Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վարչապե՞տ, թե՞ հեղափոխության առաջնորդ. Փաշինյանն ու ՀՀԿ–ն` պարադոքսի շեմին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած իրադարձություններն, ըստ էության, վերստին ակնհայտ դարձրին Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը: Ճգնաժամի էությունը փոփոխված իրականության ու այդ իրականությունը քաղաքական ֆորմալ ինստիտուտներով արձանագրելու միջև առկա խոչընդոտների և այդ խոչընդոտները չհաղթահարելու դեպքում հնարավոր ցնցումների ամբողջության մեջ է: Շատերը հեգնանքով, շատերը ցավով, շատերն էլ պարզապես փաստերն արձանագրելու ազնիվ մղումով խոսում էին այն մասին, որ եթե երկրի ղեկավարը հանրահավաք է կազմակերպում օրենսդրի հարևանությամբ և, ըստ էության, օրենսդրի դեմ, ապա երկրում առկա է քաղաքական բախման հավանականություն: 

Փոփոխված իրականության և այդ իրականությունը քաղաքական ներկայացվածության տեսքով արձանագրելու միջև առաջացած խոչընդոտների ամենամեծ ապացույցն իսկապես հենց վերոնշյալ փաստն է: Եթե մի կողմ դնենք գնահատականները՝ արդյո՞ք վարչապետին սազական է ցույց կազմակերպելը, թե՞ ոչ, իրականում ունենք քաղաքական օրինաչափ իրավիճակ: Հեղափոխությունն ու այն գլխավորող ուժը հաղթել են, բայց չեն կարողանում արձանագրել այդ հաղթանակը: Հետևաբար քաղաքական կյանքի ստանդարտ կանոններն այստեղ չեն աշխատում և այս իմաստով բնական է, որ վարչապետը ցույց կազմակերպի: Մեծ հաշվով Փաշինյանն այս պահին, թե հանրության համար, թե ընդհանրապես՝ ընդհանրական հայացք նետելու դեպքում, ոչ թե կամ ոչ այնքան վարչապետ է, որքան հեղափոխության առաջնորդը, անկախ նրանից, թե որտեղ է այդ հեղափոխությունն ու դրա առանցք կազմող ուժը հիմա՝ գործադիրում, թե փողոցում: 

Ըստ այդմ, զերծ մնալով որևէ բարոյական կամ գեղագիտական գնահատականներից, առնվազն եղած քաղաքական իրողությունների կոնտեքստում տրամաբանական է Փաշինյանի՝ հանրահավաք կազմակերպելու ու առավելապես որպես հեղափոխության առաջնորդ, հետո նոր վարչապետ ներկայանալու մարտավարությունը: 

Այլ հարց է, արդյոք այն գործելաոճը, որն այսօր որդեգրել է Փաշինյանը, պայմանավորված է միայն իրողություններով, իրավիճակն ամբողջացնելու ձգտմամբ, քաղաքական նպատակահարմարությամբ, թե՞ պարզապես գործ ունենք առանձին վերցրած մեկ մարդու համար անօտարելի կեցվածքի, բնավորության հետ: Եթե վերաձևակերպենք այլ կերպ՝ ենթադրենք հեղափոխությունը հաղթում է իր բոլոր մրցակիցներին, անցնում բոլոր խոչընդոտները, հայտնվում ամբողջական իշխանության ղեկին, այդ ժամանակ ի՞նչ օրակարգ է առաջադրելու իշխանությունը, հեղափոխությունը, արդյո՞ք հաղթած հեղափոխության պարագայում էլ Փաշինյանը դիրքավորվելու է որպես հեղափոխության առաջնորդ, թե՞ որպես վարչապետ՝ պոզիտիվ, հանունի, ոչ թե ընդդեմի վրա հիմնված օրակարգով: Սկզբունքորեն դա հնարավոր է, եթե հաշվի առնենք, օրինակ, երեկվա առավել սառնասիրտ ճեպազրույցը: Հեղափոխության ընթացիկ մարտահրավերներից զատ, այս պարադոքսն ամրապնդվում է նաև տարիներ շարունակ Հայաստանում անփոփոխ ու ամորֆ քաղաքական դաշտի առկայությամբ, երբ ՀՀԿ–ն անդադար իշխանություն էր, իսկ ընդդիմադիրները, այդ թվում Փաշինյանը՝ անդադար ընդդիմություն: Իշխանության անփոփոխությունը բերել էր մի իրավիճակի, երբ ընդդիմություն–իշխանություն պայմանական դիրքավորումը Հայաստանում դարձել էր հավերժ կարգավիճակ: Այդ կարգավիճակի հետ, ընդ որում, ընտելացել էր ոչ միայն հանրահավաքային գործունեությամբ քաղաքական բարձրունքների հասած Փաշինյանը, այլև ՀՀԿ–ն: Փաշինյանի դեպքում առկա պարադոքսալ վիճակը, երբ մի կողմից նա հեղափոխության առաջնորդ է, մեկ այլ կողմից վարչապետ, ըստ էության, նույնական է նաև ՀՀԿ–ի դեպքում: Հանրապետականները մի կողմից ընդունել են իրենց պարտությունը, նրանց առաջնորդը հրաժարական է տվել ու ֆիքսել Փաշինյանի ճիշտ լինելը, մյուս կողմից հանրապետականները շարունակում են խոսել իշխանության դիրքերից: Եվ խոսքն այստեղ այն մասին չէ միայն, որ որպես ԱԺ մեծամասնություն նրանք ֆորմալ որոշակի իշխանության չափաբաժին պահում են, ու նորմալ է, որ խոսեն առնվազն այդ չափաբաժնի դիրքերից: Խոսքն ընդհանրապես հանրապետականների խոսքի, վարքի, պահանջների մասին է: Այս դեպքում ևս գուցե օգնության հասնի խնդիրը զուտ իրավիճակային մարտահրավերներով բնութագրելը, երբ փաստացի անկյուն մղված հանրապետականները դիմադրում են հնարավոր ամեն տարբերակ կիրառելով: Բայց ակնհայտ է, որ ինչպես Փաշինյանի համար է դեռևս օտար իշխանության դերակատարությունը, այդպես էլ Հանրապետականի համար՝ ընդդիմության դերակատարությունը: 

Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը՝ թե՛ իր դրական կողմերով, թե՛ առաջացրած ռիսկերով հանդերձ, ակնհայտ է դարձնում խնդիրների այն ողջ շարքը, որոնք կուտակվել են նախորդ քաղաքական համակարգի պայմաններում և որոնց լուծումը կենսական է այսօր: Իշխանության և ընդդիմության բովանդակությունը փոխվել է, բայց իշխանության և ընդդիմության կարգավիճակի զգացողությունը չի փոխվել: Գուցե այս վարքաբանական, հռետորական մակարդակում արտահայտվող դրսևորումները մանրուք են ներկայիս քաղաքական մարտահրավերների պարագայում, բայց իրականում դրանք բնորոշում են առկա մարտահրավերների ողջ սպեկտրը, բնութագրում ու բացատրում խնդրի հիմնական էությունը. Հայաստանյան քաղաքական համակարգը սկսում է ձևավորվել զրոյական կետից ու բոլոր կողմերը ունեն խնդիր վերաձևակերպվելու ու վերակառուցվելու: Մյուս ճանապարհը ներկայիս ոչ ներդաշնակ իրավիճակի պահպանումն է՝ դրանից բխող առճակատման վտանգներով: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի