Ուղե­վար­ձի թան­կաց­ման մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներն ան­հե­թ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գազի գինն ուղիղ համեմատական է Պուտինի այցին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ապրիլի 23-ին՝ ներքին կարգով «փարթիների» շարք ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը կստանա՞ հրավեր ԱՄՆ-ից ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ԱՊՐԻԼԻ). Հարյուրից ավելի բերման ենթար... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Թուրք ուսուցչին ձերբակալել են Աթաթուրքին վիրավորելու համար

Թուրքիայի Մալաթիա քաղաքում դպրոցի ուսուցչին ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու համար, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Հայտնի է, որ տարրական դպրոցում որպես ուսուցիչ աշխատող Մուրադ Ք.-ն սոցցանցերից մեկի իր էջում Աթաթուրքին ուղղված վիրավորանքներ պարունակող հրապարակում է կատարել, ինչն էլ լուրջ հակազդեցության է արժանացել, այնուհետև գործին միջամտել է ոստիկանությունը:

Ուսուցչին ձերբակալել են՝ նրա տանը խուզարկություններ կատարելով: Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Հիշեցնենք, որ անցյալ տարի թուրք պատմաբան Մուստաֆա Արմաղանը դատապարտվել էր 1 տարի, 3 ամիս ազատազրկման՝ Աթաթուրքին վիրավորելու համար:

website by Sargssyan