Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հակահեղափոխության քարոզչական միֆը ցնդեց. ժամանակն է օրակարգերի. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպումը և հանդիպման արդյունքում ստորագրված հուշագիրը մեկ բառով կարելի է անվանել՝ որպես երկրում առկա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու առարկայական փորձ: Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած իրադարձություններից հետո կար վտանգ, որ քաղաքական ջրաբաժանները կարող են խորանալ, և մենք բոլորովս դրանից դուրս գալ չենք կարողանա: Հայտնի հանդիպումը, սակայն, ցույց տվեց, որ բոլոր կամուրջները չէ, որ այրված են:

Հատկապես հատկանշական է ստորագրված հուշագրի 3–րդ կետը, որով կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ: Առաջին հայացքից սիմվոլիկ թվացող այս արձանագրումն, իրականում, շատ կարևոր ձեռքբերում է ներկայիս քաղաքական իրավիճակում: Այս կետով, ըստ էության, խաչ է քաշվում Երևանի ավագանու ընտրություններում դոմինանտ դարձած հակաքարոզչության տրամաբանության վրա և սահմանվում են նոր խաղի կանոններ:

Արձանագրված այդ կետն, ըստ էության, կարևոր է ոչ թե գեղեցիկ և կոռեկտ ընտրապայքարի անցկացման ինքնանպատակ լինելու կոնտեքստում, այն, ըստ էության, նոր քաղաքական իրավիճակի ու քաղաքական դաշտի առողջացման բանալին է: Փաստացի այդ կետը ի ցույց է դնում, որ հակահեղափոխության մասին քարոզչական հնարքներն ու միֆերն այլևս ակտուալ չեն, ինչը միանշանակորեն ճանապարհ է բացում նոր քաղաքական դիսկուրս ունենալու համար, դիսկուրս, որտեղ կենտրոնականը կլինի ոչ թե հակաքարոզչությունը, այլ կառուցողական քննադատությունը:

Իհարկե, ցանկացած քարոզարշավ ենթադրում է առճակատում և կոշտություն, առանց այս կոմպոնենտների դժվար է պատկերացնել քաղաքական պայքարն աշխարհի որևէ, նույնիսկ ամենակայացած երկրում: Այլ հարց է, թե որն է այդ կոշտության սահմանն ու նպատակը՝ միմյանց ոչնչացնե՞լը, թե՞ իրար դեմ պայքարելով՝ ծրագրային, գաղափարական մոտեցումների առավելությունները հասարակությանը ցույց տալը: Եվ այս իմաստով կողմերի միջև արձանագրված կոռեկտ քարոզարշավ անելու խոստումը կենսական է: Այն, ըստ էության, պետք է ուղենիշային դառնա նաև ընտրություններին մասնակցել պատրաստվող այլ ուժերի համար: 

Ինչքան էլ հեղափոխության տրամաբանությունը ունենա իր առանձնահատկությունները, պարզից էլ պարզ է, որ այն հավերժ ձգվել չի կարող և ինչ–որ պահից գալու է, այսպես ասած, օրակարգերի ժամանակը: Այն պահից, երբ հեղափոխությունը հաղթահարած լինի իր բոլոր խոչընդոտները, հասարակության համար կենսական է դառնալու այն, թե ինչ է իրեն առաջարկում նոր իշխանությունը, ընդհանրապես՝ ինչ է առաջարկում նոր քաղաքական դաշտն իր մասնակիցներով հանդերձ:

Հատկապես հիմա, երբ նույնիսկ հանրապետականներից շատերը պատրաստակամություն են հայտնել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու և ՀՀԿ–ն որպես խմբակցություն այլևս փոքրամասնություն է, հակահեղափոխության մասին խոսելու որևէ առարկայական նյութ չկա: Ավելին, ոչ միայն կարիք, այլև հնարավորություն էլ չկա որևէ մի ուժի կամ գործչի անվանել կամ «նշանակել» հակահեղափոխական ու հեղափոխության ողջ ռեսուրսն ուղղել դրա դեմ: Եթե Հայաստանում կա էլ հակահեղափոխություն, ապա այն փոքրամասնություն է ոչ միայն դե ֆակտո՝ չունենալով ժողովրդի աջակցությունը, այլև դե յուրե՝ ԱԺ–ում ևս ունենալով պոտենցիալ փոքրամասնություն: 

Ինչքան էլ տարօրինակ չթվա, բայց այժմ, երբ հակահեղափոխության պոտենցիալն ու հումքը այլևս բոլոր մակարդակներում մարգինալացված է, սկսվում է հեղափոխության ամենադժվար փուլը՝ աշխատելու, ստեղծելու, պոզիտիվ օրակարգեր առաջ քաշելու փուլը: Շատերին, այդ թվում հեղափոխության առաջամարտիկներին կարող է թվալ, թե հեղափոխությունը խորհրդարանական ընտրություններում իր մրցակիցներին հաղթելուց հետո հայտնվելու է խաղաղ մի հանգրվանում, ինչից հետո կյանքը կարգավորվելու է ինքնզինքն: Ցավոք, իսկ իրականում բարեբախտաբար, այդպես չէ: Եվ եթե շարժվենք հեղափոխության շրջանում մոդայիկ պատկերացմամբ, ապա եթե նույնիսկ բոլոր վատ բաներն ու վատ մարդիկ վերանան Հայաստանից, դա չի նշանակելու, որ ամեն ինչ ու ամեն ոք այսուհետ լավն են լինելու: Կարիք է լինելու լավը ստեղծել զրոյից: Իսկ սա, ըստ էության, ամենաբարդն է, հաշվի առնելով նաև հեղափոխության անատոմիան, նրա բնույթը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները