Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանում էլեկտրաէներգիայի գործող սակագինը միանշանակ կարող է ցածր լինել». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ էներգետիկ համակարգն այս տարիների ընթացքում երբեք չի ենթարկվել պետական անկախ աուդիտի, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե իրականում ինչ է կատարվում ոլորտում: Այսինքն, որևէ մեկը չի կարող ասել, թե սեփականատերերն իրականում ինչ վիճակում են սեփականաշնորհել էներգահամակարգի այս կամ այն կառույցը և դրանից հետո ինչ են արել դրա հետ: Չկա նաև պատկերացում, թե այս ընթացքում համակարգն ինչ ձևով ու տրամաբանությամբ է շահագործվում: Եվ պետության մոտեցումը, թե` համակարգը սեփականաշնորհվել է, որպեսզի ավելի լավ աշխատի, տարիների ընթացքում տեսանելի է դառնում, որ այնքան էլ ճիշտ չէ. զարգանալու փոխարեն այն հասել է այնպիսի մի իրավիճակի, որն ընդամենը կարողանում է մի կերպ շահագործվել: Դրա փոխարեն, մատուցված ծառայությունների սակագները, չգիտես ինչու, գնալով աճում են: 

«Ոչ ոք չգիտի, թե սեփականաշնորհված համակարգերում ներկայում ինչ է կատարվում: Դա պարզելու համար պետությունը պետք է անկախ աուդիտ պատվիրի և պարզի, թե ինչու է համակարգը զարգանալու փոխարեն բազմաթիվ խնդիրներ կուտակել ու հասել քայքայման եզրին: Ժամանակին Հայաստանն ուներ էներգետիկ կայուն համակարգ՝ ատոմակայան, ջերմակայաններ և հիդրոկայաններ, որոնք մշտապես ապահովել են էներգետիկ համակարգի ռեզերվները: Ցուրտ ու մութ տարիներին հիդրոկայանները երկիրը փրկեցին: Բայց հիմա դրանք սեփականաշնորհված են և ոչ ոք չգիտի, թե ինչ վիճակում են ներկայում գտնվում: Չի բացառվում, որ վաղը, մյուս օրը պարզվի, որ դրանցից ոչ մեկն այլևս չի աշխատում, որովհետև սեփականաշնորհելուց հետո միայն գումար է ստացվել ու որևէ ներդրում էլ չի արվել: Սա պետական անվտանգության խնդիր է, և պետք է բոլորի համար էլ պարզ լինի, թե համակարգն այս տարիների ընթացքում ընդհանրապես ինչ ուղղությամբ է շարժվում»,– ասաց արտադրության ղեկավար, էներգետիկ ոլորտում երկար տարիներ աշխատած Էդուարդ Գրիգորյանը: 

Նա էներգետիկ հարցերը բավականին մոտիկից է ուսումնասիրել և համոզված է, որ եթե ցանկացած ոլորտում էլ թվանկարիչներ լինեն, ապա առանց դժվարության կարելի է ցանկացած թիվ, տառ, ծառ էլ նկարել: Իսկ երբ խոսք է գնում կոնկրետ էներգետիկ համակարգի կողմից վարվող սակագնային քաղաքականության մասին, ապա կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը թեև հաշվարկում է էլեկտրաէներգիայի սակագները, բայց ներկայացված փաստաթղթերով ո՛չ կատարված աշխատանքի, ո՛չ էլ գնված ապրանքների ստուգում տեղերում չի իրականացնում:

«Հանձնաժողովը չի գնում տեղում ստուգի, թե կազմակերպությունն իր ստանձնած պարտավորություններից որոնք է կատարել, որոնք՝ ոչ, բայց իրեն ներկայացված ծախսերն ընդունում է և ներառում է սակագնի մեջ: Այսօր էներգետիկ համակարգի ծախսերը կարելի է շատ–շատ նվազեցնել, ոչ թե ավելացնել: Եվ խնդիրը միայն կորուստներին չի վերաբերում: Բացի կորուստներից շատ մեծ խնդիրներ կան՝ կապված ապրանքները թանկ գնով գնելու, վերանորոգման աշխատանքերի վրա կրկնակի գումար ծախսելու ընթացիկ աշխատանքները մի քանի անգամ գրելու, բայց իրականում չկատարելու հետ կապված: Այսինքն, սակագնի ձևավորման փուլում ներառվում են բազմաթիվ ավելորդ ծախսեր, որոնք կարելի է խնայել և ունենալ ցածր սակագին: Դա իր հերթին կբերի արդյունաբերության զարգացման: Այս իմաստով բազմաթիվ նման հարցեր կան, որոնք գումարվում և հանգեցնում են ուռճացված սակագնի, ինչը միանշանակ պետք է վերանայել»,– ասաց Է. Գրիգորյանը:

Ըստ նրա, բոլոր դիտարկումները հաստատում են, որ Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի սակագինը միանշանակ կարող է ցածր լինել: Դա թույլ կտա, որ Հայաստանում արդյունաբերության տարբեր ուղղություններ զարգանան: Հիմա, սակայն, դա հնարավոր չէ, քանի որ արհեստականորեն ուռճացված հոսանքի սակագինը ազդում է արտադրանքի ինքնարժեքի վրա, ինչի հետևանքով էլ հայկական արտադրանքը կորցնում է իր գրավչությունը շուկայում: 

Նախկինում, ի դեպ, եղել է պետական ձեռնարկություն, որն արտադրված հոսանքի որակի և կատարված ծախսերի վերահսկողություն է իրականացրել: Այդ կառույցն էլ հիմա չկա, և ոլորտում որևէ ձևով վերահսկողություն չի իրականացվում: Ստացվում է, որ խնդիրներ ունենալու դեպքում բնակիչը միայնակ պետք է պայքարի էլցանցի դեմ, որն ըստ էության, մասնավոր կառույց է: Այս անհավասար պայքարում բնական է, որ չնայած բնակիչը տուժում է, սակայն որևէ ձևով չի կարող պայքարել իր խախտված իրավունքները պաշտպանելու համար:

«Բնակիչն էլ, գործարանատերն էլ պայմանագիր են կնքել, որ պետք է որակյալ հոսանք ստանան: Դա նշանակում է, որ թե՛ հոսանքի հաճախականությունը, թե՛ մյուս պարամետրերը պետք է համապատասխանեն պահանջվող չափանիշներին: Բայց մենք գիտենք, որ հոսանքի տատանումները ահռելի չափերի են հասնում: Եվ այստեղ չկա մի անկախ մարմին, որին սպառողը կամ արտադրողը կարողանա դիմել և պաշտպանել իր իրավունքները: Ստիպված պետք է էլցանցին դիմեն, բայց այն սեփականություն է և ի վերջո տալու է այն եզրակացությունը, ինչ իրեն է հարմար: Թեև կան անկախ աուդիտորական ընկերություններ, բայց այդ ծառայությունից օգտվելը թանկ հաճույք է և սովորական քաղաքացին կամ ձեռնարկատերը չի կարող նրանց դիմել», – ասաց Է. Գրիգորյանը:

Արտադրության ղեկավարի դիտարկմամբ, ընդհանրապես, էներգետիկ համակարգն այսօր բավականին լուրջ թերություններ ունի, որոնք միանշանակ պետք է վերացնել: Մասնավորապես՝ նախկին սեփականատերերը համակարգերը մաքսիմում շահագործել են, մինիմում վերանորոգել: Բայց դրա դիմաց մեծ չափի ծախսեր են ներկայացրել, որոնք էլ հանգեցրել են նման իրավիճակի: Եվ այսպես շարունակ, նախկինում չարված աշխատանքներին ավելացրել են նորերը և նոր ուռճացված ծախսերով ներկայացրել հանձնաժողովի հաստատամանը:

Այս ամենը պետք է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պարզի, պետք է նաև շահագրգռված լինի էներգահամակարգի մասին լիարժեք ու հիմնավորված պատկերացում ունենալու համար: Այդ պատճառով է, որ ամենից առաջ պետք է անկախ աուդիտ անցկացնի և պարզի, թե ուր ենք այսօր հասել, համոզված է Է. Գրիգորյանը: 

Ամենակարևոր հարցերից է նաև մասնագետների դուրս մղումը համակարգից: Դրա պատճառն էլ այն է, որ էներգետիկան ավելի շատ բիզնես ոլորտ է դարձել, քան պետանվտանգություն ապահովող կարևորագույն ոլորտներից մեկը, համոզված է նա: Այս պայմաններում շատ մասնագետներ ստիպված են գլուխները կախ աշխատել, միայն թե աշխատանքից չզրկվեն: Նման իրավիճակ է համակարգում արդեն 15 տարի, մի համակարգ, որը ժամանակին եղել է ամենահզորագույններից մեկը նախկին Խորհրդային Միությունում, ասում Է. Գրիգորյանը: Եվ եթե նախկինում էլեկտրաէներգիայի 80 %-ը սպառում էին արտադրական ձեռնարկությունները, իսկ 20 %-ը բնակիչները, ապա հիմա պատկերը 180 աստիճանով շրջվել է: 

«Իմ կարծիքով, էներգահամակարգը շատ վատ վիճակում է, չնայած կարող է շատ արագ վերականգնվել: Մենք այդ պոտենցիալն ունենք: Կարևոր է նաև ողջ էներգահամակարգի անվտանգության հարցերը նոր որակական աստիճանի բարձրացնելու հարցը, քանի որ դա յուրաքանչյուր քաղաքացու է վերաբերում: Եվ չի կարելի թույլ տալ, որ ինչպես Ադրբեջանում ողջ համակարգը զրոյացավ, մենք էլ նման վիճակի հասնենք, որի նախապայմանները, ցավոք, արդեն կան»,- ասաց Է. Գրիգորյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան