
Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։ Դուխո՛վ»,- գրել է վարչապետը:
Գործող Ազգային ժողովը լուծարելու և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը կողմ է հանդես եկել Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը: «Ազատություն?» ռադիոկայանին տված հարցազրույցում գործող կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն է հայտնել նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: